Ալբերտ Ասիրյան
Արտաքին տեսք
Ալբերտ Ասիրյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1933[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ղարաբաղ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ճարտարագետ և շինարար |
Պարգևներ և մրցանակներ |
Ալբերտ Միքայելի Ասիրյան (սեպտեմբերի 6, 1933[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2001)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Ասիրյանը ծնվել է Գանձակում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1959-1968 թվականներին աշխատել է Շինանյութերի և կառուցվածքների հայկական ԳՀԻ-ում, 1968-1990 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում, 1990 թվականից՝ Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում, 1993 թվականից՝ շինարարական տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան[2]։
Աշխատանքները վերաբերում են կոնստրուկտիվ թեթև բետոնների, նախահարված երկաթբետոնե կառուցվածքների, բարձր ամրության բետոնների տեխնոլոգիաներին։ Հեղինակ է ուսումնական և մեթոդական ձեռնարկների, 80 գիտական աշխատանքի[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնստրուկտիվ բետոնների կազմի նախագծում, Ե., 1998 (համահեղինակ)։
- Основы повышения прочности бетонов : Дис. ... д-ра техн. наук в форме научного доклада, 2000 : т.л. (Альберт Михайлович Асирян)
- Исследование новых возможностей использования вакуума в технологии бетона и железобетона : Дис. ... канд. техн. наук, 1966 : т.л. (А.М. Асирян)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13105
- ↑ Ճարտարապետության և շինարարության 030 մասնագիտական խորհրդի մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Ասիրյան, Ալբերտ Միքայելի, 1933- (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
|