Youth

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Youth» (հայերեն՝ Երիտասարդություն), երգ հարավաֆրիկացի-ավստրալիացի երգիչ Թրոյ Սիվանի դեբյուտային «Blue Neighbourhood» (2015) ալբոմից։ Երգը գրել են Թրոյ Սիվանը, Բրեմ Ինսքորը, Բրեթ Մաքլաֆլինը, Ալեքս Հոուփը և Ալլի Էքսը, պրոդյուսերներն են SLUMS, Ալեքս Ջ․Լ․ Հյու և Ինսքոր[1]։ Երգը պաշտոնապես լույս է տեսել 2015 թվականի նոյեմբերի 13-ին, որպես ալբոմի երկրորդ սինգլ[2]։

Իմաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիվանը ասել է, որ «Youth» երգը միամտության և կորած լինելու վայելքի մասին է։ Այն ամեն ինչ թողնելու, փախչելու, սխալներ գործելու, չափազանց շատ սիրելու և այդ ամենի բնական լինելու մասին է[3]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի բառերի տեսահոլովակը դուրս էր եկել 2015 թվականի նոյեմբերի 23-ին։ Պրոդյուսերը և ռեժիսորը Scheme Engine-ն էր և այն նկարահանված է Լոս Անջելեսում և Սիեթլում[4]։ Սիվանը 2016 թվականի փետրվարին նույնպես նկարահանել է տեսահոլովակ, որի ռեժիսորը Մալիա Ջեյմս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Youth - Troye Sivan - Credits»։ AllMusic։ Վերցված է դեկտեմբերի 28, 2015 
  2. «Listen:Troye Sivan - Youth»։ Trendio.us։ նոյեմբերի 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-06-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2015 
  3. «LISTEN NOW: TROYE SIVAN’S LATEST SINGLE ‘YOUTH’»։ universalmusic.ca։ նոյեմբերի 13, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-26-ին։ Վերցված է հունվարի 3, 2016 
  4. «Troye Sivan - YOUTH (Lyric Video)»։ YouTube։ նոյեմբերի 23, 2015։ Վերցված է հունվարի 3, 2016