Jump to content

Ալիկուդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիկուդի
Տեսակfrazione? և կղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորԼիպարի
Մասն էԼիպարյան կղզիներ
Երկարություն2,9 կմ
Լայնություն2,3 կմ
Մակերես5,2 կմ²
Բնակչություն105 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Ալիկուդի, Լիպարյան ի ութ կղզիներից ամենաարևմտյանը։ Կղզին տեղակայված է Լիպարիից մոտավորապես 40 կմ դեպի արևմուտք, ունի 5,2 քառ․ կմ տարածք։ Բնակչությունը կազմում է 105 մարդ (2001)։ Վարչականորեն պատկանում է Մեսսինա պրովինցիայի Լիպարի կոմունային[1]։

Կղզին ձևավորվել է Մոնտագնոլա հրաբխից մոտավորապես 150000 տարի առաջ։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 27000 տարի առաջ[2]։

Կղզու ներկայիս Ալիկուդի անունը նրա հին հունարեն Ἐρείκουσα Ereikousa անվան աղավաղված ձևն է, որ ծագել է էրիկա բույսի անունից, որը հայտնի է որպես հավամրգի և ներկայում էլ աճում է կղզու լանջերին։ Դարեր շարունակ Ալիկուդին եղել է ծովահենների հարձակումների հիմնական թիրախը։ Այդ պատճառով էլ կղզու բնակչությունը ստիպված էր կառուցել փոքր տներ բարձր սանդղավանդերի վրա։ Կղզու մշտական բնակիչները հայտնվել են այստեղ 18-րդ դարում, սակայն այստեղ հայտնաբերված բնակության հետքերը վերաբերում են դեռ մ․թ․ա 1700-1800 թվականներին։

Այսօր կղզում կան շուրջ 120 բնակիչներ, ովքեր հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ, ինչպես նաև աճեցնում են դեղձ և ագավա։ Վերջինս կղզի է բերվել Ամերիկայից։ Կա միայն մեկ ռեստորան, որի ճաշացանկում մեծ մասամբ ձկան տեսակներ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «dawinci.istat.it». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «Alicudi». Global Volcanism Program. Smithsonian Institution. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիկուդի» հոդվածին։