Who's Who in Economics
Who's Who in Economics անգլ.՝ Who's who in economics | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն, կենսագրություն և տեղեկատու |
Ժանր | կենսագրություն, բառարան և տեղեկատու |
Լեզու | անգլերեն |
Հրատարակիչ | Edward Elgar Publishing? |
«Who's Who in Economics» (հայ.՝ Ով ով է տնտեսագիտության մեջ), բրիտանացի տնտեսագետ պատմաբան Մարկ Բլաուգի ուղեցույցը, որի առաջին հրատարակությունը հրապարակվել է 1983 թվականին՝ անգլերենով, իսկ վերջին չորրորդ հրատարակությունը հրապարակվել է 2003 թվականին[1]։
Գրքի մասին տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա տնտեսագիտության ոլորտում առաջատար դերակատարում ունեցած մասնագետբների կենսագրություններից կազմված բառարան է, ընդարձակ և հեղինակավոր ուղեցույց աշխարհի ամենահաճախ հիշատակվող տնտեսագետների համար։ Յուրաքանչյուր հոդված գրված է հենց իրենց՝ տնտեսագետների կողմից և իր մեջ ներառում է ճշգրիտ կենսագրական տեղեկատվություն խոշոր հրապարակումների և տնտեսագիտության մեջ խոշոր ներդրումների մասին, որոնք գրվել են հենց տնտեսագետների կողմից, այնպես ինչպես իրենք են տեսնում[1]։
Առաջին հրատարակությունը եղել է 1983 թվականին, որտեղ ներառված էին այդ պահին գրեթե 700 ողջ և 400 մահացած տնտեսագետների մասին կենսագրական և մատենագիտական մանրամասներ։ Հեղինակները որոշել են ցանկում ընդգրկել այն տնտեսագետներին, որոնց աշխատանքները տպագրված են եղել 200 գրախոսվող տնտեսագիտական ամսագրերում և ունեցել են սոցիալական գիտության մեջբերման բարձր ցուցանիշ 1970-1980 թվականներին։ Ցանկի ստեղծողները բնականաբար տեղյակ էին, որ մի շարք արժանավոր և նշանավոր տնտեսագետներ ներառված չեն այս ուղեցույցում[2]։
Երկրորդ հրատարակությունը լույս է տեսել Մարկ Բլաուգի խմբագրությամբ 1986 թվականին, որտեղ ներառվել են 1972-1983 թվականների հոդվածների հեղինակներ՝ 900 ողջ և 400 մահացած տնտեսագետներ[2]։
Երրորդ հրատարակությունը լույս է տեսել 1999 թվականին, որտեղ ներառվել են 1984-1996 թվականների հոդվածների հեղինակներ՝ մոտավորապես 1100 ողջ և 550 մահացած տնտեսագետների կողմից գրված[2]։
Չորրորդ հրատարակությունը տպագրվել է 2001 թվականի դեկտեմբերի 31-ին և իր մեջ ներառում է 743 կենդանի տնտեսագետներ, որոնց աշխատությունները լույս են տեսել 1990-2000 թվականներին և ամենահաճախ հիշատակվածներն էին SSCI-ի հիման վրա՝ կրճատվելով 1168-ով (ցուցակի ընդհանուր թվից 425 տնտեսագետներ չեն մասնակցել այս նախագծին) և համապատասխան հիմնված էին EconLit[en] տվյալների բազայի վրա, որտեղ ներառված են ավելի քան 600 տնտեսական ամսագրեր, մենագրություններ, ատենախոսություններ և տնտեսագիտության վերաբերյալ հաշվետվություններ[2]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս աշխատությունը դարձել է մի շարք գիտական ուսումնասիրությունների աղբյուրներից մեկը, որոնք վերլուծել են տնտեսագետների վերաբերյալ հավաքագրված վիճակագրական տվյալները, մասնավորապես՝ համաշխարհային տնտեսական մտածողության մեջ ամերիկյան գիտական հանրության գերակայությունը[3], տնտեսական գիտության ոլորտում մրցանակների մակարդակը[4], տնտեսագետների կրթության մակարդակը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Edward Elgar Publishing Who’s Who in Economics, Fourth Edition.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Blaug M., Vane H.R. Who’s Who in Economics, Fourth Edition. — Edward Elgar Publishing, 2003. — P. vii-x. — ISBN 978-1-84064-992-5
- ↑ Frey B.S., Pommerehne W.W. The American domination among eminent economists. — Scientometrics, vol.14, Nos1-2. — 1988. — P. 97-110.
- ↑ Frey B. S., Neckermann S. Awards in economics towards a new field of inquiry. — Working Paper No. 401. — University of Zurich, 2008.
- ↑ Frey B. S. Economics as a Science of Human Behaviour: Towards a New Social Science Paradigm. — Springer-Science+Business Media, B.V., 2008. — ISBN 978-0-7923-8471-7
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blaug M., Sturges P. Who's Who in Economics: a Biographical Dictionary of Major Economists 1700–1981. — Cambridge, Mass.: The MIT Press, 1983. — P. 435. — ISBN 9780710801258
- Blaug M. Who's Who in Economics: a Biographical Dictionary of Major Economists 1700–1986, 2nd edition. — Brighton:Harvester Press, 1986. — P. 935. — ISBN 9780262022569
- Blaug M. Who’s Who in Economics, Third Edition. — Edward Elgar Publishing, 1999. — P. 1264. — ISBN 978 1 85898 886 3
- Blaug M., Vane H. R. Who’s Who in Economics, Fourth Edition. — Edward Elgar Publishing, 2003. — P. 1000. — ISBN 978-1-84064-992-5