«Ֆլեշ» հեռուստասերիալի կերպարների ցանկ
Ֆլեշ — 2014 թվականի ամերիկյան հեռուստասերիալ, ստեղծված սցենարիստներ /ռեժիսորներ Գրեգ Բերլանտիի, Էնդրյու Կրայսբերգի և Ջեֆֆ Ջոնսոնի կողմից, և որը պատմում է Բարրի Ալլենի մասին։ Գլխավոր սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 7-ին The СW ալիքի շրջանակներում։ Այն համարվում է Նետ հեռուստասերիալի սպին-օֆը և կապված է նրա աշխարհի հետ։ Ֆլեշ է դարձել դատաբժշկական հետախուզությունների մասնագետ Բարրի Ալլենը (Գրանթ Գասթին), ով աշխատում էր Ցենտրալ-Սիթիի ոստիկանությունում, և որին կայծակը հարվածել է մասնիկների արագացման մեքենայի պայթյունի ժամանակ, որը ստեղծել էր ՍՏԱՐ կազմակերպությունը, ինչը իրեն գերարագություն է տվել։ Նրան օգնում են ՍՏԱՐ ընկերության աշխատակիցները. Բժիշկ Կեյլտին Սնոու (Դենիել Պանաբեյկեր), բժիշկ Ցիսկո Ռամոն (Կարլոս Վալդես) և բժիշկ Հարիսոն Ուելս (Թոմ Կավինա), ովքեր ցանկանում են ավելի շատ իմանալ նրա ընդունակությունների մասին և ցույց տալ նրան թե ինչպես սուպերհերոս դառնալ։ Բարրին նաև ցանկանում է պարզել այն գաղտնիքը, թե որ գերմարդն է սպանել իր մորը (Միշել Հարիսոն), ինչի պատճառով նրա հայրը (Ջոն Ուեսլի Շիպ) բանտում է հայտնվել, որպես միակ մեղադրյալ, թողնելով փոքր Բարրիին ոստիկան Ջո Ուսետի (Ջեսսի Լ. Մարտին) և նրա փոքր աղջկա` Այրիսի (Կենդիս Պատտոն) ընտանիքում։ 15 տարի անց մոր սպանության վերաբերյալ հիշողությունները և հոր բանտում հայտնվելը ստիպում են Բարրիին օգտագործել իր ուժերը բոլոր նրանց դեմ, ովքեր իրենց ուժերը օգտագործելով վնաս են հասցնում անմեղ մարդկանց, այդ կերպով հերոս դառնալով։
Ներքևում նշված են այն բոլոր կերպարները, ովքեր հայտնվել են հեռուստասերիալում։ Նրանցից շատերը ստեղծվել են ի պատիվ կոմիքսների կերպարների, կամ նույնիսկ հիմնված են այդ կերպարների վրա։ Որոշ դերասաններ` նկարահանված իրենց դերերում, հերոսի մասին նախկին ֆիլմում նույնպես հայտնվել են, որը էկրաններին էր հայտնվել 1990 թվականին։
Հիմնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպար | Դերասան/Դերասանուհի | Որ եթերաշրջաններում է հայտնվել | ||
---|---|---|---|---|
Հիմնական | Կրկնվող | Հրավիրված | ||
Բարրի Ալեն/Ֆլեշ | Գրանթ Գասթին | Գլխավոր հերոս | - | - |
Բարրի Ալլեն — գլխավոր հերոս, Ցենտրալ-Սիթի ոստիկանության դատաբժշկական մասնագետի օգնական, որին կայծակը հարվածել է[1] ՍՏԱՐ ընկերության կողմից ստեղծված մասնիկների արագացման սարքի պայթյունից հետո, ինչի հետևանքով նա գերբնական հնարավորություններ է ստանում` վազելու, մտածելու և գործելու հնարավորություններ հատուկ շատ տարօրինակ արագությամբ։ Նրան ի սկզբանե «Շերտ» (անգլ.՝ Stripe) էին անվանում, սակայն շուտով Այրիսի բլոգի օգնությամբ նա նոր անուն է ստանում Ֆլեշ (Բռնկում)։ Նետ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում Բարրին հասարակ մարդ է, դատաբժշկական մասնագետի օգնական, ով եկել է Ստարլինգ սիթի Կուին Կոնսպոլիտեյթեդ պահեստի վրա Սայրուս Հոլդի հարձակման պատճառով։ Իր հետաքրքրվածությունը նա բացատրում է նրանով, որ այդ գործը նման է իր գործերից մեկին, որը նա քննում է Ցենտրալ սիթիում։ Չնայած այն բանին որ նա քննման գործում օգնություն է ցուցաբերում, իսկ Ֆելիսիթին սկսում է նույնիսկ մոտիկանալ նրա հետ, Բարրին քիչ մարդու է վստահում, քանի որ նրան թերագնահատում են իր երիտասարդ լինելու պատճառով, ինչպես նաև շատ արագ պարզվում է, որ նա Ստարլինգ սիթիում իր նախընտրությունն ունի, քանի որ փորձում է քննել մոր սպանությունը։ Սակայն շուտով Բարրին վստահություն է ձեռք բերում, երբ փրկում է Օլիվերի/Նետի կյանքը, երբ վերջինս արյան շրջանառությունը դանդաղեցնող նյութ էր ընդունել։ Ավելի ուշ Բարրին կարողանում է իրեն ցույց տալ Սայրուս Գոլսի կրկնակի փնտրտուկների ժամանակ, ինչպես նաև Բարրին քիմիական ռեակցիաներ է ացկացնում, Օլիվերի համար հիանալի դիմակ պատրաստելով։ Վերջ ի վերջո Բարրին ետ է գնում Ցենտրալ սիթի, որտեղ կայծակը նրան խփում է, որը ստեղծվել էր արագացուցչի պայթյունի հետևանքով։ Հաջորդ սերիայում պարզվում է, որ նա կոմայի մեջ է։ «Ֆլեշ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում մանրամասն տեղեկացվում է Բարրիի անցյալի մասին, որի մասին նա «Նետ» հեռուստասերիալում սկսել էր պատմել։ Նաև պարզվում է, որ նրան մեծացրել է իր դասարանցուհու հայրը` դետեկտիվ Ջո Ուեստը, ով այն մարդկանցից էր, որ քննել էր իր մոր սպանությունը։ Չնայած որ նա Այրիս Ուետի հետ մի տանիքի տակ է ապրել, դեպի նրան ոչ եղբայրական զգացմունքներ ունի։ Արագացուցչի պայթյունի ժամանակ կայծակը նրան հարվածում է, և նա կոմայի մեջ է մնում 9 