Jump to content

Աբսուրդի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբսուրդի թատրոն կամ Աբսուրդի դրամա, Ավանգարդիստական դրամա[1] (լատին․՝ absurdus «անհեթեթ, անմիտ»), 20-րդ դարի 50-60-ականների արևմտաեվրոպական թատրոնի և դրամատուրգիայի աբսուրդիստական ուղղություն և ավանգարդային երևույթ։

«Աբսուրդ» հասկացությունը, որը գալիս է էկզիստենցիալիզմի փիլիսոփայությունից (Ալբեր Քամյու, Ժան Պոլ Սարտր), աբսուրդի դրաման դարձնում է իրականության հիմնական ատրիբուտը, որը հանրային ճգնաժամի պատճառով զրկված է ներքին իմաստից և պատճառահետևանքային կապերից։ Տվյալ ուղղության պիեսներում աշխարհը ներկայացված է անիմաստ, տրամաբանությունից զուրկ փաստերով, գործողություններով և ճակատագրերով լի։ Տերմինը ծագել և ամենավառ արտահայտությունն է գտել ռումինա-ֆրանսիական դրամատուրգ Էժեն Իոնեսկուի «Ճաղատ երգչուհին» (La cantatrice chauve, 1950) և իռլանդացի գրող Սեմուել Բեքքեթի «Գոդոյին սպասելիս» (En attendant Godot, 1953) պիեսների փարիզյան առաջին ներկայացումներից հետո։ Դրանցում դրսևորվեցին աբսուրդի դրամայի հիմնական գծերը՝ գրոտեսկային կոմիկական միջոցներով արտաքին ձևերի (նաև լեզվական) կեղծության ու անիմաստության պատկերումը, որոնց մեջ է ընթանում «միջին մարդու» առտնին կեցությունը, և որոնցով նա փորձում է մեկուսանալ մարդկային ճակատագրի անելանելի ողբերգությունից, ինչպես նաև այնպիսի շոկային վիճակների մետաֆորիկ պատկերումների, որոնք առաջանում են մահվան ու դաժանության նկատմամբ կյանքի արժեքների անիմաստության գիտակցումից։

Աբսուրդի դրամայի հեղինակների շարքն են դասվում նաև Ժան Ժենյեն, Բորիս Վիանը, մասամբ՝ Արթյուր Ադամովը, Դինո Բուցատին, Հարոլդ Փինթերը, Բեռնարդ Շոուն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 8 — 208 էջ. — 5000 հատ։
  2. Մելս Սանթոյան, Գրականագիտության բառարան, Ե., «Վան Արյան», 2009, էջ 7։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ackerley, C. J. and S. E. Gontarski, ed. The Grove Companion to Samuel Beckett. New York։ Grove P, 2004.
  • Baker, William, and John C. Ross, comp. Harold Pinter: A Bibliographical History. London։ The British Library and New Castle, DE։ Oak Knoll P, 2005. ISBN 1-58456-156-4 (10). ISBN 978-1-58456-156-9 (13).
  • Bennett, Michael Y. Reassessing the Theatre of the Absurd: Camus, Beckett, Ionesco, Genet, and Pinter. New York։ Palgrave Macmillan, 2011. ISBN 978-0-230-11338-1
  • Brook, Peter. The Empty Space: A Book About the Theatre: Deadly, Holy, Rough, Immediate. Touchstone, 1995. ISBN 0-684-82957-6 (10).
  • Caselli, Daniela. Beckett's Dantes: Intertextuality in the Fiction and Criticism. ISBN 0-7190-7156-9.