Ալեքսեյ Սվիրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Սվիրին
Ծնվել է 1886
Մահացել է 1976
Մասնագիտություն արվեստագետ

Ալեքսեյ Նիկոլաևիչ Սվիրին (1886-1976), ռուս խորհրդային արվեստաբան։ Ավարտել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1918 թվականին մասնակցել է Տրոիցե-Սերգիի մայրավանքի հուշարձանների պահպանման և ուսումնասիրման հանձնաժողովի գործունեությանը, 1920 թվականից եղել է մայրավանքում ստեղծված պատմագեղարվեստական թանգարանի տնօրենը։ 1929-1974 թվականներին (ընդմիջումներով) աշխատել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, միաժամանակ հին ռուս, արվեստին նվիրված դասախոսություններ կարդացել Մոսկվայի մանածագործության ինստիտուտում (1930-ական թվականներ) և պետական համալսարանում 1945 թվականից։ 1937 թվականին եղել է Հայաստանում, գրել «Հին Հայաստանի մանրանկարչությունը» 1939 մենագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 94 CC-BY-SA-icon-80x15.png