ամիս։ Արթնանալով նա հասկանում է, որ գերարագություն է ստացել։ Ստանալով ՍՏԱՐ լաբորատորիայի միակ աշխատողների` Հարիսոն Ուելսի, Կեյտլին Սնոուի և Ցիսկո Ռամոնի օգնությունը, ովքեր պայթյունից հետո չեն հեռացել, Բարրին պայքարում է մյուս մարդկանց դեմ, ովքեր նույնպես գերբնական ուժեր են ստացել։ Ինչպես նաև նա խորթ հոր հետ միասին շարունակում է քննել իր սպանված մոր գործը, սակայն արդեն կարծում է որ այդ ամենը գերմարդ է արել։ Նա չի մտածում որ Հարիսոն Ուելսը` ՍՏԱՐ լաբորատորիայի ստեղծողը, հեռավոր ապագայից ժամանակի մեքենայով եկել և սպանել է իր մորը։ Ֆլեշբեկների ժամանակ ցուցադրվում է Բարրիի մանկությունը, ինչպես նաև ցույց է տրվում Հարիսոն Ուելսի հիշողությունները։ Երկրորդ եթերաշրջանում Բարրին թողնում է խումբը և միայնակ է աշխատում, իրեն մեղադրելով Եդդիի և Ռոննիի մահվան մեջ։ Սակայն արդյունքում հասկանում է, որ ընկերները միշտ պատրաստ կլինեն օգնել իրեն, չնայած ամեն բանի, և վերակառուցում է խումբը։ Ավելի ուշ նա սկսում է պայքարել նոր թշնամու` Զումի դեմ, որը եկել է զուգահեռ աշխարհից, որը կոչվում է Երկիր-2։ Եթերաշրջանի արդյունքում Բարրին հարթում է իր հարաբերությունները ընտանիքի հետ և իր զգացմունքներն Այրիսի հանդեմ սկսում են վերաճել։ Զումի դեմ պատերազմում նա պետք է ավելի մեծ արագություն ձեռք բերի, ինչպես նաև կարողանում է պատռել այն պատը, որը գոյություն ունի այդ երկու իրականությունների միջև։ Սակայն նա շուտով իր հոժար կամքով իր արագությունը տալիս է Զումին, որպեսզի Ուոլլ Ուսետինին փրկի մահից, և սովորական մարդ է դառնում։ Ունակությունները վերադարձնելու համար Հարի Ուելսը և Ֆլեշի խումբը մասնիկների արագացուցչի ավելի մեծ պայթյուն է ցանկանում առաջացնել, և Զումը կարծում է, որ Բարրին մահացել է փորձերի ընթացքում։ Սակայն նա ընդամենը մեկ այլ իրականություն է ընկել, որտեղ ավելի շատ է իմանում իր մասին, և իր ընկերների օգնությամբ կարողանում է վերադառնալ Ցենտրալ սիթի։ Սակայն դա նրան չափից դուրս ինքնահավան դարձրեց, և չնայած որ դա իրեն օգնում է սովորական գերմարդկանց դեմ պայքարում, ստիպել է Զումին սպանել Հենրի Ալլենին, որպեսզի պատժի Բարրիին։ Որոշ ժամանակով նա դեպրեսիայի մեջ է ընկնում, սակայն մինչ այդ նա հաղթում է չարագործին իր նոր զենքի օգնությամբ։ Վերջ ի վերջո նա որոշում է վերադառնալ այն օրը, երբ սպանվել է իր մայրը, և փրկել նրան։ Երրորդ եթերաշրջանի սկզբում նա արդեն երեք ամիս ապրում է իրր կողմից ստեղծված իրականությունում` Ֆլեշփոինթում։ Նրա ծնողները ողջ ե, ապրում են երջանիկ կյանքով, իսկ Բարրին չպետք է Ֆլեշի կյանքովապրի (չնայած որ ուժերը դեռ իր մեջ են)։ Սակայն կան նաև այլ փոփոխություններ. նա ընդհանրապես ծանոթ չէ Ուեսթների ընտանիքին, Ուոլլ Ուեսթը իր փոխարեն Ֆլեշն է դարձել, իսկ իր գերարագության օգտագործումը այն բանին է բերում, որ իր հիշողության մի փոքր մասնիկը կորչում է։ Արյունքում նա որոշում է ջնջել Ֆլեշփոինթը, թողնում է որ հակառակ Ֆլեշը սպանի իր մորը, և ամեն ինչ իր բնական հունին է անցնում, սակայն որոշ փոփոխություններով։ Բարրին պետք է ապրի Ֆլեշփոինթի հետևանքներում, որովհետև Ջեք Հարրիկը նրան բացատրել է, որ եթե նա փորձի ինչ-որ բաներ փոխի իրականությունում, դա անվերադարձ հետևանքների կարող են հանգեցնել։ Նրա գլխավոր խնդիրներից մեկը դառնում է Ուոլլի Ուեսթը, ով ցանկանում է ունենալ իր սեփական արագությունը, և ի դժգոհություն իր հոր, իրեն շատ վտանգների է ենթարկում։ Մյուս խնդիրը դառնում է Սավիտարը, ով մոտավորապես Բարրիից այնքան արագ է, ինչքան Բարրին հասարակ մարդկանցից, ինչպես նաև բժիշկ Ալքիմիան, ով Ֆլեշփոինթում գտնվող գերմարդկանց վերադարձնում է նրանց գերբնական ուժերը և կարողությունները։ Նրա Երկիր-2-ում գտնվող երկվորյակը պարզվում է որ հասարակ մարդ է, ով աշխատում է ոստիկանությունում և Այրիս Ուեսթ-Ալլենի ամուսինն է։ Այդ Բարրիի ծնողները ողջ են, իսկ Ջոի հետ հարաբերությունները այդքան էլ լավ չեն։ Կերպարը հիմնված է Բարրի Ալլենի` երկրորդ կերպարի վրա, ով հայտնի է դարձել «Ֆլեշ» կեղծանունով։
| ||||
Այրիս Ուեսթ | Քենդիս Փաթոն | Գլխավոր կերպար | - | - |
