Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Գանձակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի Александро-Невская церковь | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Գանձակ, Հաջի Հուսեյն-զադե փողոց, 2., Ադրբեջան |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Բաքվի և Ադրբեջանի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Հիմնական ամսաթվերը | 1887 |
Առաջնորդ | Հայր Անդրեյ Բեզոտոսնիյ |
Անվանված | Ալեքսանդր Նևսկի |
Ճարտարապետական տիպ | Բյուզանդական |
Ճարտարապետական ոճ | Neo-Byzantine architecture in the Russian Empire? և բյուզանդական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1887 թիվ |
Շինանյութ | աղյուս |
Alexander Nevsky church in Gəncə Վիքիպահեստում | |
baku-eparhia.ru/church/al_nevskii/ |
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի[1] (ադրբ.՝ Aleksandr Nevski kilsəsi), եկեղեցի Գանձակում (Ադրբեջան), կառուցված 1887 թվականին։ Եկեղեցում ծառայություններ մատուցվում են միայն շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև ռուս ուղղափառության տոներին և Ավագ օրերին։ Տաճարի գլխավոր հոգևորականն է հայր Անդրեյ Բեզոտոսնին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է ինչպես տեղի ուղղափառների, այնպես էլ մուսուլմանների հանգանակության շնորհիվ հին գերեզմանի տեղում։ Ըստ պահպանված տվյալների եկեղեցին 1916 թվականին կրում էր մայր տաճար տիտղոսը։ Շինությունը կառուցվել է աղյուսից բյուզանդական ճարտարապետության ոճով։ 1931 թվականին եկեղեցին փակվել է, իսկ 1935—1938 թվականներին օգտագործվել է որպես գավառագիտական և հակակրոնական թանգարան։ Ավելի ուշ եկեղեցին վերածվել է մզկիթի, հետո էլ վերածվել է ամբարի[2]։
1946 թվականին շինությունը վերադարձվել է եկեղեցուն։ Մինչհեղափախական դարաշրջանից մնացած սրբապատկերներ են պահպանվում այստեղ՝ Ալեքսանդր Նևսկու, Մարիամ Մագդաղենացու:
1997 թվականի սեպտեմբերին նշվել է եկեղեցու կառուցման 110-ամյակը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кишкинова Е. М. «Византийское возрождение» в архитектуре России. Середина XIX — начало XX века. — СПб.: Искусство—СПБ, 2007. — 256 с. — ISBN 978-5-210-01611-9. — С. 248.
- ↑ Вестник Института по изучению истории и культуры СССР, Выпуски 14-17. — Мюнхен: Единение, 1955. — С. 104.
- ↑ Георгий Заплетин, Гюльнара Ширин-заде Русские в истории Азербайджана. — Ганун, 2008.