Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահ
Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | թանգարան, պատկերասրահ և պատմության հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տիրանայի գավառ և Տիրանա |
Վայր | Տիրանա |
Կազմված է | National Gallery of Arts Library? |
Հասցե | Bulevardi Dëshmorët e Kombit, Tirana 1001 |
Հիմնադրվել է | 1946 |
Տնօրեն | Արտան Շաբանի |
Կայք | galeriakombetare.gov.al |
![]() | |
![]() |
Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահ (ալբ․՝ Galeria Kombëtare e Arteve), թանգարան և ազգային պատկերասրահ Ալբանիայում, որը գտնվում է երկրի մշակույթի նախարարության վերահսկողության տակ[1]։
Համարվում է Ալբանիայի Հանրապետությունում գործող ամենակարևոր մշակութային տներից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահը ստեղծվել է ալբանացի մի խումբ արվեստագետների և երկրի արվեստի կոմիտեի նախաձեռնությամբ՝ 1946 թվականին, որպես ալբանացի հայտնի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես։
Չնայած թանգարանի բացմանը, մինչ 1954 թվականի հունվարի 11-ը թանգարանը չուներ պետական հովանավորություն և գործում էր մշակութային նախարարությունից անկախ։
Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հունվարի 11-ին Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանայում։
Ներկայումս թանգարանում գործում են երկու հիմնական ցուցասրահներ՝ արվեստի տարբեր ճյուղերի աշխատանքների մշտական ցուցահանդես և ալբանացի (ինչպես նաև օտարերկրյա) արվեստագետների ժամանակավոր ցուցահանդես։
Պատկերասրահ այցելողները կարող են ստանալ ամբողջական տեղեկատվություն ալբանական կերպարվեստի զարգացման վերաբերյալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Library Արխիվացված 2016-05-03 Wayback Machine Galeria Kombetare e Arteve. Abgerufen am 25. Januar 2016 (englisch): „The library of the National Gallery was built in 1999 as an additional opportunity and venue for the artistic and cultural information […]. It was established with the help of many international institutions and organizations and holds over 2200 titles of books, magazines, catalogues and videotapes
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի արվեստի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |