Tobashi scheme

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tobashi scheme
ԵնթակատեգորիաԽարդախություն, ֆինանսական հանցագործություն, creative accounting Խմբագրել Wikidata

Tobashi scheme (ճապ.՝ 飛ばし), ֆինանսական խարդախություն ձև հաշվապահական գրանցումներում, որտեղ հաճախորդի կորուստները թաքցվում են ներդրումային ընկերության կողմից՝ դրանք տեղափոխելով այլ (իսկական կամ կեղծ) հաճախորդների պորտֆելներում։ Հետևաբար, պորտֆելի կորուստներով ցանկացած իրական հաճախորդ կարող է իր հաշիվները թաքցնել։ Այս գործընթացը չի կարող անվերջ շարունակվել, ուստի ներդրումային ընկերությունն ինքն է վերցնում ծախսերը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Tobashi բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է "թռչել"։

Այս սխեմայի հիմքում ընկած է այն, որ արտաքին ներդրումային ընկերությունները դուրս են բերում հաճախորդ ընկերության վնասաբեր ներդրումները հաշվառումից՝ դրանց մոտ ինքնարժեքի գնահատմամբ՝ հաճախորդների ֆինանսական հաշվետվություններից ներդրումների կորուստները թաքցնելու նպատակով։ Այդ առումով կորուստները վերանում կամ «թռչում» են[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սխեման հաճախ օգտագործում է արտահաշվեկշռային ֆինանսավորման կամ հատուկ նշանակության միջոցների հաշիվները։ Ակտիվները և պարտավորությունները փոխանցվում են ֆիկտիվ գնահատումներով, այն հույսով, որ կորուստները հետաձգվում են մինչև շուկայի վերականգնումը։

1980-ականների վերջին ճապոնական ֆոնդային շուկայի բումի ժամանակ ներդրումային բանկիրները համոզեցին շատ ճապոնական ընկերությունների ներգրավել կապիտալ՝ թողարկելով պարտատոմսեր՝ կցված երաշխիքներով, չնայած նրանք չէին պահանջում այդ միջոցները գործառնական նպատակներով։ Հաճախորդները գայթակղվեցին պոտենցիալ եկամուտներով, որոնք ներդրումային ընկերությունները ասում էին, որ կարող են առաջացնել ֆոնդային շուկայի ներդրումները։ Այնուամենայնիվ, բաժնետոմսերի արժեքների անկման հետ ընկերությունները հայտնվել են վատ ֆինանսական դրության մեջ, որտեղ ոչ միայն տատանվել են նրանց ներդրումները, այլև պարտք է գոյացել թողարկված երաշխիքների ժամկետի ավարտից հետո՝ թուլացնելով ընկերությունների կապիտալի բազան[2]։

Ճապոնիայում «Արժեթղթերի և բորսաների» մասին օրենքի համաձայն՝ բրոքերային կազմակերպությունն ինքն է փոխհատուցում վերջնական հաճախորդի վնասները[3]։ 1990-ականների վերջին հաշվապահական հաշվառման նոր կանոնները ներդրվեցին, որոնք պահանջում էին, որ ներդրումների գնահատումը շուկայական լինի՝ պարտադրելով կորուստները կամ օգուտները ցույց տալ ֆինանսական հաշվետվություններում։ Չնայած խստացմանը, ոչ նյութական ակտիվների հետ կապված բացը շարունակվեց շահագործվել. ձեռքբերման հաշվապահական հաշվառման ճապոնական կանոնները թույլ են տալիս ընկերություններին գրանցել M&A վճարները իրենց գործարքների մասով, և համախմբման գուդվիլը կարող է արժեզրկվել 20 տարվա ընթացքում[1]։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Wall Street Journal թերթը հայտնում է, որ միայն 1992 թվականին չորս արժեթղթային ընկերություններում բացահայտվել են խարդախություններ։ Cosmo Securities, Daiwa Securities, Yamatane Securities և նախկին Maruman Securities արժեթղթային կազմակերպություններն ունեցել են ավելի քան մեկ միլիարդ իեն կորուստներ, որոնք թաքցվել են[4]։

Yamaichi Securities[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունվարին Yamaichi Securities կազմակերպության ղեկավարները դիմեցին tobashi խարդախության սխեմայի՝ ստեղծելով առանձին ընկերություն, որը կոչվում էր Yamaichi Enterprise։ Վերջինս հաշիվ բացեց Credit Suisse բանկի Տոկիոյի մասնաճյուղում։ Ավանդադրելով 200 միլիարդ իեն ճապոնական պետական պարտատոմսերում՝ Yamaichi կազմակերպության դուստր ձեռնարկությունն այնուհետև օգտագործեց կեղծ ընկերություններ՝ հաճախորդների համար շահույթներ ստեղծելու համար՝ ի վերջո կլանելով 158,3 միլիարդ ¥ կորուստներ։ Արտարժութային պարտատոմսերի օգտագործմամբ առանձին սխեման հանգեցրել է 106,5 միլիարդ իենի վնասների, որոնք թաքցվել են Yamaichi-ի ավստրալական դուստր ձեռնարկությունում։

1993 թվականի օգոստոսին Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը ստուգել է 47 ֆինանսական հաստատություններ, որոնք բոլորն էլ հերքել են այդ պրակտիկան։

Olympus Corporation[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերին նորանշանակ գլխավոր գործադիր տնօրենի վիճահարույց պաշտոնանկության ֆոնին պարզվեց, որ Olympus Corporation կազմակերպությունը գործել է tobashi սխեմայով, որում ասվում էր, որ 2 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսվել մինչև 20 տարի առաջ կատարված վատ ներդրումները ծածկելու համար[5]։

2011 թվականի նոյեմբերի 8-ին The Wall Street Journal թերթը անվանում էր «ճապոնական կորպորատիվ պատմության ամենամեծ և ամենաերկարատև կորուստները թաքցնելու պայմանավորվածություններից մեկը», ընկերությունը խոստովանել է, որ այդ գումարն օգտագործվել է ներդրումների կորուստները ծածկելու համար։ Անպատշաճ հաշվառման համար ընկերությունը մեղադրել է նախկին նախագահ Ցույոշի Կիկուկավային, աուդիտոր Հիդեո Յամադային և գործադիր փոխնախագահ Հիսաշի Մորիին, որոնք բոլորը հրաժարական են տվել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soble, Jonathan (2011 թ․ նոյեմբերի 10). «Olympus Q&A (subscription)». Financial Times. London. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. Duane, Dan (2010 թ․ մարտի 14). «The Lehman Report, "Repo 105", and "tobashi"». Practical Stock Investing. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. «Yamaichi chief gives Diet testimony on 'tobashi' trades». The Japan Times. 1997 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  4. Koh, Yoree (8 November 2011). "At Olympus, High Times, Dark Shadow". The Wall Street Journal. Retrieved 8 November 2011
  5. Powell, Bill (9 November 2011) "Olympus Scandal: A Confession, but Still No Answers". TIME. Retrieved 10 November 2011
  6. «Olympus President: Will Do Utmost To Avoid Delisting». The Wall Street Journal. 2011 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.