Ալեխանդրո Ներու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեխանդրո Ներու
Ծնվել էփետրվարի 13, 1970(1970-02-13) (54 տարեկան)
ԾննդավայրԿուրիտիբա, Բրազիլիա
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և Բազմագործիքավորող
Ակտիվ շրջան2002 — ներկա
Ամուսին(ներ)Ֆաբիուլա Նասիմենտու
Ալեխանդրո Ներու՝ Վիքիպահեստ

Ալեշանդրե Ներո Վիեիրա, (պորտ.՝ Alexandre Nero, փետրվարի 13, 1970(1970-02-13), Կուրիտիբա, Բրազիլիա), բրազիլացի դերասան, հաղորդավար, երգիչ, կոմպոզիտոր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ դերասան լինելը, նրան երբեք չխանգարեց ստեղծագործել, նա հեղինակ է մոտ 50 երգերի, նրա երաժշտությունը հնչում է թատրոներում, հեռուստասերիալներում։ Հեռուստաէկրանին հայտնվեց առաջին անգամ 2003 թվականին, նկարահանվել է ավելի քան 22 հեռուստասերիալներում։ Հատկանշական էր 2012 թվականին Գեղեցկության գինը սերիալը, որտեղ մարմնավորում էր Բալտասարին։ Դա կերպար էր, որը ընդգծում էր ընտանեկան բռնությունը, անհարգանքը, բայց օրերից մի օր նա գիտակցում է իր սխալը և ուղվում։ 2014 թվականին Խիզախ կինը սերիալը որտեղ մարմնավորում էր Ստիեյնոյին, փաստաբան էր, որը ամուսնացած էր քննիչ, դետեկտիվ Էլոիզա Ֆերաս, Էլոյի հետ (Ջովաննա Անտոնելլի2015 թվականին բրազիլական ամենասիրված Խաղի օրենքները սերիալում մարմնավորեց գլխավոր դեր կրկին իր գործնկերուհի (Ջովաննա Անտոնելլի)ի հետ։ Հեռուստասերիալից հետո նա արժանացավ լավագույն դերասանի կոչման, նաև միջազգային Էմմի մրցանակին։

Բրազիլական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեխանդրո Ներուն ամուսնացած է եղել 10 տարի դերասանուհի Ֆաբյոլա Նեսկիմենտոյի հետ։ Նրանք բաժանվեցին 2011 թվականին։ Մեկ տարի անց նա սկսեց հանդիպել դերասանուհի Կարեն Բրուստոլլինի հետ։ Իսկ 2015 թվականի հուլիսին նրանք ամուսնացան։