Ալեսանդրո Բարատա
Ալեսանդրո Բարատա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1639 |
Ծննդավայր | Պարմա, Պարմայի դքսություն |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1714 (75 տարեկան) |
Մահվան վայր | Պարմա, Պարմայի դքսություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ալեսանդրո Բարատա (իտալ.՝ Alessandro Baratta, ապրիլի 16, 1639, Պարմա, Պարմայի դքսություն - սեպտեմբերի 1, 1714, Պարմա, Պարմայի դքսություն), իտալացի նկարիչ և փորագրիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել և մահացել է Պարմայում։ Հայտնի է եղել Պարմայում կվադրատուրայի և այլ վայրերում` Նեապոլի տեսարանների տոպոգրաֆիկ փորագրությունների միջոցով[1]։
Ծնվել է Սան Լորենցո եկեղեցու մոտ, որը Պարմայի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Նա նկարչություն է սովորել Ֆրանչեսկո Մարիա Ռետիի հետ և 28 տարեկան հասակում ընդունվել է Սան Ջուզեպպե ընկերակցության մեջ. միությունը հիմնականում նվիրված էր Սբ. Ջոզեֆին, որը հիմնադրվել էր Սանտա Քրոչե եկեղեցում։
Նրա առաջին վավերագրված աշխատանքը թվագրվում է 1668 թվականին, երբ Ազնվականների քոլեջի շնորհիվ նա ծանոթացել է Ռենուչո Ֆառնես կոմսի առաջին որդու մկրտության տեսարաններին։ Մի քանի տարի անց ուշադրություն է դարձրել Սանտա Քրիստինա եկեղեցու խաբկանքային ձևավորմանը, որը Ֆլորենտին Ֆիլլիպո Մարիա Գալերին որմնանկարել է Սան Գաետանո դա Տեինի կյանքից դրվագներով, որը Տիատինների հիմնադիր էր և ղեկավարում էր եկեղեցին։ Գումարի պակասը ստիպել է հրաժարվել գմբեթի և աբսիդի կառուցումից. Բարատան ընդարձակ կտավ է նկարել, որը լայն համայնապատկերում կեղծել է գմբեթն ու երգչախումբը` ստեղծելով բեմական էֆեկտ, որը շատ է գնահատվել, ստվերները այնպես են պատկերվել, որ նրանք, ովքեր մտել են եկեղեցի, կարող էին հավատալ, թե դրանք իրական են։
1672 թվականին դառնում է Սան Ջուզեպպե ընկերակչության առաջին ռեգենտը։ Ամուսնանալով Մարիա Լուչիայի հետ` նա գնացել է բնակվելու Սան Պաոլոյի եկեղեցական ծխում։ 1676 թվականին նա առաջադրանք է ստացել, որպեսզի վերականգնի Սանտա Կրոչե եկեղեցու նկարները և թարմացրել դամբարանի որմնանկարները։ Նա նաև աշխատել է Դուոմոյում, որտեղ նա որմնանկաներ է արել Ողջերի և մեռածների եկեղեցու առաստաղին և պատերին։
1689 թվականին Ստեֆանո Լոլլին Բոլոնիայից ձևավորել է Ֆարնեսի թատրոնի մոտ գտնվող արքայական թատրոնը, Բարրատան ձևավորել է այն` ընդգծելով զարդարանքները և նկարները։ 1695-1697 թվականներին նա նկարազարդել է Սանտա Լուչիա եկեղեցու գմբեթը։
Նրա վերջին վավերագրված աշխատանքները Սանտա Մարիա դել Քուարտիրեի բարձր խորանի պատկերազարդում է և Չերտոսան դի Սան Ջիրոլամո եկեղեցու չորս պատերը։
Նա նաև աշխատել է Նեապոլում, որտեղ փորագրություն է արել` պատկերելով Կամալդոլի բլրի հարավային զառիթափը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Biografia degli artisti ovvero dizionario della vita e delle opere, by F. de Boni, page 60.
|