Ալեքսանդր Պրիշչեպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պրիշչեպով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 29, 1948(1948-07-29) (75 տարեկան)

Ալեքսանդր Պրիշչեպով (ռուս.՝ Алекса́ндр Льво́вич Прище́пов, հուլիսի 29, 1948(1948-07-29)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերենին, թուրքերենին և անգլերենին։

  • 1996-1997 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի ավագ խորհրդական։
  • 1997-ից մինչև 2000 թվականը Ադրբեջանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2000 թվականից մինչև 2005 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2005 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2010 թվականի հունվարի 28-ը Ալբանիայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2010 թվականի մարտից համարվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական չորրրոդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի սեպտեմբերի 1)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի հուլիսի 15)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 28.01.2010 № 110 «О Прищепове А.Л.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 26.08.2005 № 987 «О назначении Прищепова А.Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Албании»
  3. «Указ Президента Российской Федерации от 11.09.1998 № 1094 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 15.07.2005 № 806 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]