Ալեքսեյ Սվիրին
Արտաքին տեսք
Ալեքսեյ Սվիրին | |
---|---|
Ծնվել է | 1886[1] |
Մահացել է | 1976[1] |
Մասնագիտություն | արվեստագետ և պատմաբան |
Ալեքսեյ Նիկոլաևիչ Սվիրին (1886[1] - 1976[1]), ռուս խորհրդային արվեստաբան։ Ավարտել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1918 թվականին մասնակցել է Տրոիցե-Սերգիի մայրավանքի հուշարձանների պահպանման և ուսումնասիրման հանձնաժողովի գործունեությանը, 1920 թվականից եղել է մայրավանքում ստեղծված պատմագեղարվեստական թանգարանի տնօրենը։ 1929-1974 թվականներին (ընդմիջումներով) աշխատել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, միաժամանակ հին ռուս, արվեստին նվիրված դասախոսություններ կարդացել Մոսկվայի մանածագործության ինստիտուտում (1930-ական թվականներ) և պետական համալսարանում 1945 թվականից։ 1937 թվականին եղել է Հայաստանում, գրել «Հին Հայաստանի մանրանկարչությունը» 1939 մենագրությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 94)։ |