Volo ergo sum

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեն դե Բիրան

Volo ergo sum (լատիներենից թարգմանություն՝ «Ցանկանում եմ, հետևաբար գոյություն ունեմ»), Մեն դը Բիրանի փիլիսոփայության հիմնական թեզիսը, որը հակադրվում է Դեկարտի Cogito ergo sum արտահայտությանը[1]։

Թեզիսի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեն դե Բիրանը ֆրանսիցաի փիլիսոփա էր, որը «գաղափարականների» դպրոցի ներկայացուցիչ էր և ֆրանսիական սպիրիտուալիզմմի հիմնադիր[2]։ Նրա քննադատության հիմնական օբյեկտը Կոնդիլյակի սենսուալիստական գիտությունն էր, որին նա հակադրել է իր ինքնադիտարկման հոգեբանությունը։ Բիրանի կարծիքով կամքի դրսևորումներում մենք անմիջականորեն գիտակցում ենք սեփական անհատական գոյությունը։ Կամքի գոյությունը չի կարող բացատրվել որպես պասիվ զգայությունների առարկա. նրանք «ես» փիլիսոփայության ներքին ակտիվության արտահայտություն են։

Գիտակցության առաջնային փաստը, ենթադրում էր Բիրանը, գտնվում է ֆիզիկական աշխարհի ճանաչողության հիմքում։ Կամային ջանքի փաստի մեջ ընկած է այն ջանքին հակադրվելու փաստը, այդ իսկ պատճառով միաժամանակ սեփական ես-ի հետ մենք հայտնաբերում են և ոչ-ես արտահայտությունը՝ մարմնի և մարմնական աշխարհի տեսքով։ Մեր իմացությունը սեփական մարմնի մասին հիմնված է հակադրությունների փորձի վրա։ Ջանքի հիմքում ընկած է հոգեբանության գոյության հիմքը, հակադրության հիմքում՝ ֆիզիկական գոյության հիմքը։ Վերջապես, գիտակցության առաջնային փաստում իր սկիզբն ու փիլիսոփայական նախահիմքի կատեգորիաներն են ստանում, որը հետո մենք տանում ենք մեր ներքին աշխարհ։ Այսպես, կատարելով կամային ջանք՝ մենք անմիջականորեն ճանաչում ենք ինքներս մեզ, որպես նրա պատճառը, և այստեղից է սկիզբ առնում նախահիմքի մասին գաղափարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Volo, ergo sum. — Փիլիսոփայական հանրագիտական բառարան։ — Մ.: Սովետական հանրագիտարան, 1983.
  2. Кротов А. А. Философия Мен де Бирана. — М.: Изд-во МГУ, 2000. — 104 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кротов А. А. Философия Мен де Бирана. — М.: Изд-во МГУ, 2000. — 104 с.