Ազնավուրներ (վրաց.՝ ազնաուրի–տոհմի որդի կամ տոհմիկ), ազնվականական դաս հին Վրաստանում։ Եղել են տոհմիկ և ոչ տոհմիկ, բաժանվել երեք կարգի՝ թագավորական, իշխանական և եկեղեցական։ Ազնավուրներ ունեին կալվածքներ, կատարում էին պարտադիր զինվորական ծառայություն՝ կազմելով բանակի հեծելազորը։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո Ազնավուրներ իրավահավասարվեցին ռուսական ազնվականությանը։