The Promised Neverland

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Promised Neverland
約束のネバーランド
Yakusoku no Neverland.jpg
Ժանրսարսափ և միստիկական գրականություն
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Թվականօգոստոսի 1, 2016
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Yakusoku no Neverland (ճապ.` 約束のネバーランド, Յակուսոկու նո Նեբառանդո, «Խոստում կախարդական աշխարհին»), մանգա՝ գրված Սիրայ Կայյուի և նկարազարդված Պասուկա Դեմիձուի կողմից: Թողարկվում է Weekly Shōnen Jump ամսագրում 2016 թվականից: 2018 թվականին մանգան ստացել է Shogakukan հրատարակչության մրցանակ որպես լավագույն շոնեն մանգա: 2018 թվականի ապրիլի 24-ին հայտարարվել է անիմե-էկրանավորման մասին[1]: Անիմեի առաջին սերիայի պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարի 9-ին եղավ (սթրիմինգային ինտերնետ-պլատֆորմներով), դասական (հեռուստացույցով) հեռարձակումը Ճապոնիայում սկսվել է 2019 թվականի հունվարի 11-ին, իսկ հետո հայտարարվել է նաև 2-րդ եթերաշրջանի մասին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները ծավալվում են 2045 թվականին: Էմման, Նորմանը և Ռեյը «Գրեյս Ֆիլդ Հաուս» մանկատան ամենապայծառ երեխաներն են: Իզաբելլաի հովանավորությամբ, որին երեխաները կոչում են «մայրիկ», բոլոր երեխաները վայելում են հարմարավետ կյանք: Համեղ ուտելիք, մաքուր հագուստ և գեղեցիկ միջավայր. էլ ի՞նչ կարող է ուզել երեխան: Որբերը թույլատրված է անել այն ամենը, ինչ ցանկանում են, բացի այն դարպասներից դուրս գալուց, որոնք միացնում են մանկատան տարաքը և արտաքին աշխարհը: Մի ճակատագրակա գիշեր որբերից մեկին, որի անունը Քոննի է, ուղարկում են որդեգրման, բայց Նորմանը և Էմման գնում են նրա հետևից և տեսնում, որ Քոննին իր թավշե նապաստակ Բեռնիին թողել է տանը: Նրանք գտնում են Քոննիին մահացած և իմանում են ճմարտությունը մանկատան նշանակության մասին, որտեղ մարդկանց երեխաները դաստիարակվում են որպես հատուկ սնունդ դեմոնային արարածների համար: Իսկ Իզաբելլան ծառայում է դեմոններին, և այդ լուրերը ոչնչացնում են երեխաների բոլոր պատկերացումներն աշխարհի մասին: Վճռելով փախչել մանկատնից՝ Նորմանն ու Էմման Ռեյի հետ միասին որոշում են բացահայտել մանկատան շենքի գեղեցիկ ճակատամասի հետևում թաքնված ճշմարտությունը և գտնել միջոց իրենց բոլոր եղբայրների և քույրերի հետ փախչելու համար:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմա — գլխավոր հերոսուհի, 11-ամյա աղջիկ, տիրապետում է անհավատալի ռեֆլեքսների և արագության: Իդեալիստ, նպատակ է դրել փախչել բոլոր երեխաների հետ, նույնիսկ եթե այդքան մարդկանց հետ փախուստը խիստ անհավանական է:
  • Նորման — Էմմայի ընկերը, տղա, որը լավ գիտի տակտիկա: Ինչպես Ռեյը, նա ևս մտածում է, որ մանկատնից զանգվածային փախուստը անհնար է: Սակայն Էմմայի հանդեպ սիրուց դրդված՝ նա փորձում է իրականացնել նրա նախաձեռնությունը՝ չնայած դրա՝ բոլորովին անհույս լինելուն:
  • Ռեյ — Էմմայի ընկերը, որը քայլող հանրագիտարան է: Ի տարբերություն բոլոր մյուս երեխաների՝ նա փոքր ժամանակվանից գիտի, թե ինչ է կատարվում մանկատանը, այդ պատճառով նա ամենասկզբից էլ պատկերացում ուներ իրականության մասին: Իր ընկերներին փրկելու համար նա վաղուց համագործակցում է «մայրիկի» հետ, որը հետևում է տանը, սակայն ի տարբերություն Էմմայի՝ նա պլանավորում է փախուստ միայն իր, Նորմանի և Էմմայի համար:
  • Իզաբելլա — մանկատան «մայրիկ», որը հետևում է երեխաների կարգապահությանը: Իր նման աշխատողների շրջանում հայտնի է նրանով, որ նա միշտ բարձրագույն որակի միս է մատակարարում: Ամենից շատ նա հետևում է իր աշակերտների որակին, և այդ պատճառով նա փորձում է չոչնչացնել Էմմային և նրա ընկերներին, չնայած գիտի նրանց պլանների մասին:
  • Քրոնա — քույր Քրոնան «մայրիկի» օգնականն է, նրա աշխատանքն է օգնել Իզաբելլային գտելու այն երկու երեխաներին, որոնք իմացել էին մանկատան գաղտնիքի մասին: Սպանվում է դեմոնների կողմից:

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայյու Աիրայը և Պոսուկա Դեմիձուն տպագրել են «Yakusoku no Neverland» մանգան Shyisha shōnen manga Weekly Shōnen Jump ամսագրի 34-րդ համարում 2016 թվականի օգոստոսի 1-ին[2]: Սա Սիրայի և Դեմիձուի երկրորդ համագործակցությունն է, նրանց առաջին աշխատանքը եղել է Popy no Negai-ը: 2016 թվականի հուլիսի 25-ին Viz Media-ն հայտարարել է, որ կթողարկեն այդ շարքի 3 գլուխները Weekly Shonen Jump ամսագրում[3]: Դրանից հետո նրանք թողարկելու են մանգայի մյուս գլուխները ճապոնական թողարկման հետ միաժամանակ: Առաջին տպագիր հատորը Հյուսիսային Ամերիկայում լույս է տեսել 2017 թվականի դեկտեմբերի 5-ին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Promised Neverland, After the Rain, More Win 63rd Shogakukan Manga Awards — News — Anime News Network
  2. «Mononofu Manga Ends in Shonen Jump, 3 New Series to Launch»։ Anime News Network։ July 25, 2016։ Վերցված է April 30, 2017 
  3. «Viz Media to Preview The Promised Neverland Manga in Shonen Jump»։ Anime News Network։ July 25, 2016։ Վերցված է April 30, 2017 
  4. «The Promised Neverland, Vol. 1»։ Amazon.com։ Վերցված է February 11, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]