Ալեքսեյ Աշապատով
Ալեքսեյ Աշապատով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Պերմի պետական համալսարան |
Մասնագիտություն | թեթևատլետ, վոլեյբոլիստ և arm wrestler |
Պարգևներ և մրցանակներ | |
Alexey Ashapatov Վիքիպահեստում |
Ալեքսեյ Աշապատով (ռուս.՝ Алексе́й Вита́льевич Ашапа́тов, հոկտեմբերի 30, 1973, Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս թեթևատլետ, 2006 և 2012 թվականների Պարալիմպիկ խաղերի քառակի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի չեմպիոն (2006), Եվրոպայի չեմպիոն (2005), Ռուսաստանի տասնակի չեմպիոն[1]։ Նվաճել է ոչ միայն ոսկե, այլև արծաթե ու բրոնզե բազմաթիվ մեդալներ։ Արժանացել է նաև Ռուսաստանի կառավարական պարգևների՝ Պատվո նշան և Բարեկամության շքանշանների[2][3]։ Մարզական նվաճումները ձեռք է բերել գնդի հրման և սկավառականետման մրցաձևերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանակում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշել է մնալ Սիբիրում։ Հաճախել է վոլեյբոլի պարապմունքների, Նիժնեվարտովսկի, Սուրգութի թիմերի կազմում մասնակցել մրցումների, դարձել սպորտի վարպետ։ 2002 թվականին դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է ոտքը, բայց շարունակել է զբաղվել սպորտով, համառորեն մարզվել՝ դրսևորելով դժվարությունները հաղթահարելու տենչ, անկոտրում կամք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Профиль на сайте Международного паралимпийского комитета» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 30 сентября 2009 года № 1096 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 10 сентября 2012 года № 1281 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2014-07-28 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Աշապատով» հոդվածին։ |
|