Зацепила
«Зацепила» | |
---|---|
Արթուր Պիրոժկովի սինգլը | |
Թողարկված | 6 մարտի 2019 |
Ֆորմատ | թվային ներբեռնում |
Ժանր | ուսական փոփ |
Տևողություն | 3:39 |
Լեյբլ | Warner Music Russia |
«Зацепила»[1][2][3], ռուս երգիչ Ալեքսանդր Ռևվայի սինգլը, որը թողարկվել է 2019 թվականի մարտի 6-ին Warner Music Russia լեյբլում՝ Արթուր Պիրոժկով կեղծանունով։ Երաժշտության և տեքստի հեղինակը Դենիս Կովալսկին է[4]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլը առաջադրվել է «Լավագույն երգ» և «Լավագույն պարային տեսահոլովակ» անվանակարգերում RU.TV հեռուստաալիքի ռուսական երաժշտական IX մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել 2019 թվականի մաայիսի 25-ին Crocus City Hall-ում[5][6][7][8][9]։
Հաղթել է «Պարահրապարակի աստղ» անվանակարգում[10][11][12][13][14]։
Սինգլը «Տարվա հիթ» կոչում է ստացել Odnoklassniki սոցիալական ցանցի օգտատերերի վարկածով, քվեարկությունն անցկացվել է «Самый ОК!» օնլայն մրցանակաբաշխության շրջանակներում[15]։
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|
2019 | RU.TV 2019 | Լավագույն երգ | Առաջադրված | [16] |
Պարահրապարակի աստղ | Հաղթանակ |
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի մարտի 6-ին և հավաքել է առաջին 10 միլիոն դիտում ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ երկու ամսվա ընթացքում ունեցել է 50 միլիոն դիտում YouTube-ում։ Ալեքսանդր Ռևվան հանդես է եկել որպես գաղափարի հեղինակ, որն իրականացրել է Դենիս Կովալսկին՝ գրելով բառեր և երաժշտություն։
Պիրժկովը հանդես է գալիս արքայազնի դերում, որը փորձում է կոշիկները գեղեցիկ կանանց ոտքին։ Բայց հակառակ դասական հեքիաթների՝ կոշիկը տեսահոլովակում այնքան էլ փոքր չէ։ Ընդհակառակը, շատ գեղեցկուհիների ոտքին այն չափազանց մեծ է։ Դիտելով 77777 թեկնածուներին՝ արքայազնը պարի ընդմիջում է անում։ Եվ հետո բազմության մեջ նա նկատում է նրան, որը գրավում է արքայազնին աաջին հայացքից։ Նրանք միասին պարում են։ Սակայն, ըստ ավանդույթի, կեսգիշերին հերոսուհին պետք է փախչի պարահանդեսից, հակառակ դեպքում կախարդանքը կվերանա։
Այդպես էլ լինում է։ Սակայն հեքիաթի այս տարբերակում արքայազնին այնուամենայնիվ հաջողվում է կանգնեցնել գեղեցկուհուն։ Կեսգիշերին կախարդանքը վերանում է։ Հերոսին ներկայանում է ոչ թե բարեկազմ շիկահեր, այլ փարթամ թխահեր։ Եվ հենց նրա ոտքին էլ հարմարվում է կոշիկը։
Պարզվում է, որ հենց կոշիկներն են վերադարձնում կախարդանքը. դրանք հագնելուց հետո աղջիկը կրկին կրքոտ գեղեցկուհի է դառնում։ Արքայազնն ստիպված է լինում կոշիկները սոսնձել անծանոթուհու ոտքին և փաթաթել կպչուն ժապավենով, որպեսզի ընդմիշտ պահպանի կախարդական գեղեցկությունը։ Եվ միայն դրանից հետո նա որոշում է նրան առաջարկություն անել[17][18][19][20][21]։
Հինգ ամսից էլ քիչ ժամանակում տեսահոլովակը հավաքել է 100 մլն դիտում[22][23]։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթներ (2019) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ԱՊՀ (TopHit)[24] | 1 |
Ռուսաստան (Муз-ТВ)[25] | 1 |
Ռուսաստան (ВКонтакте)[26] | 1 |
Ռուսաստան (Zvooq.online)[25] | 1 |
Ռուսաստան (Apple Music)[26] | 2 |
Ռուսաստան (Яндекс.Музыка)[27] | 2 |
Ռուսաստան (BOOM)[27] | 2 |
Ռուսաստան (Одноклассники)[27] | 2 |
Ռուսաստան (Google Play Music)[25] | 3 |
Ռուսաստան (Deezer)[25] | 3 |
Ռուսաստան (SHAZAM)[28] | 7 |
Ռուսաստան (RU.TV)[29] | 11 |
Ռուսաստան (TopHit)[30] | 32 |
Ուկրաինա (TopHit)[31] | 69 |
Ուկրաինա (FDR)[32] | 14 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ admin (2019 թ․ ապրիլի 20). «Шесть минут позора и Реввы» (ռուսերեն). Пароход Онлайн. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Что слушают в Днепре: ТОП-10 песен | Информатор Днепр» (ռուսերեն). dp.informator.ua. 2019 թ․ ապրիլի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Михаил Галустян исполнил песню Артура Пирожкова с армянским акцентом – фаны в восторге» (ռուսերեն). Joinfo Новости. 2019 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Артур Пирожков - Зацепила(послушать музыку, посмотреть видео клип)». tophit.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Комсомольская правда | Сайт «Комсомольской правды» (2019 թ․ ապրիլի 30). «Объявлены имена номинантов IX Русской Музыкальной Премии Телеканала RU.TV» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Премия RU.TV объявила номинантов» (ռուսերեն). Рамблер/новости. 