Այրիս Ուեսթ — дետեկտիվ Ջո Ուեսթի դուստրը և Բարրիի լավագույն ընկերուհին[2]։ Առաջին եթերաշրջանում նա ներկայացվում է որպես Բարրիի սիրելի աղջիկը և մոտավորապես նրա քույրը, քանի որ Բարրիի մոր մահից և հոր բանտարկումից հետո նրանք մեծացել մի տանիքի տակ։ Մինչը արագացուցչի պայթյունը նա ժամանակ առ ժամանակ Բարրիի հետ զբոսնում է, սրճարանում մատուցողուհի է աշխատում և հոդվածներ է գրում։ Այն բանից հետո երբ Բարրիին կայծակի հարվածից հետո կոմայի մեջ է ընկնում, նա հաճախ էր ընկերոջը տեսակցում, սակայն նրա կոմայում գտնված 9 ամիսների ընթացքում Այրիսը իր հոր գործընկերոջ` Էդդի Տոունի հետ ընկերություն էր անում։ Նա առաջինն է եղել քաղաքում, որ կարողացել է տեղեկություն հավաքել գերարագ սուպերհերոսի մասին, ում բոլորը «Շերտ» էին անվանում, ինչպես նաև սեփական բլոգ է սկսել վարել, որը պատմում էր նրա մասին։ Շուտով նա սուպերհերոսին «Ֆլեշ» կեղծանունը տվեց և նրան ավելի հայտնի դարձրեց։ Բլոգը այնքան հայտնի դարձավ, որ նա աշխատանքի անցավ Picture News թերթում, և սկսեց հոդվածներ գրել Ֆլեշի հերսությունների մասին։ Եթերաշրջանի ընթացքում նա երկու անհգամ իմացել է Բարրիի գաղտնիքը, սակայն առաջին անգամ նա մոռացավ այդ ամենի մասին այն պատճառով, որ Բարրին փոխել է մեկ օրվա իրադարձությունները։ Սակայն իմանալով երկրորդ անգամ, նա երես է թեքում Բարրիից։ Սակայն բժիշկ Ուելսի հատուկ սենյակում ապագայում գրված թերթիվ վրա նշվում է նրա անունը` Այրիս Ուեսթ-Ալլեն, ինչը փաստում է որ նրանք ապագայում ամուսնանալու են։ Երկրորդ եթերաշրջանում նա դարձավ Բարրիի խմբի լիիրավ անդամը, և շատ հաճախ նրան իր մոտ է կանչում որպեսզի թերթի համար հարցազրույց վերցնի։ Նա դեռ շատ տխուր է Էդդիի մահի պատճառով, և այդ պատճառով նոր ընկեր չի ցանկանում ունենալ։ Շուտով նրա հանդեպ զգացմունքներ է սկսում ցուցաբերել Այրիսի նոր խմբագիրը` Տոնին, Սակայն Այրիսը նրա հետ կապեր չի հաստատում, հասկանալով որ շատ խորը զգացմունքներ ունի Բարրիի հանդեպ։ Նա նաև իմանում է որ իր մայրը դեռ ողջ է, և որ եղբայր ունի, Ուոլլի Ուեսթ անունով։ Այդ նորությունները ատճառ դարձան, որ նա վիճի հոր հետ, սակայն նա շուտով ներում հորը, և պահպանում է կապը եղբոր հետ։ Երկիր 1-ում Զումի կողմից կազմակերպած ահաբեկչության ընթացքում շատ անգամներ օգնել է Բարրիին, իսկ երբ Ալլենը անհայտացավ Սփիդֆորդսում, նա վերջինիս դուրս հանեց Ցիսկոի ուժերի շնորհիվ։ Ֆլեշփոինթում նա ծանոթ չէ Բարրիի հետ, սակայն ժամանակ առ ժամանակ հանդիպում է նրան «Ջիթթերս» սրճարանում։ Երեք ամիս անց, ժամանակի գծում տեղի ունեցած փոփոխություններից հետո Բարրին համարձակություն գտավ և ժամադրության կանչեց Այրիսին, և նա համաձայնվեց։ Ինչպես նաև նա հիտեր Ուոլլիի գաղտնիքը (որ նա սփիդսթերն է) և նրա միակ օգնականն է հանցագործության դեմ պայքարում։ Գլեշփոինթում նրա կյանքը ընդհանրապես այլ կերպ է դասավորված. նա այդպես էլ չի ներել հորը, որ նա խաբել է իրեն մոր և եղբոր գոյության հարցում, և այդ պատճառով այլևս չէր շփվում նրա հետ (չնայած որ ապագայում Բարրին կարողացավ հաշտեցնել նրանց)։ Նա սկսեց հանդիպել Բարրի Ալլենի հետ և նույնիսկ նրա հետ առանձին տան մեջ սկսեց ապրել։ Այրիսի երկվորյակը Երկիր 2-ում Ցենտրալ Սիթիի ոստիկանույան դետեկտիվն է և Ֆլոյս Լոուտոնի գործընկեևը։ Նա ամուսնացած է Բարրիի հետ, և նրանք ապրում են Այրիսի հոր նախկին տանը։ Կերպարը հիմնված է DC Comics կոմիքսների հրատարակչության կերպարի` Այրիս Ուեսթ Ալլենի կերպարի վրա։
| ||||
Կեյտլին Սնոու | Դանիել Պանաբեյկեր | Հիմնական հերոս ներկա ժամանակում | - | - |
Կեյտլին Սնոու — մասնագետ բիոինժեներիայում, ով կերցրել է իր ամուսնուն ՍՏԱՐ լոբորատորիայի պայթյունի ժամանակ[3]։ Նետ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում Կեյըլին Սնոուն և Ցիսկո Ռամոնը գալսի են Ստարլինգ, որպեսզի այդտեղ գտնվող ՍՏԱՐ լաբորատորիայից մի սարք վերցնեն, որը հնարավոր էր ոչնչացվեր արագացուցչի պայթյունից հետո։ Երբ Սլեյդը հարձակվում է, ով փնտրում էր արյուն լցնելու սարքը, բռնում է Ցիսկոին և նրան է տա;իս Արտուր Լայլի կողմից ստեղծված սարքը, իսկ ինքը շեղում է Սլեյդին։ Ամեն դեպքում Սլեյդը վերցնում է իրենը և հեռանում է։ Երբ Օլիվերը և նրա օգնականները գալիս են, Կեյտլինը ցանկանում է իմանալ թե ինչի համար էր հարկավոր գողին այդ սարքը։ Նույնիսկ Ֆելիսիսթին` ում հետ Կեյտլինն արդեն ծանոթ է, չի ասում նրան այդ մասին։ Ֆլեշ հեռուստասերիալում Կետրինը ներկայացված է որպես այն մարդկանցից մեկը, ով չի գնացել լաբորատորիայից արագացուցչի պայթյունից հետո, չնայած այն բանին, որ նրա նշանածը` Ռոննի Ռեյմոնդը մահացած էր հայտարարվել պայթյունի հետևանքով։ Սակայն նա այդ ամենից հետո շատ ինքնամփոփ էր դարձել։ Նա հոգու մեջ Ցիսկոին էր մեղադրում, քանի որ նա էր արագացուցչում փակել Ռոննիին (նրա պահանջով)։ Նա իր գիտելիքներով օգնում է Բարրիին և մնացածին, սակայն ի սկզբանե չէր հավատում գերարագության առաջացմանը։ Երբ նրա նշանածը մահացածներից վերադարձավ, նա անընդհատ ցանկանում էր հանդիպել Ռոննիի հետ, իսկ հետո չէր թողնում ինչ որ մեկը տեղեկություն ստանա նրա մասին։ Օգնել է Կրակե փոթորկի առանձնացմանը։ Երբ Ռոննին վերադարձավ Պիտսբուրգից, ամուսնացավ նրա հետ։ Ռոննի մահից հետո Կեյտլինը կես տարով գնաց աշխատելու Մերկյուր Լաբսում, սակայն հետո վերադարձավ Ֆլեշի խումբը։ Խմբի մեջ վերադառնալուց հետո նա ծանոթացավ սփիդսթերի հետ, ով ներկայանում էր որպես Երկիր 2-ի Ֆլեշը։ Հետզհետե նա զգացմունքներ է ունենում նրա հանդեպ, և վերջում սկսում է ընկերություն անել նրա հետ։ Ինչպես նաև նա փորձում է փևկել նրա կյանքը, քննելով Velosity դեղամիջոցը և ավելի լավ ձևեր պատրաստելով։ Նա չէր ցանկանում հավատալ այն բանին, որ իր ընկերը գերբնական ուժերով չարագործն է, Զում կեղծանունով, ում դեմ Ֆլեշը և իր թիմը մինչ այդ պայքարում էր։ Ավելի ուշ նա որոշ ժամանակ գերի մնալով նրա մոտ հիասթափվում է իր սիրեցյալից և օգնում է Ֆլեշին հաղթել Զումին։ Ֆլեշփոինթի աշխարհում Կեյտլինը բիոքիմիայի փոխարեն բշժկություն է ընտրել և մանկական ակնաբույժ է դարձել։ Արդյունքում նա ծանոթ չէ խմբի մյուս անդամների հետ, քանի դեռ Բարրին չի օգտագործել գերարագությունը, որպեսզի նրան ՍՏԱՐ լաբորատորիայի հին շենքը չի բերել որպեսզի նա իրենց օգնի Ուոլլի Ուեսթին ասել որ նա օգնի իրենց հիմնական մրցակցի հարցում։ Ալտերնատիվ ժամանակային գծի վերացումից հետո առաջին հայացքից թվում է, որ Կեյտլինի կյանքում ոչինչ չի փոխվել, սակայն պարզվում է, որ նա արդեն երեք ամիս թաքցնում է իր սառցե հատկությունները, ինչպիսին որ ուներ մարդասպան սառույցը։ Որպեսզի կարողանա դրանք կառավարել, նա նույնիսկ կապվում է իր մոր հետ, ում հետ երկար ժամանակ չէր շփվում, և նա ասում է որ ինչքան հաճախ Կեյտլինը օգտագործի իր ուժերը, այնքան արագ նա չարագործ կդառանա, որը իր առջև գտնվող ամեն ինչ կվերացնի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կեյտլինը Սավիտրայից փրկել էր Ֆլեշին․ նրա աչքերը կապույտ դարձան, մազերի մեջ սպիտակ շերտեր առաջացան, իսկ ինքը կարող էր ցանկացած դաժանության գնալ, որպեսզի գտնի Ալքիմիային և ազատվի իր ուժերից։ Նրա կերպարը ստեղծված է Մարդասպան սառույցի կերպարի հիման վրա, որը հայտնվում է Երկիր 2-ում։ Կեյտլինի այդ տարբերակը նաև շատ մոտ հարաբերություններ ունի Ռոննի Ռեյմոնդի հետ, ով այդ աշխարհում իրեն Մահացու մարդասպան է անվանում։ Նրանք երկուսն էլ չարագործ էին։
| ||||
Էդդի Տոուն | Ռիք Քոսնեթ | 1 | - | 2-3 |
Էդդի Տոուն — դետեկտիվ, Ջո Ուեսթի գործընկերը, որոշ ժամանակ առաջ աշխատանքի է անցել Ցենտրալ Սիթի քաղաքի ոստիկանությունում[3]։ Առաջին եթերաշրջանում նրա աշխատանքի վայրը փոխվել էր որպես ոստիկան, ում Ջո Ուեսթին գործընկեր էին նշանակել այն բանից հետո, երբ նրա գործընկերը մահացել էր աշխատանքի ժամանակ։ Ծանոթացել է Այրիսի հետ, երբ կանգնեցրել է գողին, ով վերցրել էր նրա նոթբուքով պայուսակը։ Այդ ինը ամիսների ընթացքում երբ Բարրին կոմայի մեջ էր, նա ռոմանտիկ հարաբերություններ է սկսել Այրիսի հետ, չնայած այն բանին, որ Ջոն կարող էր դեմ լինել։ Մասնակցել է մոտավորապես բոլոր հետաքննություններին, որոնք կապված են եղել մետամարդկանց հետ, քանի որ դրանց մասնակցում էր Բարրին/Ֆլեշը, ինչպես նաև Ջոն։ Ի սկզբանե նա Ֆլեշին վտանգավոր էր համարում, այն բաինց հետո, երբ նա հարձակվել էր իր վրա (այն բանից հետո երբ գերմարդ Ռոյ Ջի Բիվոլոն իր ուժերի օգնությամբ նրան կատաղության աստիճանի էր բերել)։ Որոշ չափով նաև կռվում է Բարրիի հետ, քանի որ խանդում է Այրիսին։ Շուտով իմանում է Բարրի գաղտնիքի մասին, և նրա հետ ընկերական շփում է ունենում։ Այն բանից հետո, և իր հետնորդ Զոբարդ Տոունը գերի է վերցնում Այրիսին և մասնիկների արագացուցչում էր պահում, նա կարծում էր թե ընդմիշտ կորցրել է Այրիսիսն։ Երբ Ֆլեշը և հակառակ Ֆլեշը կռվում էին, նա կրակիեց իր կրծքին, որպեսզի փրկի մտերիմներին։ Երկրորդ եթերաշրջանում նա հայտնվում է մի սերիայում, երբ Բարրին ժամանակի մեջ ետ է գալիս, և ասում է որ նա ասն մասին որ սիրում է Այրիսին, և տեսագրի այդ ամենը։ Երկիր 2-ում ցույց է տրվում, որ Բարրիի և Այրիսի հեռախոսներում կա նրա հեռախոսահամարը, և հասկանում է որ այդ երկրում նրանք ընկերություն են անոււմ։ Այն բանից հետո, երբ Բարրին երկրորդ եթերաշրջանում ետ է գալիս անցյալ և կանխում է իր մոր սպանությունը, մեկ այլ իրականություն է ստեղծվում, որտեղ Էդդին կարող է ողջ լինել, քանի որ երբեք չի զոհաբերել իր կյանքը, որպեսզի սպանի իր հետնորդին։ Կերպարը ստեղծված է հատուկ հեռուստասերիալի համար։
| ||||
Ցիսկո Ռամոն/Վայբ | Կառլոս Վալդես | 1-այժմ | - | - |
