Ալեքսանդր Կարպուշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կարպուշին
 
Կրթություն՝ Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 16, 1949(1949-04-16) (75 տարեկան)

Ալեքսանդր Կարպուշին (ռուս.՝ Карпушин, Александр Романович, ապրիլի 16, 1949(1949-04-16)), ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2009)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Դոնեցկի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը, 1984 թվականին՝ Ուկրաինայի կոմկուսի կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցը և 1989 թվականին՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ Տիրապետում է պորտուգալերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներին։

Դիվանագիտական աշխատանքով զբաղվում է 1989 թվականից։

  • 1994-1995 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի բաժնի վարիչ։
  • 1995-1999 թվականներին՝ խորհրդական, Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Բելառուսում։
  • 2000-2002 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ։
  • 2002-2004 թվականներին՝ ՌԴ Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2004 թվականի սեպտեմբերի 28-ից-2011 թվականի հունվարի 14՝ Կաբո Վերդեի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2011-2014 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ գործերի վարչության (դեպարտամենտի) տնօրեն։

2014 թվականի հուլիսի 10-ից՝ Ալբանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Ամուսնացած է։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1999 թվականի ապրիլի 13)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի մարտի 6)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի նոյեմբերի 20)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]