Ագրարային բանկի շենք
Տեսակ | բանկի շենք |
---|---|
Երկիր | Սերբիա |
Տեղագրություն | Ստարի Գրադ և Բելգրադ |
Վայր | Ստարի Գրադ |
Հիմնադրված է | 1932 |
Ճարտարապետ | Petar and Branko Krstić? |
Ժառանգության կարգավիճակ | Սերբիայի պաշտպանված մշակութային հուշարձան |
Ագրարային բանկի շենք (սերբ.՝ Зграда Аграрне банке), գտնվում է Նիկոլա Պաշիչի հրապարակի և Վլայկովիչևի փողոցի հատման կետում՝ Բելգրադ քաղաքի Ստարի Գրադ շրջանում, համարվում է մշակութային հուշարձան[1]։ Շենքը կառուցվել է ճարտարապետներ Պետր և Բրանկ Կրստիչների նախագծով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրարային բանկի խորհուրդը 1930 թվականի վերջին մրցույթ հայտարարեց նոր ներկայացուցչական բանկի շինարարության համար[2], շենքը կառուցվեց 1932-1934 թվականներին։ Համարվում էր Բելգրադի վերջին բանկային շինություններից մեկը երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում, ինչպես նաև համարվում էր պետության քաղաքական և տնտեսական հզորության խորհրդանիշը։ Կրիստիչ եղբայրները մրցույթում ստացան երրորդ մրցանակ, սակայն որոշվեց շինարարությունը հանձնարարել նրանց՝ շենքի ճակատային մասի նախնական տարբերակում որոշակի փոփոխություններ կատարելով[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը նախագծվել է որպես ներկայացուցչական գործարար շինություն՝ կլորացված անկյունային ճակատով և մոնումենտալ մուտքով։ Իր ճարտարապետական առանձնահատկությունների շնորհիվ շենքը դասվում է այն կառույցների շարքին, որտեղ հեղինակները հասել են փոխզիջման՝ ճարտարապետական ակադեմիական և մոդեռնիստական հայացքների միջև, այն կարելի է դասել սերբական մոդեռնի գլուխգործոցների շարքին[2]։ Երեք մասի բաժանված ճակատային մասը առաջին հարկի հատվածում զարդարված է հոնիական օրդերի սյուներով և տանիքի բնորոշ քիվով, որը շենքին տալիս է ակադեմիզմին բնորոշ ոճ այն դեպքում, երբ հեղինակների կողմից ընտրվել է ժամանակակից ճարտարապետության մոդեռնիստական հայեցակարգը։ Շինությունը համարվում է Պետր և Բրանկա Կրստիչների առավել հաջողված ստեղծագործությունը, որոնք այս նախագծով զգալի ներդրում ունեցան Բելգրադ քաղաքի կենտրոնական գոտու ձևավորման գործում[4]։ Շենքի շինակմախքը պատրաստված է երկաթբետոնից, ճակատային մասը երեսապատված է բելովոդյան ավազաքարով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շինությունը ենթարկվել է մի շարք փոփոխությունների. Կրստիչ եղբայրների նախագծով կառուցվել է վերնաշենքային մասը։ Շենքում այսօր տեղակայված է Սերբիայի պատմական թանգարանը։
Քանդակագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակագործական ստեղծագործությունների և Ագրարային բանկի աստիճանային սրահի բարձրաքանդակների հեղինակը համարվում է քանդակագործ Լոյզե Դոլինարը, իսկ գլխավոր մուտքի և սյուների միջև գտնվող պատուհանների զարդաքանդակները պատրաստել է Միլենկո Ջորջևիչը[3]։
-
Ագրարային բանկի շենք, դետալ
-
Ագրարային բանկի շենք, դետալ
-
Ագրարային բանկի շենք, դետալ
-
Ագրարային բանկի շենք, դետալ
-
Ագրարային բանկի շենք, դետալ
-
Ագրարային բանկի շենք
-
Ագրարային բանկի շենք, դետալ
-
Ագրարային բանկի շենք, դետալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Завод за заштиту споменика културе града Београда
- ↑ 2,0 2,1 М. Просен, Палата Привилеговане аграрне банке у Београду, Наслеђе 15, Београд, 2014
- ↑ 3,0 3,1 М. Ђурђевић, Петар и Бранко Крстић, Београд, 1996.
- ↑ Споменици културе у Београду
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Републички завод за заштиту споменика културе - Београд
- Републички завод за заштиту споменика културе-Београд/База непокретних културних добара
- Листа споменика
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ագրարային բանկի շենք կատեգորիայում։ |