The Kovenant

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Kovenant (նախկինում՝ Covenant )
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԺանրերԲլեք մետալ, սայբեր մետալ, ինդասթրիալ մետալ, սիմֆոնիկ բլեք մետալ (վաղ շրջան)
Գործունեություն1993−1999
(որպես Covenant)
1999 − այժմ
(որպես The Kovenant)
ԼեյբլMordgrimm, Nuclear Blast, Hammerheart, Head Not Found
ԿապվածApoptygma Berzerk, Arcturus, Cradle of Filth, Dimmu Borgir, Mayhem, Ram-Zet, Troll, Carpe Tenebrum
Պարգևներ
Անդամներ
Lex Icon

Pzy-Clone
Hellhammer
Angel

Sverd
Նախկին անդամներ
Jan Axel Blomberg

Astennu
Սառա Ջեզեբել Դևա
Eileen Küpper
Küth
Brat
Kharon

Sverd

The Kovenant, նորվեգական մետալ խումբ Համարից։ Խումբն ի սկզբանե ձևավորվել է որպես Covenant 1993 թվականին, բայց 1999-ին ստիպված վերանվանվել է The Kovenant՝ շվեդական էլեկտրոնիկ խմբի հետ նույն անունը կիսելու հետ կապված վեճերի պատճառով[1][2][3][2]։ The Kovenant-ը սկսել է մեղեդային բլեք մետալից և ի վերջո իր ժանրը հասցրել ինդասթրիալ մետալի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Covenant"-ի շրջան (1993–1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը որպես Covenant հիմնադրել են բլեք մետալ երաժիշտներ Նագաշը և Բլեքհարթը 1993 թվականին։ Նրանք հանդիպել էին երբ Բլեքհարթը որոշել էր օգնել Նագաշին վերջինիս անհատական Troll նախագծում։ Թվում էր, թե ոչ ոք նրանց վրա ուշադրություն չի դարձնում իրենց առաջին դեմոյի՝ From the Storm of Shadows-ի թողարկումից հետո, բայց շուտով Mordgrimm լեյբլը նկատում է նրանց և ձայնագրում դեբյուտային In Times Before the Light ալբոմը 1997 թվականին։ Այս ալբոմը ձայնագրվել էր երկու տարի առաջ՝ 1995-ին, և խմբի համար երկրպագուների փոքրիկ բանակ ստեղծել։ Այն հնչողությամբ բավականին մոտ էր Dimmu Borgir-ի For All Tid-ին։ Պատճառը միգուցե այն է, որ Նագաշը Dimmu Borgir-ի առաջատար վոկալիստ Շագրաթի հին ու մտերիմ ընկերն է[4]։

1998 թվականին Covenant-ը պայմանագիր է ստորագրում Nuclear Blast-ի՝ հարդ ռոք և մետալ ալբոմներ թողարկող գերմանական լեյբլի հետ, հավաքագրում է չորս հիմնական անդամներ պաշտոնապես խմբի կարգավիճակ ստանալու համար. Astennu (Dimmu Borgir-ից, Carpe Tenebrum), Sverd (Arcturus-ից), Սառա Ջեզեբել Դևա (Cradle of Filth-ից և այլն), Հելհամեր (Mayhem-ից և այլն)։ Այս կազմով նրանք թողարկեցին իրկենց երկրորդ ալբոմը՝ Nexus Polaris-ը, որը բավականին հաջողված էր (մեծ մասամբ Nuclear Blast-ի շնորհիվ) և շատ երկրպագուների կարծիքով խմբի լավագույն ալբոմն էր։ Այլ ալբոմի շնորհիվ խումբը Նորվեգական Գրեմմի ստացավ լավագույն Հարդ Ռոք Բենդի կատեգորիայում, իսկ Նագաշը դուրս եկավ Dimmu Borgir-ի կազմից (որտեղ նա բաս էր նվագում), որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա The Kovenant-ի վրա[5]։

Անվանափոխությունն ու Animatronic-ի ժամանակաշրջանը (1999–2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

