Jump to content

Ադրի Էմբարբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրի Էմբարբա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Mbarba
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1992(1992-05-07)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Ադրիան "Ադրի" Էմբարբա Բլասքուես (իսպ.՝ Adrián Embarba Blázquez, մայիսի 7, 1992(1992-05-07)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, աջ վինգեր։ Հանդես է գալիս «Էսպանյոլ ՖԱ»-ի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռայո Վալեկանո»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին Էմբարբան միացել է «Ռայո Վալեկանոյի» երիտասարդական թիմին[3]։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 30-ին Լա Լիգայի ծրջանակներում կայացած «Լեվանտեի» դեմ խաղում[4]։ Նա 65-րդ րոպեին փոխարինել է Յագո Ֆալկեին, իսկ հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով՝ «Ռայո Վալեկանոյի» հաղթանակով։

2014 թվականի հունիսի 12-ին Ադրին 3 տարով երկարաձգել է թիմի հետ գործող իր պայմանագիրը[5]։ Իսպանական թիմի կազմում ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է 2015 թվականի մարտի 14-ին «Գրանադայի» դեմ խաղում[6]։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։

2015-16 մրցաշրջանի ընթացքում Էմբարբան մասնակցել է 28 հանդիպման։

2017 թվականի դեկտեմբերի 19-ին ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2021 թվականը[7]։ 2017-18 մրցաշրջանի ընթացքում Ադրի Էմբարբան դարձել է 14 գոլային փոխանցման հեղինակ[8]։

2020 թվականի հունվարի 23-ին Էմբարբան տեղափոխվել է «Էսպանյոլ»[9]։ Տրանսֆերն արժեցել է 10 միլիոն եվրո։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրի Էմբարբայի զարմիկը՝ Իսահակը նույնպես ֆուտբոլիստ է։ Նա հանդես է եկել «Ռայո Վալեկանոյի» կազմում կիսապաշտպանի դիրքում[10]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սեգունդա Դիվիզիոնի հաղթող - 2017-18

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Miki Ruiz, Adri Barba y Parla, últimos refuerzos del Rayo Vallecano B» [Miki Ruiz, Adri Barba and Parla, last signings of Rayo Vallecano B] (Spanish). Vallecas Digital. 2013 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Ivanschitz steals win for Levante». ESPN FC. 2013 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Embarba renueva por tres temporadas y jugará en el primer equipo» [Embarba renews for three seasons and will play in the first team] (Spanish). Pasión por el Rayo. 2014 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Burgos, Pablo (2015 թ․ մարտի 14). «Un Bueno histórico condena al Granada» [A historical Bueno condemns Granada]. Marca (Spanish). Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Martín, Maite (2017 թ․ դեկտեմբերի 19). «Embarba renueva hasta 2021» [Embarba renews until 2021]. Diario AS (Spanish). Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «El Rayo Vallecano celebra su regreso a LaLiga Santander» [Rayo Vallecano celebrate return to LaLiga Santander] (Spanish). La Liga. 2018 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Adrián Embarba, tercer refuerzo invernal» [Adrián Embarba, third winter addition] (Spanish). RCD Espanyol. 2020 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Fernández, Menchu (2014 թ․ հուլիսի 29). «Isi y Adrián Embarba son los primos del Rayo Vallecano» [Isi and Adrián Embarba are Rayo Vallecano's cousins]. Diario AS (Spanish). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրի Էմբարբա» հոդվածին։