Ալեքսանդր Սիրանոսյան
Ալեքսանդր Սիրանոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1939 (85 տարեկան) Լիոն |
Երկիր | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դաշնակահար |
Ալեքսանդր Սարգսի Սիրանոսյան (հունիսի 24, 1939, Լիոն), հայ դաշնակահար, դիրիժոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սիրանոսյանը ծնվել է 1939 թվականի հունիսի 24-ին Լիոնում։ Ավարտել է Լիոնի (Ֆրանսիա) և Ժնևի (Շվեյցարիա) ազգային կոնսերվատորիաները։ 1968-2007 թվականներին եղել է Ռոմանի (Ֆրանսիա) երաժշտության ազգային կոնսերվատորիայի ղեկավար (դուդուկի դասարանի հիմնադիր), 1973-2007 թվականներին՝ Դրոմի նվագախմբի և գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Շվեյցարիայում սովորելու տարիներին գտել է կոմպոզիտոր Ստեփան Էլմասի մոռացված արխիվը, շարադրել նրա կենսագրությունը։ Ռոմանի մշակութային կյանքի զարգացմանը իրենց այցելություններով նպաստել են Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, ջութակահար Թ. Վարգան, թավջութակահար Ա. Նավարան և ուրիշներ։
Թավջութակահար Ա. Պուլեի հետ համերգներով շրջագայել է Եվրոպայում և Վենեսուելայում։ Հայտնաբերել է և տարածել Պ. Բյուսոյի, Գ. Ժունիոնի, Ս. Էլմասի, Տ. Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Կ. Միկուլիի, Ա. Մեսումենցի և ուրիշների ստեղծագործության քիչ հայտնի և անհայտ երկերը։ 2005 թվականին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է Վ. դ՚Էնդիի «Իտալական սիմֆոնիայի» (1972) համաշխարհային պրեմիերան։
Կատարողական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաև հետազոտական աշխատանքներով։ Հեղինակել է մի շարք հոդվածներ և ցուցահանդեսի կատալոգներ։ Թողարկել է Ս. Էլմասի դաշնամուրի 1-ին, 2-րդ և 3-րդ կոնցերտների (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ, մենակատար՝ Արմեն Բաբախանյան), Ասլամազյան-Կոմիտասի «Հայկական մանրանկարների», Խ. Ռոդրիգոյի «Արանխուես» կոնցերտի (վերջին երկուսը՝ «Սերենադ» նվագախումբ, Հայաստան), Դ. Միյոյի «Րոպե» օպերայի («Արս-Նովա» նվագախումբ, Փարիզ) խտասալիկները։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուստրը՝ Շուշան Սիրանոսյան (ծնվ.՝ 1976), ջութակահարուհի, Շվեյցարիայի «Սենտ Գալլա» նվագախմբի կազմում, 2 անգամ հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
- Դուստրը՝ Աստղիկ Սիրանոսյան (ծնվ.՝ 1978), թավջութակահարուհի[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի «Մովսես Խորենացի» մեդալ,
- Հայաստանի մշակույթի նախարարության «Կոմիտաս» մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծագումով հայեր։ Ալեքսանդր եւ Մարո Սիրանոսյան Alexander and Maro Siranosyan
- Ալեքսանդր Սիրանոսյանը և Ստեփան Էլմասի ստեղծագործական ժառանգության վերածնունդը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |