The Dells

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Dells
Ժանրերdoo-wop?
Գործունեություն1952
ԼեյբլChess Records և Cadet Records?
Պարգևներ
Կայքthemightydells.com
 The Dells Վիքիպահեստում

The Dells, ամերիկյան տղամարդկանց վոկալային խումբ։ Հիմնադրվել է 1952 թվականին Չիկագո քաղաքի հարավային մասերում[1][2][3]։

1950-ական թվականներին դու վոպ ժանրում խումբը եղել է ամենաորակովը։ Հետագայում զիջել է դիրքերը նոր սերնդին, բայց մնացել է այն եզակիներից մեկը, ում հաջողվել է փոխել երաժշտական ոճը և փայլուն հանդես գալ նոր ոճում[2]։

Խումբը երկար ժամանակ համերգներ չի կազմակերպել, հյուրախաղերով չի մեկնել ոչ մի երկիր, բայց 1973 թվականին, շնորհիվ իրենց «Oh What A Night» սինգլի, նրանք դարձան հայտնի (1956 և 1969 թվականներին սինգլը միլիոնավոր օրինակներով վաճառվեց), «Stay in My Corner» (1965 թվականին վաճառվել է ավելի քան մեկ միլիոն հատ), «Give Your Baby a Standing Ovation» (1973 թվականին վաճառվել է ավելի քան միլիոն հատ)[3]։

Խումբը ռոքն ռոլ-ի պատմության մեջ «ամենաերկարակյացն» է, ի դեպ խմբի կազմը պրակտիկորեն չի փոփոխվել։ 1956-1992 թվականներին խմբի 46 երգ ընդգրկվեցին ամերիկյան Բիլբորդի ռիթմ ն բլյուսի չարթում, որոնցից ութը՝ օրինակ, «Stay in My Corner» և «Oh, What a Night» ընդգրկվեցին առաջին 40 երգերի ցանկի մեջ[4]։

2004 թվականին ընդունվել են ռոք ն ռոլի փառքի սրահ[5]։

Այն բանից հետ, երբ The Dells խումբը կատարեց «Oh, What a Night» երգը, նա ընդգրկվեց ռոք ն ռոլի փառքի սրահի Թոփ 500 լավագույն երգերի ցանկում ՝ 500 Songs That Shaped Rock and Roll[6]։

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես անգլիական բաժնում «The Dells discography»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Dells — Music Biography, Streaming Radio and Discography» (անգլերեն). AllMusic. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  2. 2,0 2,1 «The Dells — Biography» (անգլերեն). AllMusic. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  3. 3,0 3,1 «The Dells - Inductees» (անգլերեն). The Vocal Group Hall of Fame Foundation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  4. «The Dells Biography» (անգլերեն). The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  5. «The Dells: inducted in 2004» (անգլերեն). The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  6. «Experience The Music: One Hit Wonders and The Songs That Shaped Rock and Roll» (անգլերեն). The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Dells» հոդվածին։