White House Honey Ale

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

White House Honey Ale (Սպիտակ տան մեղրի գարեջուր), առաջին հայտնի գարեջուրն է, որը պատրատսվել է Սպիտակ տանը[1]։ Գործընթացն սկսվել է 2011 թվականի հունվարին[2], նախագահ Բարաք Օբամաի պահանջով, որն իր հաշվին գնել էր տանը գարեջուր պատրաստելու տակառ[3]։ 2012 թվականի դրությամբ արտադրվում էր գարեջրի երեք տեսակ` White House Honey Blonde Ale, White House Honey Porter և White House Honey Brown[4]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ տան խոհարարներին ասվել էր օգտագործել գարեջրի պատրաստման «ավանդական մեթոդներ»` նախքան այն կշշալցվեր ու կպիտակավորվեր։ Գարեջրի մեջ ավելացվել է մեղր[5]։ Լոգոյի վրա պատկերված է Սպիտակ տունը` դեղին շրջանակով եզրագծված[6]։

Գարեջուրը պատրաստվել է Սպիտակ տանն անցկացված բազմաթիվ միջոցառումների համար։ Սուպերբոուլ խնջույքը, որին այցելել էր մոտավորապես 200 մարդ, այդ թվում` հայտնի աստղեր ու ԱՄՆ կոնգրեսի անդամներ, եղել է առաջին միջոցառումներից մեկը, որի ժամանակ մատուցվել է գարեջուրը[6]։ Խնջույքի համար նախատեսված է եղել գրեթե 38 լ գարեջուր, 90-100 շշով[1]։ Գարեջուր է պատրաստվել նաև Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարության համար։

Բարաք Օբաման և Դակոտա Մեյերը White House Honey Ale գարեջուր են խմում 2011 թվականի սեպտեմբերի 15-ին

2011 թվականի սեպտեմբերի 15-ին ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի սերժանտ Դակոտա Մեյերը Սպիտակ տանն արժանացել է Պատվո շքանշանի։ Ավելի վաղ, երբ հեռախոսով նրան տեղեկացրել են պարգևատրման մասին, նա Բարաք Օբամային առաջարկել է միասին գարեջուր խմել։ Նախագահն ընդունել է առաջարկը, և նրանք մեկական շիշ Սպիտակ տան մեղրի գարեջուր են խմել Օվալաձև աշխատասենյակում[3]։

Նախկին նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, որն ապրել է Սպիտակ տանը 1801-1809 թվականներին, հայտնի է ինքնուրույն գարեջուր պատրաստելով, հատկապես, թոշակի անցնելուց հետո։ Նա կոչվել է «Ամերիկայի առաջին փոքր գարեջրագործը», սակայն որևէ վկայություն չկա, որ նա դրանով զբաղվել է Սպիտակ տանը[1]։

Խնդրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական բաղադրատոմսը

2012 թվականի օգոստոսի 21-ին Ազատ տեղեկատվության առնվազն երկու պահանջ է ուղարկվել Սպիտակ տուն` White House Honey Ale գարեջրի բաղադրատոմսը հրապարակելու պահանջով[7][8][9][10][11]։ 2012 թվականի օգոստոսի 29-ն Reddit-ում կարճ հարց ու պատասխանի ժամանակ նախագահ Օբաման հայտարարել է, որ ինքը հրապարակելու է բաղադրատոմսը, ասելով. «Այն շուտով կլինի։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ այն համեղ է»[12][13][14]։

Բաղադրատոմսը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ին, Սպիտակ տան բլոգում[15]։ Որպես ամերիկյան աշխատակազմի աշխատանք` բաղադրատոմսը դարձել է հանրային սեփականություն և դարձել է ազատ գարեջրի տեսակ։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

White House Honey Ale գարեջուրը չի համապատասխանում Գարեջրի լիցենզիավորման ծրագրի ցուցումներին։ Ալկոհոլի աստիճանը, դառնությունն ու գույնը համապատասխանում են բելգիական Dubbel-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kitsock, Greg. Beer with presidential aspirations. The Washington Post. February 22, 2011. Accessed September 18, 2011.
  2. The Obamas Make History With Homebrewed White House Honey Ale. Obama Foodorama. March 1, 2011. Accessed September 18, 2011.
  3. 3,0 3,1 White House brewing its own beer. CBS News. September 16, 2011. Accessed September 18, 2011.
  4. Murgai, Puja (March 26, 2012)։ «Home brewing the toast of the Beltway»։ Politico.com։ Վերցված է April 22, 2012 
  5. Crugnale, James. Obama Homebrews White House Honey Ale For Medal Of Honor Recipient. Mediaite. September 16, 2011. Accessed September 18, 2011.
  6. 6,0 6,1 Wolf, Z Byron. A White House Brewery? White House Honey Ale. ABC News. February 7, 2011. Accessed September 18, 2011
  7. Marin Cogan (August 22, 2012)։ «The People Demand Answers (About What Exactly Is In The White House Homebrew)»։ GQ.com։ GQ 
  8. David Minsky (August 23, 2012)։ «Help Brewers Obtain The White House Beer Recipe, Sign the Petition»։ MiamiNewTimes.com։ Miami New Times։ Վերցված է August 23, 2012 
  9. Lesley Ciarula Taylor (August 24, 2012)։ «Obama's suds recipe brews up a honey of a popular movement»։ TheStar.com։ The Star։ Վերցված է August 24, 2012 
  10. Alix Bryan (August 26, 2012)։ «White House beer recipe might soon be in public hands»։ CBSLocal.com։ CBS Richmond & Central Virginia։ Վերցված է August 26, 2012 
  11. Rachel Kim (August 24, 2012)։ «Local Lawyer — And Home Brewer — Goes To Extraordinary Lengths To Get President's Secret Beer Recipe»։ CBSLocal.com։ CBS Los Angeles։ Վերցված է August 24, 2012 
  12. Barack Obama (August 29, 2012)։ «I am Barack Obama, President of the United States -- AMA»։ Reddit։ Վերցված է August 29, 2012 
  13. Greg Henderson (August 29, 2012)։ «Obama Hits Reddit, Talks White House Beer Recipe, Crashes Servers»։ NPR.org։ NPR։ Վերցված է August 29, 2012 
  14. Eun Kyung Kim (August 30, 2012)։ «President promises to release beer recipe; FOIA filers react»։ MSNBC.com։ MSNBC։ Վերցված է August 30, 2012 
  15. Kass Sam (September 1, 2012)։ «Ale to the Chief: White House Beer Recipe»։ Whitehouse.gov։ Վերցված է September 2, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]