Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 2 (հազվադեպ՝ 3) մ, ընձյուղները հատվածավոր են, հակադիր, գլանաձև, հյութալի, թխականաչ, աշնանը՝ գրեթե սև։ Տերևները մանր են, թեփուկանման, զույգերով, ցողունի շուրջն առաջացնում են 2-բլթականի գոտի։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն ուղղահայաց է՝ պարփակված ծաղկապատյանում։
Պարունակում է ալկալոիդ (հալոստախին, որը բարձրացնում է արյան ճնշումը), աղեր և այլն։ Ջրային մզվածքն ունի միջատասպան հատկություն։ Արարատյան դաշտի աղուտ-ալկալի հողերի համատարած յուրացման հետևանքով աղահասկիկի բնական բուսուտները հիմնականում ոչնչացվել են. պահպանվել է միայն Որդան կարմիր միջատի արգելավայրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։