Ազգային դիմադրության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային դիմադրության թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Լյուքսեմբուրգ
ՏեղագրությունԷշ-սյուր-Ալզետ
Հիմնադրվել է1956
Կայքesch.lu/culture/musee/Pages/default.aspx
Քարտեզ
Քարտեզ

Լյուքսեմբուրգի Ազգային դիմադրության թանգարան (Musée national de la Résistance), տեղակայված է Էշ-սյուր-Ալզետի կենտրոնում, երկրի հարավ-արևելքում։ Հատուկ ձևավորված շինությունը ներկայացնում է Լյուքսեմբուրգի պատմությունը 1940-1945 թվականներին։ Թանգարանում կան ցուցահանդեսներ` նվիրված Նացիստական համակենտրոնացման ճամբարներին և Լյուքսեմբուրգի հրեաների հանդեպ վերաբերմունքին[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականների վերջին դիմադրության մեջ ներգրավված մարդիկ, քաղաքական վտարանդիներ սկսել են նախագծել ազգային դիմադրության թանգարան` պահպանելու համար նացիստական շրջափակման ընթացքում Լյուքսեմբուրգի զոհերի մասին հիշողությունները։ Թանգարանը բացվել է 1956 թվականի հուլիսի 22-ին։ Թանգարանի շենքը նախագծվել է ճարտարապետներ Նիկոլա Շմիտ Նոսենի և Լավրենտ Շմիտի կողմից։

1984 թվականին Մշակույթի նախարար Ռոբերտ Կրիեպսը թարմացրել է թանգարանի հավաքածուն և վերանորոգել է շենքը[2]։ Թանգարանը վերաբացվել է 1987 թվականին, այս անգամ անվան մեջ ունենալով «Ազգային» բառը։ 2008 թվականից թանգարանը ղեկավարում է նախկին ուսուցիչ Ֆրանկ Շրոեդերը[3]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնահարկի ցուցահանդեսը նկարագրում է 1940 թվականի մայիսի 10-ի գերմանական ներխուժման ազդեցությունը լյուքսեմբուրգցիների ճակատագրերի վրա, նացիստական ռեժիմի սկզբից մինչև 1944 թվականի սեպտեմբերի ազատագրումը` ամերիկացիների ժամանմամբ։ Առաջին հարկի ցուցադրությունը նվիրված է համակենտրոնացման ճամբարներից բերված գտածոներին և Լյուքսեմբուրգի հրեաների հանդեպ կատարված գործողություններին։

Արվեստի գործերից են Էմիլ Հալթենի և Կլաուս Չիտոյի ռելիեֆները թանգարանի արտաքին մասում և Լուսիեն Վերքոլիերի ու Ռենե Վեյլանդի քանդակները ներսում։ Ֆոնի Տիսսենի ընդարձակ որմնանկարը և Հինզերթի համակենտրոնացման ճամբարի կտավը, ինչպես նաև` Իվոն Ուսելդինգերի նկարները Ռավենսբրյուկից ևս նշանակալի են[4]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերքոլիերի «Քաղաքական բանտարկյալները»

2009 թվականի սեպտեմբերից թանգարանում ներկայացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ։ Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ թանգարանում տեղ է գտնում նոր ցուցահանդես.

  • Lebensbilder, դիմադրության շարժման նախկին մասնակից և քաղաքական վտարանդի Մադլեն Վեի Բյուլերի յուղանկարները, 2009 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 3-ը։
  • Spott dem Naziregime - Karikaturen in Luxemburg vor, während und nach dem Krieg, թանգարանի առաջին ինքնուրույն ցուցահանդեսը, 2010 թվականի հունիսի 4-ին մինչև 2010 թվականի սեպտեմբերի 5 -ը։
  • Témoins / Zeugen, լյուքսեմբուրգցի նկարիչ Թոմ Հերմեսի լուսանկարների ցուցահանդեսը, որը լուսանկարել է ժամանակակից վկաների դիմանկարները, 2011 թվականի հունվարի 28-ից մինչև 2011 թվականի մայիսի 1-ը։
  • Kunst/KZ - Art/camps նկարիչներ Իվոն Ուսելդինգերի, Լիլի Ունդենի, Լյուսիեն Վերքոլլիերի, Էդմոնդ Գոերգենի և Ֆոնի Տիսսենի աշխատանքների ցուցահանդես, 2011 թվականի մայիսի 6-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 16։
  • Peuple européen, peuple étranger - Le Luxembourg et les Roms, Պատրիկ Գալբատսի լուսանկարների ցուցահանդես, 2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2012 թվականի հունիսի 6-ը։
  • Between Shade and Darkness - Le sort des Juifs du Luxembourg de 1940 à 1945, 2013 թվականի մայիսի 29-ից մինչև նոյեմբերի 24-ը։

Աշխատանքային ժամեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի, ժամը 14:00-18:00։ Թանգանարի մուտքն ազատ է։ Խմբերը կարող են այցելել յուրաքանչյուր աշխատանքային օր, առավոտյան ժամը ութից (մուտքն ազատ է, անհրաժեշտ է պայմանավորվել)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Musée national de la Résistance à Esch-sur-Alzette" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Centre de Documentation et de Recherche sur l'enrolement forcé. (ֆր.) Retrieved 20 February 2011.
  2. "Historique: Musée de la Résistance" Արխիվացված 2011-07-20 Wayback Machine, Esch.lu. (ֆր.) Retrieved 20 February 2011.
  3. 3,0 3,1 "Musée national de la Résistance à Esch-sur-Alzette" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Centre de Documentation et de Recherche sur l'enrolement forcé. (ֆր.) Retrieved 8 November 2013.
  4. "Exposition permanente": Musée de la Résistance" Արխիվացված 2011-07-20 Wayback Machine, Esch.lu. (ֆր.) Retrieved 20 February 2011.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernard Thomas, Bruchstellen - Chronik des Escher Resistenzmuseums ; in: forum, Nr. 299 (September 2010), pp. 12–18.
  • Musée national de la Résistance, "Luxemburg im 2. Weltkrieg" 2-9599670-1-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]