* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ալեքսանդր Աշոտի Մարգարով (հուլիսի 27, 1950(1950-07-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող, երկրորդ լիգաների լավագույն ռմբարկու (262 գոլ), կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խփել է 284 գոլ։ Խաղացողի կարիերայի մեծ մասն անցկացրել է Մախաչկալայի «Դինամոյում»։ Եղել է մոլի կոմունիստ, բայց դուրս է եկել Կոմկուսից[1]։
Ալեքսանդր Մարգարովի որդին է ֆուտբոլիստ և մարզիչ Միխայիլ Մարգարովը։
Ալեքսանդր Մարգարովն իր կարիերան սկսել է Բաքվի «Նեֆտյանիկիի» դպրոցում։ Տասներեք տարեկան հասակում մասնակցել է երկրորդ կազմի հանդիպմանը, երբ Բաքվի ակումբը խաղում էր ընդդեմ Մոսկվայի «Դինամոյի»։ 1971 թվականին Մարգարովը տեղափոխվել է Մախաչկալա։ «Դինամոյում» նա անցկացրել է տասը տարի։ Բեսկովը շատ է ցանկացել նրան տեսնել և՛ «Դինամոյի», և՛ «Սպարտակի» կազմում։ Ալեքսանդր Մարգարովը խաղացողի կարիերան ավարտելուց հետո զղջացել է, որ չի տեղափոխվել այդ ակումբ։
Մախաչկալայի «Դինամոյում» իր կարիերան ավարտելուց հետո Ալեքսանդր Մարգարովը ութ տարի աշխատել է որպես ֆուտբոլային մարզիչ, ինչից հետո որպես ֆուտբոլիստ ընդգրկվել է «Անժիի» կազմում[2]։ 1995 թվականին մարզել է «Անժին», որը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1995/96 մրցաշրջանում հաղթել է Ռուսաստանի չեմպիոն «Սպարտակին» Վլադիկավկազ։ 2001 թվականին նշանակվել է «Անժիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար[3]։ 2003 թվականին աշխատել է որպես գլխավոր մարզիչ «Դաղեստանեց» ակումբում[4]։ 2003 թվականի վերջին համալրել է Կռիլյա Սովետով» ակումբի մարզչական շտաբի կազմը[5]։ Հետագայում դարձել է Մախաչկալայի ՕՌՄՄՊՄԴ տնօրեն։