Territory
Արտաքին տեսք
| «Territory» | ||||
|---|---|---|---|---|
| Sepultura-ի սինգլը | ||||
| «Chaos A.D.» ալբոմից | ||||
| «Բ» կողմ | «Polícia» (Titãs cover) / «Biotech Is Godzilla» | |||
| Թողարկված | հոկտեմբերի 5, 1993 | |||
| Ֆորմատ | CD սինգլ, 12" | |||
| Ձայնագրված | 1992 Rockfield Studios և Chepstow Castle, Հարավային Ուելս, Միացյալ Թագավորություն | |||
| Ժանր | գրուվ մետալ | |||
| Երգահան | Մաքս Կավալերա Իգոր Կավալերա Անդրեա Քիսսեր Պաուլո Կրտսեր | |||
| Տևողություն | 4:47 | |||
| Լեյբլ | Roadrunner Records | |||
| Պրոդյուսեր | Էնդի Ուելլես | |||
| Sepultura-ի սինգլների ժամանակագրություն | ||||
| ||||
«Territory» երգը Sepultura խմբի վեցերորդ սինգլն էր և ներառվել է «Chaos A.D.» ալբոմում, թողարկվել է 1993 թվականին։ Երգը խմբի ամենահայտնի սինգլերից է, այն հաճախ է կատարվում համերգների ժամանակ։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Territory» սինգլը քիչ փոփոխությունների է ենթարկվել՝ ալբոմի մյուս երգերի համեմատ։ Թողարկվել է երգի միայն մեկ CD տարբերակ[1]։ Երգը նաև թողարկվել է 12” տարբերակով։
Խումբը ալբոմի մեջ ներառեց նաև Between the Buried and Me խմբի «The Anatomy Of» ալբոմի երգերից մեկի քավեր տարբերակը։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակում խումբը երգում է անապատում, ինչպես նաև այնտեղ կան տեսարաններ Մեռյալ ծովից, Իսրայելից և Պաղեստինից, Իսրայելի բանակի զինված զինվորներ և ոստիկաններ։ Տեսահոլովակը ավարտվում է Օսլոյի պայամանագրով և քայլող վինվորներով[2]։
Տեսահոլովակի ռեժիսորը Պաուլ Ռախմանն է։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Territory» («Chaos A.D.» ալբոմից)
- «Polícia» (Titãs-ի քավեր)
- «Biotech Is Godzilla» («Chaos A.D.» ալբոմից)
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքս Կավալերա- վոկալ, կիթառ
- Իգոր Կավալերա- հարվածային գործիքներ
- Անդրեա Քիսսեր- կիթառ
- Պաուլո Կրտսեր- բաս կիթառ
- Էնդի Ուելլես և Sepultura - պրոդյուսերներ
- Էնդի Ուելլես - գլխավոր պրոդյուսեր
- Էնդի Ուելլես - միքս ստեղծող
- Սիմոն Դավսոն - պրոդյուսերի օգնական