2019 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Старт голосования IX Русской Музыкальной Премии Телеканала RU.TV. Мы начинаем» (ռուսերեն). www.cosmo.ru. 2019 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Премия RU.TV объявила номинантов». www.intermedia.ru. 2019 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Старт голосования IX Русской Музыкальной Премии Телеканала RU.TV» (ռուսերեն). tele.ru. 2019 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Лорак и Шишкова в оборках, Гагарина и Ковальчук в малиновом и другие звезды: в Москве вручили премию телеканала RU.TV». www.passion.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Сергей Лазарев, Полина Гагарина, Макс Барских и другие победители премии телеканала RU.TV 2019 | Хроника» (անգլերեն). Журнал OK!. 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «RU.TV счел лучшими Лободу, Барских и Владимира Преснякова» (ռուսերեն). Новости шоу бизнеса и музыки NEWSmuz.com. 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Премию RU.TV получили Светлана Лобода, Филипп Киркоров и Zivert» (ռուսերեն). Рамблер/новости. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Музыкальная Премия Телеканала RU.TV отгремела в Москве: фото и победители» (ռուսերեն). www.metronews.ru. 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Пользователи "Одноклассников" выбрали лучший фильм и хит года». www.rg.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Премия RU.TV 2019 - архив». ru.tv. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Зацепила: текст песни Артура Пирожкова» (ռուսերեն). uaportal.com. 2019 թ․ մարտի 24. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Новый клип Артура Пирожкова на песню "Зацепила" покоряет зрителей (видео) | FaceNews.ua: новости Украины» (ռուսերեն). www.facenews.ua. 2019 թ․ մարտի 10. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Александр Ревва снял клип «Зацепила» в стиле современной Золушки». miamusic.ru. 2019 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Юлия Галеева (2019 թ․ մարտի 7). «Кастинг на роль Золушки в новом клипе Артура Пирожкова «Зацепила»» (ռուսերեն). Интернет-издание «Сова». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Артур Пирожков нашёл свою Золушку (Видео)». www.intermedia.ru. 2019 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ««Зацепила»: клип Артура Пирожкова посмотрели 100 млн раз» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Юмор и 90-е: как Бузова и другие звезды зарабатывают миллионы YouTube-просмотров» (ռուսերեն). teleprogramma.pro. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Radio & YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». TopHit.ru. 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 «Drake, Cardi B Lead 2018 AMAs Nominations With 8 Each: See the Full List». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 26,0 26,1 «Провокационная Билли Айлиш стремительно набирает популярность в Apple Music» (ռուսերեն). www.cosmo.ru. 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 27,0 27,1 27,2 «Музыкальные чарты за неделю: лидируют Билли Айлиш, Artik & Asti, Артур Пирожков и другие». www.intermedia.ru. 2019 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Музыкальные чарты за неделю: лидируют Artik & Asti, Тима Белорусских, Little Big, Артур Пирожков и другие». www.intermedia.ru. 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Музыкальные чарты за неделю: лидируют Billie Eilish, Artik & Asti, Артур Пирожков и другие». www.intermedia.ru. 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «City & Country Radio – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». TopHit.ru. 2019 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «City & Country Radio – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». TopHit.ru. 2019 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Ukraine Top 20 (2019-08-31)». top40-charts.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.