Jump to content

Ադի Աշկենազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադի Աշկենազի
եբրայերեն՝ עדי אשכנזי
Ծնվել էմարտի 23, 1975(1975-03-23) (49 տարեկան) կամ նոյեմբերի 30, 1969(1969-11-30)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
ԿրթությունԲեյթ Ցվի
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար, ստենդ ափ երգիծաբան, հեռուստահաղորդավարուհի և կատակերգու

Ադի Աշկենազի (եբրայերեն՝ עדי אשכנזי‎, մարտի 23, 1975(1975-03-23) կամ նոյեմբերի 30, 1969(1969-11-30)[1], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելացի կատակերգու դերասանուհի[2], հաղորդավարուհի։

Ադի Աշկենազիի ընտանիքը Իսրայել է ներգաղթել Թուրքիայից։ Ավարտել է Ռամա Հանի «Բեյթ Ցվի» թատերական ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո խաղացել է «Միֆհաշիմ» թատրոնի տարբեր ներկայացումներում, մասնակցել «Ռութի Զախիռութի» մանկական հանդեսներին։ Միաժամանակ վարել է իսրայելական առաջին հեռուստաընկերության «Զապ լե-Ռիշոն» մանկական հաղորդաշարը[3]։ Հետագայում նա վարել է այլ մանկական ծրագրեր։ 2000 թվականին կրթական հեռուստատեսային ծրագրի շրջանակներում իսրայելական հայտնի կատակերգակ դերասանների հետ համատեղ հանդես է եկել «Դոմինո Գրոս» նորացված կատակերգական հաղորդաշարում։ 2002-2004 թվականներին իսրայելական Երկրորդ ալիքի Յաիր Լապիդի ծրագրում վարել է հումորի անկյուն հաղորդաշարը, որն էլ նրան մեծ ժողովրդականություն է բերել։ 2005 թվականից նա վարում է «Սրանք ինչ հիմարություններ են» («Ма зе hа-штуёт ha-эле») հեղինակային հաղորդաշարը։ Հանդես է գալիս նաև «ստենդափ-կոմեդի» ոճի մենահամերգներով, որոնք մշտապես անցնում են լիքը դահլիճներում։

  • «Տարվա կին-հումորիստ» մրցանակի դափնեկիր (2004 թ.)
  • «Տարվա կին հեռուստատեսությունում» մրցանակի դափնեկիր (Ւսրայելական երկրորդ հեռուստաալիք, 2006 թ.)

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու ավագ եղբայրներ, որոնց հետ մեծացել է Հերցլիայում։ Դերասան Կոբի Դորոնի հետ երեք տարվա ամուսնությունից հետո[4] , 2004 թվականին ամուսնալուծվել է։ 2010 թվականին ձերբակալվել է թմրանյութ օգտագործելու համար, բայց ազատ է արձակվել[4]։ 2010 թվականին հայտարարել է, որ հղի է ընկերոջից՝ Էթան Բեն Զախանից[5]։ 2011 թվականի ապրիլին ծնվել է դուստրը[6], 2012 թվականի նոյեմբերին՝ որդին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Israeli chic
  3. «עדי אשכנזי בהופעה». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 עדי אשכנזי והסם: במשטרה "בודקים כך כל חשד"
  5. http://www.jpost.com/LocalIsrael/InJerusalem/Article.aspx?id=194978 Reference on boyfriend and pregnancy: Retrieved: 5 December 2010.
  6. עדי אשכנזי ילדה
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադի Աշկենազի» հոդվածին։