Ազգային բնավորություն
Ազգային բնավորության հետազոտություն (անգլ.՝ National character studies), մարդաբանության ճյուղ։
Էմոցիոնալ «Ազգային բնավորություն» և առավել ռացիոնալ «Ազգային գիտակցություն» տարրերի բարդ փոխկապակցված ամբողջությունը իրենից ներկայացնում է ազգի հոգեկան կերտվածքը, այն հոգևոր-վարքային առանձնահատկություն է, որը տարբերում է մի ազգային էթնիկ խմբին մյուսից։
Էթնոսը ծագման և հետագա զարգացման ընթացքում ձեռք է բերում հոգեկան հատկությունների մի մեծ խումբ, որոնք փոխկապակցված են և կազմում են քիչ թե շատ ամբողջական մի համակարգ, որը կոչվում է հոգեկերտվածք։ Էթնոսը ունի ընդհանուր հոգեբանական կառուցվածք, որի մեջ մտնում են մի շարք կազմավորումներ և կոմպլեքսներ, որտեղ առաջնային նշանակություն ունեն դիրքորոշումները, ազգային բնավորությունը, ազգային ոգին ու մենթալիտետը, նաև էթնոցենտրիզմը։
Բնավորությունը որոշակի հակազդումներ և արարքներ գործելու միտումների և հակումների համակարգ է, որը ծագել է ընդհանուր ապրումների և կենսակերպի հետևանքով։ Էթնոսի և առանձին անձի բնավորության իրական գծերը, շատ դեպքերում լինելով թաքուն կամ արտամղված, պրոբլեմային իրադրություններում, սկսում են ինքնաբերաբար բացահայտվել և վարքի վերածվել։ Դա հատկապես հստակ երևում կոնֆլիկտային և ճգնաժամային իրադրություններում։
Այսպիսով ազգային բնավորությունը հարմարողական բարդույթների և ռազմավարությունների համակարգ է, որում կա մի «կորիզ», որը դարեր շարունակ կարող է գրեթե անփոփոխ մնալ։
Ազգային բնավորությունը առաջին հերթին իրենից ներկայացնում է մի շարք հուզական-զգայական դրսևորումներ, նախ և առաջ հույզեր, զգացմունքներ, տրամադրություններ։ Առավել հստակ ազգային բնավորությունը դրսևորվում է ազգային խառնվածքում, որով օրինակ տարբերակում են սկանդինավյան ազգերին լատինամերիկյան ազգերից։ Վերլուծական կոնտեքստում, ենթադրվում է, որ ազգային բնավորությունը կառուցվածքային տարր է, միաժամանակ հիմք է ազգի հոգեկան ամբողջության և ազգային հոգեբանության համար, որպես այդպիսին։
Ազգային բնավորության ակունքներում առաջին հերթին ընկած են մարդկային օրգանիզմների գործառնության հոգեֆիզիոլոգիական, կենսաբաանական առանձնահատկությունները ներառելով որպես հիմնական գործոններ, այն գործոնները ինչպիսիք են կենտրոնական նյարդային համակարգի ռեակտիվությունը և նյարդային գործընթացների արագությունը։ Իրենց հերթին այդ գործոնները ըստ առաջացման կապված են այս կամ այն ազգային-էթնիկ խմբի բնակության միջավայրի (առաջին հերթին կլիմայական) պայմաններով։ Օրինակ՝ սևամորթների մազերը։
Ժամանակակից ազգային բնավորությունների ձևավորումը բարդ պատմահոգեբանական գործընթացների արդյունք է, որը տևում է դարեր շարունակ։ Ապրելով ոչ նույն բնակլիմայական պայմաններում մարդիկ ժամանակի ընթացքում աստիճանաբար ընտելանում են դրանց՝ ձեռք բերելով ընակալում և հակազդման որոշակի ընդունված ձևեր։ Այս ամենն ունի հարմարողական բնույթ, որը նպաստում է մարդկանց շփում զարգացմանը և կատարելագործմանը։ Ընկակալման և հակազդման տվյալ հարմարողական ձևերը ամրապնդվում էին անհատական և կոլեկտիվ վարքի որոշակի նորմատիվների, սոցիալապես հաստատված և ամրապնդված միջոցներում։
Ազգային բնավորության կառուցվածքում սովորաբար տարբերում են մի շարք տարրեր, դրանք են՝
- ազգային խառնվնվածք, այն լինում է օրինակ՝ բուռն կամ հակառակը՝ հանգիստ
- ազգային էմոցիանաեր՝ ազգային հիացմունք կամ ազգային սկեպտիցիզմ
- ազգային զգացմունքներ՝ ազգային հպարտություն կամ ազգային ապատիա
- ազգային նախապաշարմունքներ՝ սովորաբար դրանք են ազգի առաքելությունը, ազգային դերերը։
Վերջիններս կարող են դրսևորվել նաև հարևան ազգերի հետ շփման ընթացքում։ Մի կողմից սրանք ազգային փոքրամասնությունների բարդույթներ են, մյուս կողմից՝ ազգային ճնշվածության, որոնք սովորաբար դրսևորվում են այսպես կոչված «արքայի սինդրոմ» ձևով։
Վերջերս ազգային բնավորություն հասկացութայնը հաճախ փոխարինում է ազգային մենթալիտետ հասկացությունը։ Մենթալիտետ ասելով հասկանում ենք անհատի, սոցիալական խմբերի և ազգի դիրքորոշումների և հակվածությունների ամբողջությունը։ Մենթալիտետի հիմքում ընկած է ազգային աշխարհընկալումը։ Հետևաբար մենտալիտետի փոփոխման դեպքում կարող է փոփոխման ենթարկվել տվյալ ազգի մշակույթը։
Հայերի ազգային բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի վերջին, երբ Հայաստանը բաժանված էր Օսմանյան և Պարսկական կայսրությունների միջև, 1783 թվականին հրատարակած Որոգայթ փառաց գրքում Շահամիր Շահամիրյանը հայերի ազգային բնավորությունը համեմատում է արջի բնավորության և պահվածքի հետ[1]
Թեպետ մեր հայրենիքը Արջ կենդանակերպի տակ է, և մենք էլ ազգովի այնքան հեռու չենք նրա բնության կարծրությունից, երկար ժամանակ մեզանից ոչ ոք չկարողացավ իմաստությամբ խորհելով բացատրել մեզ անտերունչ մնալու պատճառը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Terracciano A, Abdel-Khalek AM, Adám N, և այլք: (Oct 2005). «National character does not reflect mean personality trait levels in 49 cultures». Science. 310 (5745): 96–100. doi:10.1126/science.1117199. PMC 2775052. PMID 16210536.
- Electronic Database "National Mentalities: Studies in the Context of Globalization and Interaction of Cultures Արխիվացված 2018-06-22 Wayback Machine"
|