Ալեքսանդրա Սավելևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Սավելևա
Ծնվել էդեկտեմբերի 25, 1983(1983-12-25) (40 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և հաղորդավար
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
ԱմուսինԿիրիլ Սաֆոնով
 Alexandra Savel'eva Վիքիպահեստում

Ալեքսանդրա Վլադիմիրովնա Սավելևա (ռուս.՝ Алекса́ндра Влади́мировна Саве́льева, դեկտեմբերի 25, 1983(1983-12-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, 2002 թվականին «Աստղերի ֆաբրիկա» նախագծի առաջին եթերաշրջանի ընթացքում ձևավորված «Ֆաբրիկա» փոփ խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Սավելևան ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 25-ին Մոսկվայում։ Երեք տարեկանում ծնողները նրան տարել են գեղասահքի խմբակ, որի ղեկավարն էր հայտնի գեղասահորդուհի Իրինա Մոիսեևան։ Մանկավարժները, աղջկա մեջ տեսնելով ապագա չեմպիոնի, նրան ընդգրկել են օլիմպիական ռեզերվների խմբում։ Երաժշտությամբ զբաղվել սկսել է հինգ տարեկանում և սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։

Ալեքսանդրա Սավելևան ավարտել է Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանը (ժողովրդական երգչախմբերի ու ֆոլկլորային անսամբլների ղեկավարների նախապատրաստման բաժին)։

2014 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Ալեքսանդրա Սավելևան ու դերասան Կոնստանտին Կրյուկովը դարձել են «Россия 2» ալիքի՝ սուսերամարտին նվիրված «Մենամարտ» (ռուս.՝ «Дуэль») նոր շոուի հաղորդավարները[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլի 17-ին[2] Ալեքսանդրա Սավելևան ամուսնացել է դերասան Կիրիլ Սաֆոնովի հետ[3][4]։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
Ֆաբրիկա խմբի կազմում
2003 «Про любовь» Ֆեոդոր Բոնդարչուկ «Девушки фабричные»
«Море зовёт»
«Девушки фабричные»
2004 «Рыбка» Գլե Օռլով
2005 «Не виноватая я» Ֆեոդորո Բոնդարչուկ «Мы такие разные»
2006 «Романтика» Վիկտոր Պրիդուվալով
2007 «Зажигают огоньки Վլադիմիր Յակիմենկո
2008 «Мы такие разные» Ֆեոդոր Բոնդարչուկ
2010 «Али-Баба» Եվգենի Կուրիցին
«Я тебя зацелую» Մարատ Ադելշին
2011 «Остановки» Եվգենի Կուրիցին
2012 «Она — это я» Ալեքսանդր Սելիվյորստով
«Фильмы о любви» Ալան Բադեոև
2013 «Не родись красивой» Մարատ Ադելշին
2015 «Секрет»
Մենակատարի կարիերա
2015 «Воскреси меня» Կիրիլ Սաֆոնով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — «Стопудовый хит» («Ֆաբրիկա» խմբի կազմում)
  • 2004 — «Ոսկե Գրամոֆոն» («Ֆաբրիկա» խմբի կազմում)
  • 2005 — «Ոսկե Գրամոֆոն» («Ֆաբրիկա» խմբի կազմում)
  • 2005 — «Glamour» (տարվա փոփ-խումբ, «Ֆաբրիկա» խմբի կազմում)

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ալեքսանդրա Սավելևան դարձել է Palette ICC Ослепительные Блонды մազի ներկերի հավաքածուի դեմքը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Саша Савельева станет ведущей шоу о фехтовании». Журнал «7 Дней». 10.10.2014.
  2. Варвара Богданова. «Кирилл Сафонов и Саша Савельева: Тайная свадьба». Журнал «Семь дней». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Саша Савельева тайно вышла замуж» (ռուսերեն). Сегодня.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  4. «Саша Савельева вышла замуж» (ռուսերեն). obozrevatel.com. 2010 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  5. «Саша Савельева стала лицом Palette ICC Ослепительные Блонды» (ռուսերեն). Cosmopolitan. 25 апреля 2012. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Սավելևա» հոդվածին։