Ալիկուդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ալիկուդի
Տեսակfrazione? և կղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորԼիպարի
Մասն էԼիպարյան կղզիներ
Երկարություն2,9 կմ
Լայնություն2,3 կմ
Մակերես5,2 կմ²
Բնակչություն105 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Ալիկուդի, Լիպարյան ի ութ կղզիներից ամենաարևմտյանը։ Կղզին տեղակայված է Լիպարիից մոտավորապես 40 կմ դեպի արևմուտք, ունի 5,2 քառ․ կմ տարածք։ Բնակչությունը կազմում է 105 մարդ (2001)։ Վարչականորեն պատկանում է Մեսսինա պրովինցիայի Լիպարի կոմունային[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին ձևավորվել է Մոնտագնոլա հրաբխից մոտավորապես 150000 տարի առաջ։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 27000 տարի առաջ[2]։

Կղզու ներկայիս Ալիկուդի անունը նրա հին հունարեն Ἐρείκουσα Ereikousa անվան աղավաղված ձևն է, որ ծագել է էրիկա բույսի անունից, որը հայտնի է որպես հավամրգի և ներկայում էլ աճում է կղզու լանջերին։ Դարեր շարունակ Ալիկուդին եղել է ծովահենների հարձակումների հիմնական թիրախը։ Այդ պատճառով էլ կղզու բնակչությունը ստիպված էր կառուցել փոքր տներ բարձր սանդղավանդերի վրա։ Կղզու մշտական բնակիչները հայտնվել են այստեղ 18-րդ դարում, սակայն այստեղ հայտնաբերված բնակության հետքերը վերաբերում են դեռ մ․թ․ա 1700-1800 թվականներին։

Այսօր կղզում կան շուրջ 120 բնակիչներ, ովքեր հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ, ինչպես նաև աճեցնում են դեղձ և ագավա։ Վերջինս կղզի է բերվել Ամերիկայից։ Կա միայն մեկ ռեստորան, որի ճաշացանկում մեծ մասամբ ձկան տեսակներ են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «dawinci.istat.it»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2017-08-25 
  2. «Alicudi»։ Global Volcanism Program։ Smithsonian Institution։ Վերցված է սեպտեմբերի 13, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]