«Արբատ-Օպերա» կամերային երաժշտական թատրոն
Արտաքին տեսք
«Արբատ-Օպերա» կամերային երաժշտական թատրոն Камерный музыкальный театр «Арбат-Опера» | |
---|---|
«Արբատ-Օպերա» կամերային երաժշտական թատրոն | |
Տեսակ | թատրոն |
Գեղարվեստական ղեկավար | Օլգա Իվանովա |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Մոսկվա, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | 1999 թ |
Գլխավոր դիրիժոր | Իգոր Սուկաչյով |
«Արբատ-օպերա» (ռուս.՝ Камерный музыкальный театр «Арбат-Опера»), կամերային երաժշտական թատրոն-անտրեպրիզա Մոսկվայում։ Հիմնադրվել է 1999 թվականին։
Թատրոնի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արբատ-Օպերա» թատրոնը ստեղծվել է «Դերասանի կենտրոնական տան» ղեկավարության նախաձեռնությամբ՝ ի դեմս Ա. Յաբլոչկինայի և Մարգարիտա Էսկինայի։ Թատրոնը բացվել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտը և Սալիերին» օպերայի պրեմիերայով։ Հիմնադրման օրից թատրոնը ղեկավարում է հայտնի ռուս օպերային ռեժիսոր Օլգա Իվանովան։
«Համառուսաստանյան օպերային միություն՝ օպերա բոլորի համար» նախագծի մշակման և իրականացման համար թատրոնին ՌԴ նախագահի կողմից շնորհվել է գրանտ[1]։
Խաղացանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջ. Մորգուլասի «Աննան և Դեդոն»
- Գաետանո Դոնիցետտիի «Զանգակը»
- Յոհան Սեբաստիան Բախի «Սուրճի կանտատան»
- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտը և Սալիերին»
- «Ապաշխարանք», գրված է ռուս երգահանների հեգևոր երաժշտության հիման վրա
- Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Պիետա»
- Ջ. Մորգուլասի «Ռեքվիեմ», խոսքերի հեղինակ՝ Աննա Ախմատովա
- Ջոակինո Ռոսսինիի «Սինյոր Բրուսկինո»
- Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի»
- Ֆրանսիս Պուլենկի «Մարդկային ձայն»