Ագռավախաչ
Ագռավախաչ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ և Քաշաթաղի շրջան |
Ագռավախաչ, լեռ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեջք գավառում, Ծիծեռնավանքի մոտ[1]։
Ծիծեռնավանքը կառուցող բանվորներին կերակուր եփելու համար մի մեծ կաթսա են տանում մոտակա գետը և ջրով լեցնելով դնում են կրակի վրա։ Ջրի հետ մի օձ է ընկնում կաթսայի մեջ և մնում աննկատելի։ Երբ գալիս է ճաշելու ժամը, մի ագռավ կռկռալով սկսում է պտտվել կաթսայի վրա։ Բանվորները ուշադրություն չեն դարձնում և նստում են ճաշի։ Հանկարծ ագռավը ծղրտալով նետվում է կաթսայի մեջ։ Պղծված համարելով կերակուրը, բանվորները թափում են այն։ Մեծ է լինում նրանց զարմանքն ու հիացումը, երբ կերակրի մեջ նկատում են օձի մարմնի մասերը։ Նրանք երախտագիտությամբ պատանքում են ագռավի մարմինը և հանդեսով թաղում վանքի արևմտյան պատի մոտ, վրան էլ խաչի նման մի մեծ քար կանգնեցնում, որը կոչվում է Ագռավախաչ[2][3][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 25 — 992 էջ։
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)