Ալբերտոզավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտոզավր
Ալբերտոզավրի կմախքը
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Էումետազոյներ
Վերնատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Տեսակ Ալբերտոզավր
Լատիներեն անվանում
Tyrannosaurus
Հոմանիշներ

Tyrannosaurus rex Osborn, 1905

Ալբերտոզավր (լատին․՝ Albertosaurus) - տիրանոզավրերի ընտանիքի Տերապոդներ ցեղից։ Ապրել են Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասում (Ալյասկայից մինչև Տեխաս) վերին կավճի դարաշրջանում (76 - 65 միլիոն տարի առաջ)։ Albertosaurus sarcophagus տեսակի արեալն ընկած է եղել ժամանակակից Կանադայի Ալբերտա նահանգում, այստեղից էլ եկել է նրա անվանումը։

Ինչպես մյուս տիրանոզավրանմանները, ալբերտոզավրը եղել է երկոտանի գիշատիչ, ուներ առաջնային 2 փոքր թաթեր, զանգվածային գլուխ՝ տասնյակ մեծ ատամներով։ Համարվում է, որ ալբերտոզավրը շրջակա միջավայրում եղել է գերիշխող։ Լինելով տերապոդների համար համեմատաբար խոշոր, զիջում էր իր ազգակից տիրանոզավրին։ Ալբերտոզավրի միջին զանգվածը կազմում էր երկու տոննա։

Այս տեսակի ուսումնասիրությունները կատարվում են 1884 թվականից, հայտնաբերվել է ընդամենը երեսուն դինոզավրի մնացորդներ, ինչ թույլատրել է գիտնականներին ավելի լավ ուսումնասիրել ալբերտոզավրի անատոմիան, քան նրա ազգակիցներինը։ Մի վայրում գտնված քսան տարբեր տարիքի մարմինները (որը կարող է ապացույց լինել այն բանին, որ նրանք ապրել են խմբերով) թույլատրում է ուսումնասիրել ալբերտոզավրի օնտոգենեզը և պոպուլացիոն կենսաբանությունը։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտոզավր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտոզավր» հոդվածին։