Ալեքսանդր Պետրելի
Ալեքսանդր Պետրելի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | նկարիչ |
Alexandr Petrelli Վիքիպահեստում |
Ալեքսանդր Իվանովիչ Պետրելի (ռուս.՝ Александр Иванович Петрелли, նոյեմբերի 9, 1968, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, «Վերարկու» (ռուս.՝ «Пальто») պատկերասրահի ստեղծող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Պետրելին ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 9-ին Օդեսայում։ 1996 թվականին միավորվելով «Перцы» խմբի հետ՝ հիմնադրել է «Վերարկու» ցուցահանդեսը։ «Վերարկու» պատկերասրահի ցուցահանդեսը ներառում է ոչ մեծ չափի ստեղծագործություններ, որոնք ցուցադրվում են վերարկուի աստառի վրա, որը Պետրելին բացում է հանդիսատեսի առջև, երբ գնում է Վերնիսաժ ու այլ մշակութային միջոցառումների[1]։ «Վերարկուի» առաջին ցուցադրությունը եղել է Ալեքսանդր Վինոգրադովի և Վլադիմիր Դուբոսարսկու «Նկարիչները հանուն սեքսի» ցուցահանդեսում, որն անցկացվել է 1986 թվականին «Մանհեթեն-Էքսպրես» ակումբում։
1997 թվականին Ալեքսանդր Պետրելին եղել է «Դի Փափլը նրբատախտակի տակ» (ռուս.՝ «Ди Папл под фанеру») խմբի հիմնադիրներից էր (որը գոյատևել է մինչև 2004 թվականը)[2]։
2010 թվականին Ալեքսանդր Պետրելիի «Վերարկու» ցուցահանդես» նախագիծը ներառվել է Սերգեյ Կուրյոխինի մրցանակի կարճ ցուցակում՝ «Արվեստը հանրային տարածքում» անվանակարգում։
2012 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր Պետրելին համակարգել է «Mos. Koop» նախագիծը, որը եղել է նկարիչների ստեղծագործությունների վաճառքի համար նախատեսված տարածք, որտեղ դրանք վաճառվել են շուկայական արժեքից էականորեն ցածր գնով[3]։ Նախագծին, որը բացվել է նկարիչ Նիկոլայ Օվչիննիկովի արվեստանոցում, մասնակցել են Նիկիտա Ալեքսեևը, Կոնստանտին Զվեզդոչյոտովը, Իգոր Մակարևիչը և ուրիշներ։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 – «Լիմպոպո», Մեկ հանդիսատեսի պատկերասրահ, Մոսկվա
- 2010 – «Սողոմոնի չափանիշներ» (ռուս.՝ «Параметры Соломона», Ե. Կ. Արտբյուրո պատկերասրահ, Մոսկվա
- 1992 – Անանուն («Бобинный магнитофон»), Տրյոխպրուդնի նրբանցքի պատկերասրահ, Մոսկվա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Кравцова М. Коллекционирование современности Արխիվացված 2018-12-02 Wayback Machine // Коммерсантъ. — 2006. — 20 окт.
- ↑ Сидорова Н. ДИ ПАПЛ под фанеру Արխիվացված 2012-01-05 Wayback Machine // aroundart.ru. — 2010. — 5 марта.
- ↑ Собств инф. Художники открыли «крестьянский рынок» // artchronika.ru. — 2012. — 25 сент.