Ալեքսանդր Կոզլով
Ալեքսանդր Կոզլով ռուս.՝ Александр Серге́евич Козлов | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 19, 1993[1][2] | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 15, 2022[3] (29 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[4] | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 172 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 72 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Խիմկի | |||||||||||||||||||||||||||||
Համար | 33 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 1 հոկտեմբերի, 2018: |
Ալեքսանդր Սերգևիչ Կոզլով (ռուս.՝ Александр Сергеевич Козлов, մարտի 19, 1993[1][2], Մոսկվա, Ռուսաստան - հուլիսի 15, 2022[3], Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[4]), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկովյան «Սպարտակ» ակումբի ՕՌՄՄՊՄԴ սան է։ Տասնհինգ տարեկանում սկսել է հանդես գալ ակումբի երկրորդ կազմում։ 2008 թվականի՝ Ռուսաստանի առաջնության՝ 1992 թվականին ծնված խաղացողների եզրափակիչ մրցաշարում Կոզլովն արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակի[5]։ 2009 թվականին «Սպարտակ» ակումբի՝ 1993 թվականներին ծնվածների թիմի կազմում մասնակցել է Ալմաթիում անցկացվող միջազգային մրցությանը, որտեղ դարձել է ամենաբարձր արդյունքը ցուցաբերած խաղացողը՝ խփելով 14 խաղում խփելով 4 գոլ[6]։ Նույն թվականին պայմանագիր է կնքել գործակալի հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել խաղացողի վրա[7] և ցանկացել է, որ նա հեռանա «Սպարտակից»։ Այդ պատճառով տարվա վերջին Կոզլովը գրեթե դադարել է մարզումների մասնակցել թիմի կազմում[8]։
2010 թվականի ապրիլի 25-ին կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում՝ «Սպարտակ-Նալչիկ» ակումբի դեմ խաղի (0:0)[9] 84-րդ րոպեին փոխարինելով Ժանոյին։ 10-րդ տուրի՝ «Ալանիայի» դեմ խաղում Կոզլով ստացել է դեղին քարտ մրցավար Վլադիմիր Պետայի կողմից. «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մրցավարի որոշումը համարել է սխալ[10]։ Հուլիսին Կոզլովն ստացել է ազդրի մկանի վնասվածք, որի պատճառով չի մարզվել 2 շաբաթ, ինչից հետո վերադարձել է թիմ։ Հոկտեմբերի 12-ին ստացել է վնասվածք Ուկրաինայի պատանեկան հավաքականի հետ խաղում[11]։ 2010 թվականի հոկտեմբերի 30-ին «Ռոստով» ակումբի դեմ խաղում վաստակել է 11 մետրանոց, որն իրացրել է իր խաղընկեր Էյդեն Մակգիդին, որը փրկել է «Սպարտակ» ակումբին խաղը ոչ ոքի հաշվով ավարտելուց և հաշիվը դարձրել 2:1[12]։ Նոյեմբերի 4-ին Կոզլովը կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով «Չելսի» ակումբի դեմ խաղին[13]։
2011 թվականի ապրիլի 6-ին գոլ է խփել, որի շնորհիվ Ռուսաստանի պատանեկան հավաքականը հաղթել է Իտալիայի պատանեկան հավաքականին[14]։
«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի կարծիքով՝ նա ունի «նախադրյալներ, բայց 17-18 տարեկանում «Սպարտակ» ակումբի հիմնական կազմ ներխուժելու համար պետք է լինել, պայմանականորեն սասծ, Մարադոնիա կամ Մեսսի, ունենալ բացառիկ տաղանդ։ Կոզլովը շարունակում է աշխատել, կատարելագործվել»[15]։ 2011 թվականի հունիսի 11-ին դուրս է եկել խաղադաշտ «Ռուբին» ակումբի դեմ խաղում և կարողացել է ստեղծել ամենավտանգավոր պահը խաղում, որը, սակայն, Պավել Յակովլևը չի կարողացել իրացնել[16]։ Օգոստոսի 14-ին խփել է իր առաջին գոլը «Սպարտակ» ակումբի կազմում՝ գրավելով «Անժի» ակումբի դարպասը[17]։
2012 թվականի օգոստոսի 6-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Խիմկի» ակումբ[18][19]։
2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Կազանում կայանալիք Համաշխարհային Ունիվերսիադայում[20], բայց վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել[21]։
2014/15 մրցաշրջանում ստացել է ծնկի ծանր վնասվածք «Սպարտակ-2»-ի կազմում Թուրքիայում անցկացված ձմեռային հավաքի ժամանակ։
