Ալեքսանդր Կարպուշին
Արտաքին տեսք
Ալեքսանդր Կարպուշին | |
Կրթություն՝ | Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 16, 1949 (75 տարեկան) |
Ալեքսանդր Կարպուշին (ռուս.՝ Карпушин, Александр Романович, ապրիլի 16, 1949), ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2009)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին ավարտել է Դոնեցկի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը, 1984 թվականին՝ Ուկրաինայի կոմկուսի կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցը և 1989 թվականին՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ Տիրապետում է պորտուգալերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներին։
Դիվանագիտական աշխատանքով զբաղվում է 1989 թվականից։
- 1994-1995 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի բաժնի վարիչ։
- 1995-1999 թվականներին՝ խորհրդական, Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Բելառուսում։
- 2000-2002 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ։
- 2002-2004 թվականներին՝ ՌԴ Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2004 թվականի սեպտեմբերի 28-ից-2011 թվականի հունվարի 14՝ Կաբո Վերդեի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2011-2014 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ գործերի վարչության (դեպարտամենտի) տնօրեն։
2014 թվականի հուլիսի 10-ից՝ Ալբանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
Ամուսնացած է։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1999 թվականի ապրիլի 13)[4]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի մարտի 6)[5]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի նոյեմբերի 20)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 28.09.2004 № 1242 «О назначении Карпушина А. Р. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Кабо-Верде»
- ↑ Указ Президента Российской Федерации от 14.01.2011 № 44 «О Карпушине А. Р.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.07.2014 № 509 «О назначении Карпушина А. Р. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Албании»
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.04.1999 № 477 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 06.03.2007 № 277 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.11.2009 № 1314 «О присвоении Карпушину А.Р. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»