Ալեքսանդր Պրիշչեպով
Արտաքին տեսք
Ալեքսանդր Պրիշչեպով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հուլիսի 29, 1948 (76 տարեկան) |
Ալեքսանդր Պրիշչեպով (ռուս.՝ Алекса́ндр Льво́вич Прище́пов, հուլիսի 29, 1948), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերենին, թուրքերենին և անգլերենին։
- 1996-1997 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի ավագ խորհրդական։
- 1997-ից մինչև 2000 թվականը Ադրբեջանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 2000 թվականից մինչև 2005 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2005 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2010 թվականի հունվարի 28-ը Ալբանիայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2010 թվականի մարտից համարվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական չորրրոդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի սեպտեմբերի 1)[3]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի հուլիսի 15)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 28.01.2010 № 110 «О Прищепове А.Л.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.08.2005 № 987 «О назначении Прищепова А.Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Албании»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 11.09.1998 № 1094 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.07.2005 № 806 «О присвоении дипломатических рангов»