Nexus Polaris-ի թողարկումից հետո Sverd-ը, Astennu-ն և Սառան վռնդվեցին խմբից։ Տարբեր հարցազրույցների ժամանակ Նագաշը հայտարարեց, որ դրա համար կային տարբեր պատճառներ։ Այնուամենայիվ, խմբում մնացին միայն Նագաշը, Բլեքհարթը և Հելհամերը։ Կարճ ժամանակ անց խումբը հայտնաբերեց, որ գոյություն ունի նույնանուն շվեդական խումբ։ Վերջինս հայտարարեց, որ "Covenant" անվան իրավունքները պատկանում են իրենց, քանի որ իրենք ավելի շուտ են գոյություն ունեցել, քան Նագաշն ու Բլեքհարթը ստեղծել են իրենց խումբը։ Փաստացի, նրանք ստիպված եին փոխել իրենց խմբի անունը։ Սկզբում որոշվեց պարզապես "The" ավելացնել անվան առաջ, բայց պարզվեց, որ արդեն գոյություն ունի հոլանդական բլեք մետալ խումբ՝ The Covenant անվանմամբ։ Այսպիսով, հետագա վիճաբանություններից խուսափելու նպատակով նրանք որոշեցին բացի "The" ավելացնելը նաև փոխել անվան առաջին տառը՝ "C"-ի փոխարեն "K"։ Խումբն անվանակոչվեց "The Kovenant"[6][7]:

1999 թվականին The Kovenant-ը ձայնագրում և թողարկում է Animatronic-ը, որում արդեն նկատվում էր ինդասթրիալ հնչողությունը։ Շուտով խմբի անդամները սկսեցին փոխել իրենց անհատական բեմական կեղծանունները նոր ոճին համապատասխանելու համար․ Նագաշը դարձավ "Lex Icon", Blackheart-ը դարձավ "Psy Coma", իսկ Hellhammer-ը՝ "Von Blomberg"։ Նոր ալբոմի շնորհիվ խումբն արժանացավ ևս մեկ Նորվեգական Գրեմմիի, իսկ ամերիկյան հյուրախաղերի ընթացքում խմբին միացավ նոր անդամ՝ Էնջլը։ Չնայած նոր հնչողությունը բացասական գնահատականի արժանացավ ավանդական բլեք մետալի երկրպագուների կողմից, այն ոգեշնչեց մի շարք խմբերի փոխել իրենց երաժշտական ոճը։ Օրինակ Black Nocturnal Darkness-ը 2002 թվականին թողարկում է իր Xenobite ալբոմը[7]։

Animatronic-ի հյուրախաղերից հետո Lex-ն ու Psy-ը որոշեցին ընմիջում անել և վերաձայնագրել In Times Before the Light-ը։ Բայց Nuclear Blast-ը հետաքրքրված չէր այդ ալբոմով, այսպիսով նրանք ստիպված եղան փոխել լեյբլն ու անցան Hammerheart Records-ին։ Nexus Polaris-ը ևս վերաթողարկվեց 2002 թվականին։

Սկավառակագրույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալբոմի մասին Գրառումներ
1997 In Times Before the Light
  • Թողարկվել է՝ 1997
  • Լեյբլ՝ Mordgrimm
  • Թողարկվել է որպես Covenant
  • Complete remix released in September 3rd, 2002 as The Kovenant
  • Remastered released in 2007 as The Kovenant
1998 Nexus Polaris
  • Թողարկվել է՝ March 24th, 1998
  • Լեյբլ՝ Nuclear Blast
  • Թողարկվել է որպես Covenant
  • Reissued in 2000 as The Kovenant
1999 Animatronic
  • Թողարկվել է՝ November 16th, 1999
  • Լեյբլ՝ Nuclear Blast
2003 SETI
  • Թողարկվել է՝ March 31st, 2003
  • Լեյբլ՝ Nuclear Blast

EPs[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալբոմի մասին Գրառումներ
2003 S.E.T.I. 4-Track Club EP
  • Թողարկվել է՝ February 6th, 2003
  • Լեյբլ՝ Nuclear Blast

Դեմո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալբոմի տվյալներ Գրառումներ
1994 From the Storm of Shadows
  • Թողարկվել է՝ December 1994
  • Լեյբլ՝ Independent
  • Թողարկվել է որպես Covenant
1995 Promo 1995
  • Թողարկվել է՝ August 1995
  • Լեյբլ՝ Independent
  • Թողարկվել է որպես Covenant

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ravelin, Antti J. «Nexus Polaris review». Allmusic. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  2. 2,0 2,1 Huey, Steve. «Animatronic review». Allmusic. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  3. DaRonco, Mike. «Kovenant biography». Allmusic. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  4. «The Kovenant Interview». Metalkings.Com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «CoC : The Kovenant - S.E.T.I. : Review». Chroniclesofchaos.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.(անգլ.)
  6. «The Kovenant Review - The Kovenant». Metrolyrics.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.(անգլ.)
  7. 7,0 7,1 Plunkett, Ryan (2002 թ․ սեպտեմբերի 16). «Review of The Kovenant - In Times Before the Light». Metal Review. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]