Jump to content

Yodlee

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Yodlee
պատկերանիշ Խմբագրել Wikidata
բիզնես ձեռնարկություն Խմբագրել Wikidata
Բնագավառֆինանսական ծառայություններ Խմբագրել Wikidata
Ստեղծում1999 Խմբագրել Wikidata
ՀիմնադիրVenkat Rangan, Sukhinder Singh Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՌեվուդ Շորզ Խմբագրել Wikidata
IPv6 routing prefix2a03:8180:1301:87::/64 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.yodlee.com Խմբագրել Wikidata

Yodlee, վեբ հավելվածների մշակմամբ զբաղվող ծրագրային ապահովման ընկերություն։ Կազմակերպությունը սպառողի թույլատվությամբ բաց բանկային API-ների միջոցով ապահովում է տեղեկատվական բազմաթիվ հաշիվների (վարկային քարտեր, բանկային հաշիվներ, և այլն) տվյալների համախբում։

Ծագում և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Yodlee-ը հիմնադրվել է 1999 թվականին Վենկատ Ռանգանի (Ամրիտայի համալսարանի պրոռեկտոր), Սեմ Ինալայի, Ռամակրիշնայի Սաթյավոլուի, Սրիհարի Սամպաթ Կումարի (բոլորը նախկինում աշխատել են Մայքրոսոֆթում) և Սուխինդեր Սինգհի կողմից[1]։

Yodlee-ը իր գործունեությունը սկսել է Կալիֆոռնիայի Սանիվեյլ քաղաքում, այնուհետև իր գլխամասը տեղափոխել է Կալիֆոռնիայի Ռեդվուդի ափեր։ Այն նաև գրասենյակներ ունի Լոնդոնում, Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում։ 2000 թվականին Yodlee-ը միավորվել է իր հիմնական մրցակցի՝ Ատլանտայում գտնվող VerticalOne ընկերության հետ, որն այն ժամանակ պատկանում էր SecurityFirst-ին՝ թվային բանկային ընկերությանը[2][3]։

2010 թվականին Yodlee-ը համագործակցել է Y Combinator-ի հետ՝ իր ֆինանսական ծառայությունների հարթակները տրամադրելով Y Combinator-ի կողմից ֆինանսավորվող բոլոր ընկերություններին[4]։

2010 թվականին Yodlee-ի կարողությունը գնահատվել է 116 միլիոն դոլար[5]։ 2008 թվականի հունիսին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ հայտարարվել է, որ Bank of America-ն 35 միլիոն դոլար ներդրում է իրականացրել Yodlee-ում։ Yodlee-ի գործող ներդրողները, ներառյալ նրա ամենամեծ բաժնետեր Warburg Pincus-ը, ինչպես նաև Accel Partners-ը և Institutional Venture Partners-ը, մասնակցել են ներդրմանը[6]։

2013 թվականի դրությամբ Yodlee-ն ունեցել է ավելի քան 45 միլիոն օգտատեր[5][7]։ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին Yodlee-ը ներառվել է NASDAQ բորսայում ՝ առևտրով զբաղվելով Ydle-ի անվան ներքո։ Ընկերությունը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում հավաքել է 75 միլիոն դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց 12 դոլարով[8] : 2015 թվականի օգոստոսի 10-ին Yodlee-ը վաճառվել է Envestnet-ին 660 միլիոն դոլարով[9], արդյունքում ընկերությունն այլևս չի ցուցակել NASDAQ բորսայում։ 2017 թվականի նոյեմբերին Token-ը դարձել է Yodlee-ի գործընկերը վճարումների և ֆինանսական տվյալների համախմբման ոլորտում[10]։ 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ Yodlee-ն ունեցել է ավելի քան 17 միլիոն տվյալների աղբյուր և 47 միլիոն օգտագործող, և այն աշխատել է ավելի քան 1400 ֆինանսական ծառայություններ մատուցող և տեխնոլոգիական ընկերությունների հետ, ներառյալ ԱՄՆ 20 խոշորագույն բանկերից 18-ը։

Դատական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենզդիր մարմինները կասկածելով որ Yodlee-ն վաճառել է սպառողների անձնական ֆինանսական տվյալները՝ առանց համապատասխան համաձայնության, կոչ է արել Առևտրի դաշնային հանձնաժողովին հետաքննել այս հարցը[11]։ 2020 թվականի օգոստոսին խմբակային դատական հայց է ներկայացվել Envestnet-ի և Yodlee-ի դեմ։ Deborah Wesch-ը պնդում էր, որ ինքը և մյուս սպառողները ռիսկի են ենթարկվել, քանի որ ընկերությունները չեն կարողացել պատշաճ կերպով պաշտպանել իրենց սպառողների տվյալները[12]։ Yodlee-ն և Envestnet-ը պնդել են, որ սպառողները համաձայնել են օգտագործել իրենց տվյալները, և որ սպառողները որևէ շոշափելի վնաս չեն կրել իրենց անանուն տվյալների վաճառքից[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yodleeing Their Way to the Top» (Press release).
  2. «S1 Corporation Completes Acquisition of VerticalOne Corporation». PR Newswire. 1999 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  3. «Company Overview of VerticalOne Corporation». bloomberg.com. Bloomberg L.P. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  4. Rao, Leena (2010 թ․ նոյեմբերի 30). «Y Combinator and Yodlee Team-up To Give Startups Access To Financial Data». TechCrunch.
  5. 5,0 5,1 Arrington, Michael (2009 թ․ սեպտեմբերի 18). «Mint Is Yodlee's YouTube». TechCrunch.
  6. «Yodlee raises $35m funding». 2008 թ․ հունիսի 4.
  7. Empson, Rip (2011 թ․ հուլիսի 6). «With Top Banks In Tow, Financial Service Provider Yodlee Hits 30 Million Users». TechCrunch.
  8. de la Merced, Michael J. (2014 թ․ հոկտեմբերի 2). «Yodlee, a Hub for Financial Apps, Raises $75 Million in I.P.O.». DealBook (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. de la Merced, Michael J. (2015 թ․ օգոստոսի 10). «Yodlee, a Hub for Financial Apps, Sells Itself to Envestnet». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. Peyton, Antony (2017 թ․ նոյեմբերի 13). «Token and Envestnet | Yodlee team up for open banking». FinTech Futures. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. Tracy, Ryan (2020 թ․ հունվարի 17). «Lawmakers Call for Investigation of Fintech Firm Yodlee's Data Selling». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  12. Berman, Jeff. «Envestnet, Yodlee Sued Over Consumer Data Collection». ThinkAdvisor (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  13. «Envestnet, Yodlee Say Consumers OK'd Access To Bank Data - Law360». www.law360.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.