2016 թվականի հունիսի 20-ին երկամյա պայմանագիր է կնքել ՖԱԼ-ի «Տոսնո» ակումբի հետ[22], բայց նրա կազմում անցկացնելով երկու հանդիպում՝ երկու ամիս անց տեղափոխվել է Վորոնեժի «Ֆակել»[23]։
2017 թվականի հունվարի 16-ին միամյա պայմանագիր է կնքել ղազախական «Օկժետպես» ակումբի հետ[24]։ 2018 թվականի փետրվարին վերադարձել է Ռուսաստան և պայմանագիր կնքել «Տյումեն» ակումբի հետ[25]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի առաջնության արծաթե մրցանակակիր – 2011/12
ՊՖԼ առաջնության հաղթող – 2014/15 («Արևմուտք» տարածաշրջան)
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | Գավաթ[26] | Եվրագավաթ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Մրցություն | Խաղեր | Գոլեր | |||
2010 | Սպարտակ | ՌՖՊԼ | 12 | 0 | 1 | 0 | ՉԼ | 2 | 0 |
2011/12 | Սպարտակ | ՌՖՊԼ | 8 | 1 | 1 | 0 | ԵԼ | 1 | 0 |
2012/13 | Սպարտակ | ՌՖՊԼ | 1 | 0 | 0 | 0 | ՉԼ | 1 | 0 |
2012/13 | Խիմկի | ՖԱԼ | 4 | 0 | 0 | 0 | — | — | — |
2013/14 | Սպարտակ-2 | 2Դ | 19 | 9 | 0 | 0 | — | — | — |
2014/15 | Սպարտակ-2 | 2Դ | 1 | 0 | 0 | 0 | — | — | — |
2015/16 | Սպարտակ-2/Սպարտակ | ՖԱԼ | 16/1 | 1/0 | 3 | 0 | — | — | — |
2016/17 | Տոսնո | ՖԱԼ | 2 | 0 | 0 | 0 | — | — | — |
2016/17 | Ֆակել | ՖԱԼ | 8 | 0 | 0 | 0 | — | — | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 3,2 Бывший футболист «Спартака» Александр Козлов умер в возрасте 29 лет
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.sport-express.ru/football/rfpl/reviews/umer-aleksandr-kozlov-podrobnosti-smerti-odnogo-iz-glavnyh-talantov-spartaka-1949956/
- ↑ «Сибирь-92» стала пятой!
- ↑ «СПАРТАК» НА ТУРНИРЕ ЮНОШЕСКИХ КОМАНД
- ↑ Леонид Федун: «Морально Быстров чудовищно проиграл, финансово — чудовищно заработал»
- ↑ Дмитрий Ульянов: «Ехали в Уэльс с целью победить, а в итоге провалились в бездну»
- ↑ «Спартак М (Москва) 0:0 Спартак-Нальчик (Нальчик)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Карпин: даже если ошибку Петтая признают, очков нам не вернут». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Спартаковец Козлов получил травму в матче с украинскими юношами». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ ««Спартак» вырвал победу у «Ростова»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Синий туман похож на обман». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Гол Козлова принёс юношеской сборной России победу над Италией». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Карпин: нужно быть Месси, чтобы играть в 18 лет за «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «А если нет разницы, зачем платить больше?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Козлов отличился дебютным голом за «Спартак» в Премьер-Лиге». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ КОЗЛОВ ОТДАН В АРЕНДУ «ХИМКАМ»
- ↑ «Заявку «Химок» пополнил Александр Козлов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
- ↑ Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года
- ↑ «Спартак» отпустил ещё одного футболиста
- ↑ «АЛЕКСАНДР КОЗЛОВ ПЕРЕХОДИТ В ВОРОНЕЖСКИЙ «ФАКЕЛ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Воспитанник «Спартака» Козлов перешел в «Окжетпес», Sportbox.ru (16 января 2017)
- ↑ Бывший игрок «Спартака» перешел в «Тюмень», Sportbox.ru (21 февраля 2018)
- ↑ Ռուսաստանի գավաթ և ՖԱԼ գավաթ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կոզլով» հոդվածին։ |
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 15 մահեր
- 2022 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արարատի ֆուտբոլիստներ
- Խիմկիի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տյումենի ֆուտբոլիստներ
- Ֆակելի ֆուտբոլիստներ