TV3 (հեռուստաալիք, Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
TV3
TV3 Norway logo 2016.png
Տեսակհեռուստաալիք
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բացվեց1990[1][2]
Կայքtv3.no
TV3 (Norway) Վիքիպահեստում

TV3 Norge, նորվեգական հեռուստատեսային ալիք, որը պատկանում է Viasat հեռուստաընկերությանը, որն էլ մտնում է Modern Times Group մեդիահոլդինգի կազմի մեջ: Հանրահայտ միջազգային TV3 հեռուստաալիքի նորվեգական տարբերակը: Հեռուստաալիքը հեռարձակվում է 1987 թվականի դեկտեմբերի 31-ից. հեռարձակման տարածքն ընդգրկում է ողջ Նորվեգիան, սակայն հենց կենտրոնը գտնվում է Անգլիայում՝ Լոնդոնին մոտ գտնվող Վեստ Դրեյթոն վայրում:

Հեռարձակման հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքը իրեն ներկայացնում է որպես Նորվեգիայի ամենախոշոր մասնավոր զվարճության հեռուստաալիք՝ հեռարձակելով խոշորագույն հեռուստասերիալներ և լիամետրաժ ֆիլմեր (գերազանցապես ԱՄՆ-ից), ինչպես նաև զանազան խաղային և էքստրեմալ նախագծեր: Մինչև 2007 թվականի հոկտեմբերը հեռուստաալիքը հնարավորություն չուներ բոլոր վայրերում հեռարձակվելու և միայն կաբելային հեռարձակմամբ էր հասանելի: Ի տարբերություն այլ հեռուստաալիքների՝ այնտեղ կարելի է գովազդ տեղադրել (Նորվեգիայում հասակական հեռուստաալիքներում արգելված է հաղորդումները ընդմիջել գովազդներով, այդ թվում՝ մանկական հաղորդումները): Ավելի վաղ այնտեղ հեռարձակվում էին սպորտային միջոցառումներ, սակայն դրանք վերացան եթերից Viasat 4-ին անցում կատարելուց հետո[3]:

Տարբերանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքի տարբերանշանը իրենից ներկայացնում է մեծ 3 թիվը նարնջագույն շրջանի վրա (տարբերանշանը հաստատվել է 2011 թվականի օգոստոսի 1-ին): Ավելի վաղ շրջանում տարբերանշանը մեծ սպիտակ 3 թիվն էր մանուշակագույն գնդի վրա (Նորվեգիան առաջինն հաստատել այդ տարբերանշանը). այժմ այդ տարբերանշանն օգտագործվում է այլ երկրներում TV3-ի այլ հեռուստաալիքներում[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]