Ցիսկո Ռամոն — մեքենաշինության հանճար, Ստար կազմակերպության ամենաերիտասարդ անդամներից մեկը[4]"։ Նետ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում հայտնվելուց հետո Կեյտլին Սնոուն և Ցիսկո Ռամոնը գալիս են Սթարլինգ, որպեսզի ՍՏԱՐ լաբորատորիայից վերցնեն մի սարք, որը փակման եզրին է արագացուցչի պայթյունից հետո։ Երբ Սլեյդը, ով արյան փոխներարկման սարքն էր փնտրում հարձակվում է, Ցիսկոն հանում է Արթուր Լայտի զենքը, և իմնչ դեռ կեյտլինը շեղում էր Սլեյդին, նա կրակում է չարագործի վրա։ Սակայն առաջին կրակոցից հետո զենքը փչանում է։ Երբ Օլիվերը և իր օգնականները գալիս են, կանգնած է լինում Կեյտլինի մոտ և լռոում էր։ «Ֆլեշ» հեռուստասերիալի առաջին եթերարջանում նա ներկայացված է որպես այն միակներից մեկը, ով մնացել էր լաբորատորիայում արագացուցչի պայթյունից հետո։ Ցիսկոն ներկայացված է որպես երջանիկ և հետաքրքրասեր մարդ, նրան միանգամից հետաքրքրեցին այն հնարավորությունները, որոնք կարող է ցուցաբերել Բարրին գերարագության շնորհիվ, ինչպես նաև հետաքրքրում էր այդ գերմարդկանց հնարավորությունները։ Սիրելի զբաղմունքը չարագորրծներին կեղծանուններ տալն է (ինքը դա «նեյմինգ» անգլ.՝ to name «անվանել» է կոչում)։ Ցիսկոի ստեղծած սարքերը օգտագործում է Ֆլեշը, ինչպես նաև որոշ չարագործներ (հիմնականում Կապիտան սառույցը և Կրակե ալիքը)։ Սակայն չնայած նրա այդ երաջանիկ տրամադրությանը, Ցիսկո շատ խնդիրներ ունի․ նրա հարաբերությունները ընտանիքի հետ շատ վատն են, նա իրեն մեղադրում է Կեյտլինի նշանածի մահվան մեջ (ընդ որում Կեյտլինը նույնպես)։ Ցիսկո միանգամից չէր հասկանում որ այն օրվա իրադարձությունները իրեն նույնպես փոխել են, սակայն երբ Ֆլեշը փոխեց անցած օրվա իրադարձությունները, մղձավանջերը տանջում են նրան։ Եվ միայն եթերաշրջանի վերջին սերիայում նա իմանում է որ գերմարդ է։ Երկրորդ եթերաշրջանում ակտիվորեն օգտագործում է իր ուժերը, սակայն սկզբում վախենում էր դրանցից։ Ավելի ուշ Երկիր 2-ի բժիշկ Ուելսը նրա համար հատուկ ակնոցներ է ստեղծում, որոնց միջոցով նա ամեն պահի կարող էր օգտագործել իր ուժերը։ Ըստ հեգնանքի, նա իր անունը՝ Վեյբ, ստացել է Բարրիի և Կեյտլինի կողմից։ Երկիր 2-ի նրա երկվորյակը չարագործ գերմարդ է, սակայն ավելի զարգացած հատկյություններով (նա կարողանում է ափերից ավերող ձայնային ալիքներ ուղարկել)։ Նրա կեղծանունը «Ռևյորբ» է։ Նրա մահից հետո Ցիսկոն իրեն է վերցնում նրա ակնոցները, իր համար դրանք սարքում, իսկ հետո կարողանում է զարգացնել իր ուժերը մինչև ավելի բարձր աստիճանի, սովորելով պորտալ բացել երկու իրականությունների միջև։ Ֆլեշփոինթում նա իր հնարամտության շնորհիվ կարողացել է հարստանալ և ստեղծել է իր սեփական կազմակերպությունը` Ramon Industries-ը։ Այս կազմակերպության շենքը գտնվում է ՍՏԱՐ լաբսի նախկին շենքի վայրում։ Նա հասարակ մարդ է, և չի ցանկանում մասնակցել հանցագործների դեմ կռիվներին, չնայած որ արդեն հայտնի է, որ նա ստեղծել Ուոլլ Ուեսթի դեղին համազգեստը։ Ֆլեշփոինթում Ցիսկոն շատ վաճ վիճակում է հայտնվում այն բանից հետո, երբ նրա եղբորը` Դանտեին, հարված վարորդը վթարի է ենթարկում։ Ինչպես նաև նա զայրացած է Բարրիի վրա այն պատճառով, որ նա չի վերադարձել անցյալ որպեսզի փրկի իր եղբորը։ Վայբի իր ակնոցներին նա նաև ձեռնոցներ է ստեղծել, որոնք թույլ են տալիս ափերի միջոցով ռադիոալիքներ ուղարկել։ Ալքիմիայի դեմ պայքարը նրան որոշակի ժամանակով շեղեց իր եղբոր պատմությունից, և նա սկսեց վերադառնալ սովորական կյանքին։ Սկզբից իմացավ, որ Կեյտլինը գերմարդ է, և այդ գաղտնիքը թաքցնում էր բոլորից, սակայն հետագայում ցանկացավ որ իրենք պատմեն բոլորին նրա գերմարդկային ուժերի մասին։ Սավիտարի հետ նրա հանդիպումը այնքան ծանր գլխացավեր առաջացրեց, որ նա չէր կարողանում մի վայրում մնալ։ Կերպարը ստեղծվել է Վայբ կերպարի հիման վրա։
| ||||
Բժիշկ Հարիսոն Ուելս Էոբարդ Տոուն/Հակառակ Ֆլեշ |
Տոմ Կավան, Մետտ Լետչեր | Մինչև հիմա | - | - |
Բժիշկ Հարիսոն Ուելս — որոշ կերպարների անվանումները հեռուստասերիալի եթերաշրջաններում։ Առաջին եթերաշրջանում նա ստեղծեց Ստար լաբորատորիայի մասնիկների արագացուցիչը[5]։ Ամբողջ աշխարհին հայտնի է որ նա անդամալույծ է դարձել արագացուցչի պայթյունից հետ (սակայն դա այդպես չէ)։ Նա օգնում է Բարրիին ավելի մեծ աստիճանի հասցնել նրա արագությունը, Բարրիի, Կեյտլինի և Ցիսկոի համար առաջնորդի դեր խաղալով։ Չնայած որ ամբողջ խումբը հավատում է նրան, պարզվում է որ այդ անվան տակ 15 տարի ապրել է Էոբարդ Տոունը` Բարրիի մորը սպանողը, ով հայտնի է նաև հակառակ Ֆլեշ անունով։ Նա չէր կարող իր ժամանակ վերադառնալ Բարրիի մոր սպանությունից հետո, որովհետև նա կորցրել էր իր արագությունը այդ պատահարից հետո։ Այդ պատճառով նա սպանել է Ուելսին և վերցրել է նրա արտաքինը, իսկ հետո ամբողջովին վերցրել է նրա դերը այդ կյանքում, սակայն