Ալեքսանդր Կոզլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կոզլով
ռուս.՝ Александр Серге́евич Козлов
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1993(1993-03-19)[1][2]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան
Մահվան ամսաթիվ հուլիսի 15, 2022(2022-07-15)[3] (29 տարեկան)
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Խիմկի
Համար 33
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2016 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 22 (1)
2012  Ռուսաստան Խիմկի 4 (0)
2013-2016  Ռուսաստան Սպարտակ-2 36 (10)
2016 Ռուսաստան Տոսնո 2 (0)
2016 Ռուսաստան Ֆակել 15 (0)
2017-2018 Ղազախստան Օկժետպես 28 (4)
2018 Ռուսաստան Տյումեն 5 (0)
2018— Ռուսաստան Խիմկի 4 (1)
2018—  Ռուսաստան Խիմկի-Ե 5 (1)
Ազգային հավաքական
2009-2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 18 (20)
2010-2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 15 (9)
2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 4 (4)
2012-2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 8 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 1 հոկտեմբերի, 2018:

Ալեքսանդր Սերգևիչ Կոզլով (ռուս.՝ Александр Сергеевич Козлов, մարտի 19, 1993(1993-03-19)[1][2], Մոսկվա, Ռուսաստան - հուլիսի 15, 2022(2022-07-15)[3]), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան «Սպարտակ» ակումբի ՕՌՄՄՊՄԴ սան է։ Տասնհինգ տարեկանում սկսել է հանդես գալ ակումբի երկրորդ կազմում։ 2008 թվականի՝ Ռուսաստանի առաջնության՝ 1992 թվականին ծնված խաղացողների եզրափակիչ մրցաշարում Կոզլովն արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակի[4]։ 2009 թվականին «Սպարտակ» ակումբի՝ 1993 թվականներին ծնվածների թիմի կազմում մասնակցել է Ալմաթիում անցկացվող միջազգային մրցությանը, որտեղ դարձել է ամենաբարձր արդյունքը ցուցաբերած խաղացողը՝ խփելով 14 խաղում խփելով 4 գոլ[5]։ Նույն թվականին պայմանագիր է կնքել գործակալի հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել խաղացողի վրա[6] և ցանկացել է, որ նա հեռանա «Սպարտակից»։ Այդ պատճառով տարվա վերջին Կոզլովը գրեթե դադարել է մարզումների մասնակցել թիմի կազմում[7]։

2010 թվականի ապրիլի 25-ին կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում՝ «Սպարտակ-Նալչիկ» ակումբի դեմ խաղի (0:0)[8] 84-րդ րոպեին փոխարինելով Ժանոյին։ 10-րդ տուրի՝ «Ալանիայի» դեմ խաղում Կոզլով ստացել է դեղին քարտ մրցավար Վլադիմիր Պետայի կողմից. «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մրցավարի որոշումը համարել է սխալ[9]։ Հուլիսին Կոզլովն ստացել է ազդրի մկանի վնասվածք, որի պատճառով չի մարզվել 2 շաբաթ, ինչից հետո վերադարձել է թիմ։ Հոկտեմբերի 12-ին ստացել է վնասվածք Ուկրաինայի պատանեկան հավաքականի հետ խաղում[10]։ 2010 թվականի հոկտեմբերի 30-ին «Ռոստով» ակումբի դեմ խաղում վաստակել է 11 մետրանոց, որն իրացրել է իր խաղընկեր Էյդեն Մակգիդին, որը փրկել է «Սպարտակ» ակումբին խաղը ոչ ոքի հաշվով ավարտելուց և հաշիվը դարձրել 2:1[11]։ Նոյեմբերի 4-ին Կոզլովը կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով «Չելսի» ակումբի դեմ խաղին[12]։

2011 թվականի ապրիլի 6-ին գոլ է խփել, որի շնորհիվ Ռուսաստանի պատանեկան հավաքականը հաղթել է Իտալիայի պատանեկան հավաքականին[13]։

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի կարծիքով՝ նա ունի «նախադրյալներ, բայց 17-18 տարեկանում «Սպարտակ» ակումբի հիմնական կազմ ներխուժելու համար պետք է լինել, պայմանականորեն սասծ, Մարադոնիա կամ Մեսսի, ունենալ բացառիկ տաղանդ։ Կոզլովը շարունակում է աշխատել, կատարելագործվել»[14]։ 2011 թվականի հունիսի 11-ին դուրս է եկել խաղադաշտ «Ռուբին» ակումբի դեմ խաղում և կարողացել է ստեղծել ամենավտանգավոր պահը խաղում, որը, սակայն, Պավել Յակովլևը չի կարողացել իրացնել[15]։ Օգոստոսի 14-ին խփել է իր առաջին գոլը «Սպարտակ» ակումբի կազմում՝ գրավելով «Անժի» ակումբի դարպասը[16]։

2012 թվականի օգոստոսի 6-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Խիմկի» ակումբ[17][18]։

2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Կազանում կայանալիք Համաշխարհային Ունիվերսիադայում[19], բայց վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել[20]։

2014/15 մրցաշրջանում ստացել է ծնկի ծանր վնասվածք «Սպարտակ-2»-ի կազմում Թուրքիայում անցկացված ձմեռային հավաքի ժամանակ։

2016 թվականի հունիսի 20-ին երկամյա պայմանագիր է կնքել ՖԱԼ-ի «Տոսնո» ակումբի հետ[21], բայց նրա կազմում անցկացնելով երկու հանդիպում՝ երկու ամիս անց տեղափոխվել է Վորոնեժի «Ֆակել»[22]։

2017 թվականի հունվարի 16-ին միամյա պայմանագիր է կնքել ղազախական «Օկժետպես» ակումբի հետ[23]։ 2018 թվականի փետրվարին վերադարձել է Ռուսաստան և պայմանագիր կնքել «Տյումեն» ակումբի հետ[24]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Սպարտակ»

Ռուսաստանի առաջնության արծաթե մրցանակակիր – 2011/12

Ռուսաստան «Սպարտակ-2»

ՊՖԼ առաջնության հաղթող – 2014/15 («Արևմուտք» տարածաշրջան)

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ[25] Եվրագավաթ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Մրցություն Խաղեր Գոլեր
2010 Ռուսաստան Սպարտակ ՌՖՊԼ 12 0 1 0 ՉԼ 2 0
2011/12 Ռուսաստան Սպարտակ ՌՖՊԼ 8 1 1 0 ԵԼ 1 0
2012/13 Ռուսաստան Սպարտակ ՌՖՊԼ 1 0 0 0 ՉԼ 1 0
2012/13 Ռուսաստան Խիմկի ՖԱԼ 4 0 0 0
2013/14 Ռուսաստան Սպարտակ-2 19 9 0 0
2014/15 Ռուսաստան Սպարտակ-2 1 0 0 0
2015/16 Ռուսաստան Սպարտակ-2/Սպարտակ ՖԱԼ 16/1 1/0 3 0
2016/17 Ռուսաստան Տոսնո ՖԱԼ 2 0 0 0
2016/17 Ռուսաստան Ֆակել ՖԱԼ 8 0 0 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 Бывший футболист «Спартака» Александр Козлов умер в возрасте 29 лет
  4. «Сибирь-92» стала пятой!
  5. «СПАРТАК» НА ТУРНИРЕ ЮНОШЕСКИХ КОМАНД
  6. Леонид Федун: «Морально Быстров чудовищно проиграл, финансово — чудовищно заработал»
  7. Дмитрий Ульянов: «Ехали в Уэльс с целью победить, а в итоге провалились в бездну»
  8. «Спартак М (Москва) 0:0 Спартак-Нальчик (Нальчик)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  9. «Карпин: даже если ошибку Петтая признают, очков нам не вернут». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
  10. «Спартаковец Козлов получил травму в матче с украинскими юношами». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. ««Спартак» вырвал победу у «Ростова»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. «Синий туман похож на обман». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. «Гол Козлова принёс юношеской сборной России победу над Италией». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  14. «Карпин: нужно быть Месси, чтобы играть в 18 лет за «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
  15. «А если нет разницы, зачем платить больше?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
  16. «Козлов отличился дебютным голом за «Спартак» в Премьер-Лиге». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  17. КОЗЛОВ ОТДАН В АРЕНДУ «ХИМКАМ»
  18. «Заявку «Химок» пополнил Александр Козлов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  19. Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
  20. Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года
  21. «Спартак» отпустил ещё одного футболиста
  22. «АЛЕКСАНДР КОЗЛОВ ПЕРЕХОДИТ В ВОРОНЕЖСКИЙ «ФАКЕЛ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  23. Воспитанник «Спартака» Козлов перешел в «Окжетпес», Sportbox.ru (16 января 2017)
  24. Бывший игрок «Спартака» перешел в «Тюмень», Sportbox.ru (21 февраля 2018)
  25. Ռուսաստանի գավաթ և ՖԱԼ գավաթ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կոզլով» հոդվածին։