Ադի Աշկենազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադի Աշկենազի
եբր.՝ עדי אשכנזי
Adi Ashkenazi 2011.jpg
Ծնվել էմարտի 23, 1975(1975-03-23) (44 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
ԿրթությունBeit Zvi
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար, ստենդ ափ երգիծաբան, հեռուստահաղորդավարուհի և կատակերգու

Ադի Աշկենազի (եբր.՝ עדי אשכנזי‎, մարտի 23, 1975(1975-03-23), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելացի կատակերգու դերասանուհի[1], հաղորդավարուհի:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադի Աշկենազիի ընտանիքը Իսրայել է ներգաղթել Թուրքիայից: Ավարտել է Ռամա Հանի «Բեյթ Ցվի» թատերական ուսումնարանը: Ուսումնարանն ավարտելուց հետո խաղացել է «Միֆհաշիմ» թատրոնի տարբեր ներկայացումներում, մասնակցել «Ռութի Զախիռութի» մանկական հանդեսներին: Միաժամանակ վարել է իսրայելական առաջին հեռուստաընկերության «Զապ լե-Ռիշոն» մանկական հաղորդաշարը[2]: Հետագայում նա վարել է այլ մանկական ծրագրեր: 2000 թվականին կրթական հեռուստատեսային ծրագրի շրջանակներում իսրաելական հայտնի կատակերգակ դերասանների հետ համատեղ հանդես է եկել «Դոմինո Գրոս» նորացված կատակերգական հաղորդաշարում: 2002-2004 թվականներին իսրաելական Երկրորդ ալիքի Յաիր Լապիդի ծրագրում վարել է հումորի անկյուն հաղորդաշարը, որն էլ նրան մեծ ժողովրդականություն է բերել: 2005 թվականից նա վարում է «Սրանք ինչ հիմարություններ են» («Ма зе hа-штуёт ha-эле») հեղինակային հաղորդաշարը: Հանդես է գալիս նաև «ստենդափ-կոմեդի» ոճի մենահամերգներով, որոնք մշտապես անցնում են լիքը դահլիճներում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարվա կին-հումորիստ» մրցանակի դափնեկիր (2004 թ.)
  • «Տարվա կին հեռուստատեսությունում» մրցանակի դափնեկիր (Ւսրաելական երկրորդ հեռուստաալիք, 2006 թ.)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու ավագ եղբայրներ, որոնց հետ մեծացել է Հերցլիայում: Դերասան Կոբի Դորոնի հետ երեք տարվա ամուսնությունից հետո[3] , 2004 թվականին ամուսնալուծվել է: 2010 թվականին ձերբակալվել է թմրանյութ օգտագործելու համար, բայց ազատ է արձակվել[4]: 2010 թվականին հայտարարել է, որ հղի է ընկերոջից՝ Էթան Բեն Զախանից[5]: 2011 թվականի ապրիլին ծնվել է դուստրը[6], 2012 թվականի նոյեմբերին՝ որդին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]