Ալեքսանդր Կոխ
Ալեքսանդր Կոխ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Grosse Pointe Park, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Կրթություն | Դե Պաուլ համալսարան և Grosse Pointe South High School? (2006) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան |
Ալեքսանդր Կոխ (անգլ.՝ Alexander Koch, փետրվարի 24, 1988, Grosse Pointe Park, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ, Միչիգան), ամերիկացի դերասան, առավել հայտնի է Ջեյմսի դերում՝ «Գմբեթի տակ» ֆիլմի մեջ։
Ալեքսանդր Կոխը ծնվել է 1988 թվականի փետրվարի 24-ին ԱՄՆ-ում, Ջոզեֆ և Ջոյի ընտանիքում։ Նրա հայրը եղել է փաստաբան և դատախազի օգնական։ Ալեքսանդրը մանկուց սիրում էր դիտել հոր աշխատանքը։
2006 թվականին ավարտեց Grosse Pointe South High School միջնակարգ դպրոցը[1]։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվեց Գուդմենի թատերական դպրոցը։ 2012 թվականին ստացավ գեղարվեստական մշակույթի բակալավրի կոչում[2]։
Հեռուստատեսությունում կարիերան սկսել է 2011 թվականին, նկարահանվել է «Ուրվականներ» կարճամետրաժ ֆիլմում։ 2012 թվականին նկարահանվել է «Անհաջողակները» հեռուստասերիալում։ 2013 թվականից նկարահանվում է «Գմբեթի տակ» հեռուստասերիալում, որը հիմնված է Սթիվեն Քինգի վեպի վրա։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2011 | Ձմեռ | Winter | Չարլի |
2011 | Ուրվականներ | Ghosts | Ֆրանկ |
2012 | Անհաջողակները | Underemployed | |
2013 | Գմբեթի տակ | Under the Dome | Ջեյմս |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «South graduate to make debut on silver screen». www.grossepointenews.com. 2014 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «http://www.cbs.com». www.cbs.com. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կոխ» հոդվածին։ |
|