այդ ժամանակ նա գաղտնի հետևում էր իրադարձություններին, և ժամանակ առ ժամանակ շփվում է Գիդեոնի հետ, որը արհեստական մտածելակերպով ծրագիր է։ Ցանկանալով մասնավորապես վերադարձնել արագությունը, նա լիցքավորման համար բազմաթիվ սարքեր է օգտագործում, որոնց շնորհիվ նա կարողանում է որոշ ժամանակ նույնիսկ Ֆլեշից ուժեղ լինել (մի այդպիսի սարք նա դրել է իր անդամալույծության աթոռի մեջ)։ Չնայած որ հաճախ թվում է որ նա օգնումէ բոլորին, նա սեփական շահի համար է անում այդ ամենը, որոնց հասնելու համար կարող է նույնիսկ սպանել։ Այդպես նա սպանել է Սայմոն Ստեգին և մի մարդու, ով սպանություն էր քննում, ինչպես նաև առևանգել էր գեներալ էյլինգին և իր նախապապին` Էդդի Տոունին։ Երբ նա հասկացավ, որ չի հասնում իր նպատակներին ըստ նախնական ծրագրերի, նա որոշում է վերականգնել արագացուցիչը և ստիպել Բարրիին, որ նա փրկի իր որը։ Սակայն Բարրին հրաժարվեց այդ առաջարկից և վերադարձավ ապագա։ Զոբարդ Տոունի երկու սփիդսթերների կռվի ժամանակ նա անհայտացավ, քանի որ նրա հեռավոր բարեկամը` Էդդի Տոունը կրակեց իր կրծքին։ Նա Բարրիի համար մինչև մահը նվեր էր թողել, տեսաերից, որտեղ նա խոստովանում է թե ինչպես է սպանել Բարրիի մորը, որպեսզի նա կարողանա բանիտից ազատել իր հորը։ Հակառակ Ֆլեշը վերադառնում է երկրորդ եթերաշրջանում, սակայն չարագործի այդ տարբերակը դեռ րի սպանել Բարրիի մորը (նա դեռ կրում է իր նախկին մարմինը)։ Պարզվում է, որ նս դեռ չի մահացել ժամանակի այդքան բազմակի փոփոխության պատճառով, որի հիմնական պատճառը սփիդֆորսն է։ Բարրին կարողանում է բռնել Տոունին, սակայն հետո օգնում է նրան վերադառնալապագա, որպեսզի փրկի Ցիսկոին, որին ժամանակի պարադոքսը ջնջում է; Երկրորդ եթերաշրջանի սերիաներից մեկում, որի իրադարձությունները տեղի են ունենում այն ժամանակ, որտեղ տեղի են ունենում այն իրադարձությունները, որտեղ Էոբարդ Տոունը Հարիսոն Ուելսի դիմակով է ներկայանում Երկիր 1-ում։ Չնայած որ կերպարը մահացել է, րայսբերգը հավաստեցնում է, որ Թոմ Քավանան գլխավոր կազմում կմնա նաև երկրորդ եթերաշրջանում[6]։ Նշանակում է որ դա իրական Հարիսոն Ուելսնէ, այլ ոչ թե Էոբարդ Տոունը։ Նա նշանավոր գիտնական է իր աշխարհում և անցնում է ՍՏԱՐ կազմակերպությունում գտնվող աշխարհների անցքի միջով, որպեսզի կարողանա օգնել Բարրիին Զումի դեմ պայքարում։ Ինչպես Երկիր 1-ի Էոբարդ Տոունը, Երկիր 2-ի Ուելսը պատասխանատու է իր կողմից ստեղծված գերմարդկանց համար, սակայն, ի հակառակ Տոունի, նա ցանկանում է որ այդ ամենը չազդի մարդկանց վրա, և դրա համար պայթյունը ուղղում է դեպի հողը, սակայն այդ ամենի պատճառով էլեկտրական լարերը իրար են միանում, և ստեղծվում է Զումը։ Ուելսը նաև միջոց է ստեղծել, որի միջոցով կարողանում է հետևել գերմարդկանց և գտնել նրանց ցանկացած վայրում։ Տոունի համեմատ, ով իր դիմակը թաքցնում էր չարագործի դիամակի տակ, Երկիր 2-ը Ուելսը մեծամիտ և անհամբեր է։ Հետագայում պարզվում է, որ նա դուստր ունի, Ջեսսի անունով, որին առևանգել է Զումը, և հենց այդ ամենի պատճառով նա հեռացել է Երկիր 1։ Զումը հրամայել է նրան գողանալ Բարրիի արագությունը Ջեսսիի կյանքի փոխարեն։ Սակայն տեսնելով թե Բարրին և իր ընկերները ինչքան լավ ն վերաբերվում իրեն և իր դստերը, նա որոշում է պատմում ամեն ինչ նրանց։ Բարրին հասկանում է նրա գործողությունների հիմնական պատճառը և որոշում է նրա և Ցիսկոի հետ միասին գնալ Երկիր 2, որպեսզի գտնեն Զումին և վերջնականապես կռվեն նրա հետ։ Նրանք կարողացան անել իրենց մտածածը, սակայն Ջեսսին չէր կարողանում ընդունել այն ամենը, ինչը կարող էր անել իր հայրը որպեսզի փրկի իրեն, և այդ պատճառով գնաց Ցենտրալ Սիթի, որպեսզի ինքնուրույն ուսումնասիրի նոր աշխարհը։ Ուելսը իր հերթին մնաց Բարրիի խմբում։ Հենց նա է պարզել, թե ինչպես կարելի է վերադարձնել Բարրիի արագությունը, երբ վերջինս զոհաբերել էր այն, ոչպեսզի ավելի ուժեղ և հզոր արագացուցչի պայթյուն առաջացնի։ Սակայն պայթյունը Ջեսսին նույնպես հարվածում, ում հետ նա արդեն հաշտվել է, և ում վերադարձրել է Ցենտրալ Սիթի, Ուոլլի Ուսեթի հետ միասին։ Ջեսսի կոմայի մեջ է ընկնում, ինչը նրա մոտ անհանգստություն է առաջացնում, սակայն նա օգնում է Բարրիին հաղթել Զումին, պատմելով բոլորին չարագործի նախկին կյանքի և հնարավոր մտադրությունների մասին։ Հետո նա և արթնացած Ջեսսին վերադառնում են հարազատ Երկիր։ Երրորդ եթերաշրջանում կրկին հայտնվում են Երկիր 1-ում, քանի որ Ջեսսին ստացել է Սփիդսթերի հնարավորությունները։ Նա ի սկզբանե չէր ցանկանում որ իր դուստրը սուպերհերոսուհի դառնա, սակայն ժամանակ առ ժամանակ համակերպվեց այդ հանգամանքին։ Նաև չորրորդ եթերաշրջանում հայտնվում են Ուելսի 4 ձևերը, որոնց հետ կապվել են Ցիսկոն, Կեյտլինը և Հարրի Ուելսը, ի շնորհիվ ալգորիթմի․ որի համաձայն մեկը այնպիսի հագուստով էր, որը համապատասխան էր վայրի արևմուտքին․ երկրորդը ֆրանսիացի միմ քր, որը ապրում էր Փարիզում․ ինչպես նաև Երկիր 17-ի և Երկիր 19-ի Հարիսոն Ուելսերը։ Չնայած այն բանին որ Գարրին ամեն ինչ խառնել է կապված Ուելսերի հետ, Կեյտլինը և Ցիսկոն կարողանում են համեմատել Երկիր 19-ի Ուելսի հումորի զգացումը և ընտրեցին նրան։ Սակայն նրանք սխալվել են, նա գիտնական չէ, այլ ուղղաքկի մարդ է, ով նայում է տարբեր մարդկանց առաջարկներ և դրանք ձևափոխում է իր մտքին համաձայն։ Քանի որ Երկիր 1-ում նրա դեմքով արդը հանցագործ է համարվում, նա հատուկ համազգեստ է կրում, որի շնորհիվ, բոլորը բացի Ֆլեշի խմբի անդամներից, մեկ այլ մարդ են տեսնում։ Սիրում է խաչբառներ գուշակել, իսկ ՍՏԱՐ լաբսում անընդհատ թմբուկե փայտիկներով է քայլում։ Էոբարդ Տոունի կերպարը հիմնված է Պրոֆեսոր Զումի՝ Ֆլեշի ոխերիմ թշնամու կերպարի վրա, ով կրում է Հակառակ Ֆլեշ կեղծանունը։ Հարիսոն Ուելսը այդ կերպարներից մեկն է, ում կերպարը ստեղծվել է հատուկ հեռուստասերիալի համար։
| ||||
Ջո Ուեսթ | Ջեսսի Լ․ Մարտին | Մինչ այժմ | - | - |
Ջո Ուեսթ — Ցենտրալ Սիթիի ոստիկանության պետ, Այրիսի հայրը Բարրիի խորթ հայրը[7]։ Անցյալում նա է ձերբակալել Հենրի Ալլենին, իսկ հետո Բարրիին իր մոտ է վերցրել և մեծացրել է սեփական որդու պես, սակայն Բարրին նրան երբեք հայրիկ չի ավանում։ Առաջին եթերաշրջանում Ջո Ուսեթը առաջին մարդն է, որ իմացել է Բարրիի գաղտնիքի մասին, սակայն նա ՍԹԱՐ լաբսից չէր։ Երբ իմանում է գերմարդկանց մասին, վերսկսում է Բարրիի մոր մահվան գործը։ Նրա միտքն էր, որ բոլորը Այրիսից թաքցնեն Բարրիի գաղտնիքը։ Քանի որ նա գիտի Բարրիի գաղտնիքը և գիտի գերմարդկանց մասին, հաճախ գործեր է քննում, որոնք կապված են նրանց հետ, ինչպես նաև դեպի նրանց է տանում Էդդին, ով իր գործընկերն է։ Ջո հոգում շատ բարի մարդ է։ Այն բանից հետո երբ Բարրին օգնեց նրան, նա ամեն ինչ անում էր, որպեսզի հայրը և որդին դեմ առ դեմ ավելի հաճախ հանդիպեն։ Ինչպես նաև նա Բարրիից և Այրիսից առաջ գիտեր, թե ինչպիսի հարաբերություններ ունեն նրանք։ Երկար ժամանակ Ուելսին էր կասկածում այն գործում, որ նա է սպանել Բարրիի մորը, արդյունքում նրա ջանքերը օգնեցին պարզել ճշմարտությունը։ Երկրորդ եթերաշրջանում Ջոն շարունակում է հոգ տանել Բարրիի և Այրիսի մասին, սակայն հանկարծակի վերադառնում է նրա կինը` Ֆրանսիսը` Այրիսի մայրը, ում բոլորը մահացած էին կարծում։ Իրականում, պարզվում է որ նա թմրամոլ էր, և Ջո նրան մեկ այլ քաղաք էր ուղարկել, որպեսզի նա բուժվի, սակայն նա այնտեղից չէր վերադարձել։ Սկզբում նրանք փորձում էին ներել նրան, սակայն հետո պարզվում է, որ իրականում նա բուժման ժամանակ հղի էր և այդ բոլոր տարիների ընթացքում Ուոլլիին` Այրիսի կրտսեր եղբորը և Ջո տղային, իսկ հիմա ցանկանում է, որ նա Ջոենց հետ մնա, քանի որ նա մահանում է Մակգրեգորի հիվանդության պատճառով։ Չնայած այդ նորությունը խառնեց ամբողջ ընտանիքը, բայց միևնույն է Ջո կարողցավ մոտիկանալ իր որդու հետԼ Նա օգնեց որդուն քոլեջ գնալ, իսկ ավելի ուշ երբ նա չէր կարողանում սեփական սենյակի համար վճարել, նա իր տանը ապրելու տեղ տվեց նրան։ Ջոի երկվորյակը Երկիր 2-ում երբեք ոստիկան չի եղել։ Նա Ջիթթերս սրճարանում երգիչ է աշխատում, և չի կարողանում ներել իր փեսային` Բարրիին այն բանի համար, որ իր աղջիկը ոստիկանությունում է աշխատում Զումի ահաբեկչությունների ժամանակ։ Իր առաջին հայտնվելու -ամանակ Ջո սպանվել էր մարդասպան սառույցի կողմից։ Ֆլեշփոինթում Ջո չի շփվում Բարրիի հետ, քանի որ վերջինս նրանց տանը չէ մեծացել։ Եվ ըստ իր ասածի նա չի սիրում իր աշխատանքը։ Երբ ժամանակի գիծը ուղղվեց, պարզվեց որ Ջո և Այրիսը դեռ վեճի մեջ են այն պատճառով, որ Ջոն թաքցրել է բոլորից այն փաստը, որ Այրիսի մայրը ողջ է, և որ Այրիսը կրտսեր եղբայր ունի։ Սակայն որոշ ժամանակ անց, առանց Բարրի միջամտության, նրանք կարողանում են հաշտություն գտնել իրենց միջև։ Երրորդ եթերաշրջանում Ջոի հիմնական խնդիրներից մեկը այն էր, որ Ուոլլին ցանկանում էր գերարագություն ձեռք բերել. որպեսզի կռվի գերմարդկանց և հանցագործների դեմ։ Նա անընդհատ խրատում է որդուն, փորձում էխելքի բերել, բայց շուտով հասկանում է, որ Ուոլլիի երազանքները դրանից ավելի մեծ են։ Իսկ երբ Ուոլլիի մարմինը փաթաթվում է, նա ջանք չի խնայում որդուն փրկել այնտեղից, ինչպես նաև ինքնուրույն փորձում է կտրել այն։ Դա կարող էր վնասել Ուոլլիին, և Ջո հասկանում է իր սխալը։ Կերպարը ստեղծվել է հատուկ հեռուստասերիալի համար։
