Ալեքսանդր Պետրելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պետրելի
Ծնվել էնոյեմբերի 9, 1968(1968-11-09) (55 տարեկան)
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտություննկարիչ
 Alexandr Petrelli Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանովիչ Պետրելի (ռուս.՝ Александр Иванович Петрелли, նոյեմբերի 9, 1968(1968-11-09), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, «Վերարկու» (ռուս.՝ «Пальто») պատկերասրահի ստեղծող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պետրելին ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 9-ին Օդեսայում։ 1996 թվականին միավորվելով «Перцы» խմբի հետ՝ հիմնադրել է «Վերարկու» ցուցահանդեսը։ «Վերարկու» պատկերասրահի ցուցահանդեսը ներառում է ոչ մեծ չափի ստեղծագործություններ, որոնք ցուցադրվում են վերարկուի աստառի վրա, որը Պետրելին բացում է հանդիսատեսի առջև, երբ գնում է Վերնիսաժ ու այլ մշակութային միջոցառումների[1]։ «Վերարկուի» առաջին ցուցադրությունը եղել է Ալեքսանդր Վինոգրադովի և Վլադիմիր Դուբոսարսկու «Նկարիչները հանուն սեքսի» ցուցահանդեսում, որն անցկացվել է 1986 թվականին «Մանհեթեն-Էքսպրես» ակումբում։

1997 թվականին Ալեքսանդր Պետրելին եղել է «Դի Փափլը նրբատախտակի տակ» (ռուս.՝ «Ди Папл под фанеру») խմբի հիմնադիրներից էր (որը գոյատևել է մինչև 2004 թվականը)[2]։

2010 թվականին Ալեքսանդր Պետրելիի «Վերարկու» ցուցահանդես» նախագիծը ներառվել է Սերգեյ Կուրյոխինի մրցանակի կարճ ցուցակում՝ «Արվեստը հանրային տարածքում» անվանակարգում։

2012 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր Պետրելին համակարգել է «Mos. Koop» նախագիծը, որը եղել է նկարիչների ստեղծագործությունների վաճառքի համար նախատեսված տարածք, որտեղ դրանք վաճառվել են շուկայական արժեքից էականորեն ցածր գնով[3]։ Նախագծին, որը բացվել է նկարիչ Նիկոլայ Օվչիննիկովի արվեստանոցում, մասնակցել են Նիկիտա Ալեքսեևը, Կոնստանտին Զվեզդոչյոտովը, Իգոր Մակարևիչը և ուրիշներ։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 – «Լիմպոպո», Մեկ հանդիսատեսի պատկերասրահ, Մոսկվա
  • 2010 – «Սողոմոնի չափանիշներ» (ռուս.՝ «Параметры Соломона», Ե. Կ. Արտբյուրո պատկերասրահ, Մոսկվա
  • 1992 – Անանուն («Бобинный магнитофон»), Տրյոխպրուդնի նրբանցքի պատկերասրահ, Մոսկվա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кравцова М. Коллекционирование современности Արխիվացված 2018-12-02 Wayback Machine // Коммерсантъ. — 2006. — 20 окт.
  2. Сидорова Н. ДИ ПАПЛ под фанеру Արխիվացված 2012-01-05 Wayback Machine // aroundart.ru. — 2010. — 5 марта.
  3. Собств инф. Художники открыли «крестьянский рынок» // artchronika.ru. — 2012. — 25 сент.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]