| ||||
Ուոլլի Ուեսթ | Քեյնան Լոդնսդեյլ | Մինչ հիմա | - | - |
Ուոլլի Ուեսթ — Այրիսի կրտսեր եղբայրը, Ջոի և նրա նախկին կնոջ` Ֆրանսինի (ում մասին նրանք ոչինչ չգիտեին մինչև երկրորդ եթերաշրջանի իրադարձությունները) որդին։ Երկրորդ եթերաշրջանում Այրիսը հանդիպում է իր մորը` Ֆրենսին Ուեսթին, ով գնացել է ընտանիքից մի քանի տարի առաջ։ Ջո այն ժամանակ ասել էր Այրիսին, որ նրա մայրը մահացել է։ Ֆրենսին ասում է, որ իրեն ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել, քանի որ ինքը տառապում է Մակգրեգերի հիվանդությամբ, և նա այդ մեկ տարին ցանկանում է դստեր հետ անցկացնել։ Այրիսը հրաժարվում է չանաչել մորը, քանի որ սեփական կապերի միջոցով իմանում է, որ Ֆրենսինը շարունակում է խափել, քանի որ նրա որդին ծնվել է ութ ամիս անց այն բանից հետո, երբ Ֆրենսինը հեռացել էր ընտանիքից։ Ուոլլին ինքն է հայտնվում ավելի ուշ, և սկսում է մոտիկանալ Այրիսի և Ջոի հետ, ինչպես նաև ընկերանում է Բարրիի հետ։ Երկրորդ եթերաշրջանի սերիաներից մեկում պարզվում է, որ նա ճանապարհային արշավորդ է, ով արագությունից կախում ունի։ Ընդ որում նա շատ խելացի երիտասարդ է պարզվում, և ավելի ուշ քոլեջ է հաճախում։ Ուսուցման ժամանակ նա հոր մոտ հյուր է գնույմ, և այդ պատճառով Զումը նրան պատանդ է վերցնում։ Քանի որ Ֆլեշը փրկում է նրան, Ուոլլի կրտսերը որոշում է ամենուր և ամեն ժամանակ փրկել մարդկանց։ Երբ Զումը վերադառնում է, Նրան Ջեսսիի՝ Հարի Ոիելսի դստեր հետ միասին, նրան Էոբարդ Տոունի գաղտնի սենյակում են փակում, սակայն նրանք դուրս են գալիս այդտեղից, և այդ պատճառով արագացուցչի երկրորդ պայթյունը նրանց նույնպես հասնում է։ Ջեսսիի համեմատ Ուոլլին ավելի արագ է ուշքի գալիս, սակայն նրա հայրը դեռ կասկածում է, որ նա կարող է մետամարդ դառնալ։ Ֆլեշփոինթում Ուոլլի Ուսեթը ճանապարհային արշավորդ և գիտնական էր։ Նա հատուկ ազոտային խառնուրդ է ստեղծել, որը կարողանում է շարժիչին շատ մեծ չափերով էներգիա տալ։ Երբ նա ուսումնասիրում էր այդ խառնուրդը, կայծակը խփում է նրան, և Ուոլլին 9 ամսով կոմայի մեջ ընկավ։ Երբ արթնացավ, հասկացավ որ սփիդսթերի հատկություններ և ուժեր ունի։ Նա իրեն վերցրեց Ֆլեշ անվանումը (չնայած որ բոլորը նրան Կիդ-Ֆլեշ էին անվանում), և սկսեց պայքարել հանցագործության դեմ, իսկ Այրիսը դարձավ նրա գաղտնի օգնականը։ Նրա հիմնական թշնամին դարձավ Էդվարդ Կլերրիսը։ Վերջին կռվի ժամանակ Ուոլլին ժատ ծանր վնասվածքներ ստացավ։ Այդ պատճառով Բարրին պետք է վերականգներ հիմնական ժամանակային գիծը, և կախվածություն է ունենում, ցանկանալով ամեն կերպ վերադարձնել իր ուժերը, ինչը ժատ անհանգստացնում էր նրա հորը։ Վերջ ի վերջո նա լսում է բժիշկ Ալքիմիային, և համաձայնվում է չարագործի համար թիրախ դառնալ։ Ընդ որում երբ բժօշկ Ալքիմիային ձերբակալում են, Ուոլլին վերցնում է փիլիսոփայական քարը, նրա մարմինը փաթաթվում էկոկոմի մեջ է փաթաթվում, իսկ երբ նրան այդտեղից հանում են, նա վերջապես ստանում է երկար սպասված ուժերը։ Կերպարը ստեղծվել է Ուոլլի Ուեսթի կերպարի հիման վրա, որ կոմիքսներում առաջին Կիդ Ֆլեշն է, և երրորդ Ֆլեշը։
|
Երկրորդական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հենրի Ալլեն (†) (Ջոն Ուսելի Շիփ) — Բարրիի հայրը, ով սխալմամբ հայտնվել է բանտում, Բարրիի մորը սպանելու մեղադրանքով, և ներկա պահին նա բանտում է գտնվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Goldberg, Lesley (2013 թ․ սեպտեմբերի 13). «'Glee' Star Set as CW's Flash». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Andreeva, Nellie (2014 թ․ փետրվարի 4). «Candice Patton Cast In CW Pilot 'The Flash'». Deadline. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 3,0 3,1 Andreeva, Nellie (2014 թ․ հունվարի 24). «'Rick Cosnett & Danielle Panabaker To Co-Star In CW Pilot 'The Flash'». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Andreeva, Nellie (2014 թ․ փետրվարի 4). «Carlos Valdes Cast In CW's 'The Flash', Elena Kampouris In NBC's 'Odyssey'». Deadline. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Nededog, Jethro (2014 թ․ փետրվարի 10). «'Ed' Star Tom Cavanagh Joins CW's 'Flash' Pilot». The Wrap. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Couch, Aaron (2015 թ․ մայիսի 19). «'The Flash' EP on "Heartbreaking" Finale Death, Season 2 Speedsters and Villains». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Goldberg, Lesley (January 21, 2014). «CW's 'Flash' Adds Jesse L. Martin». Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.