Jump to content

Sublime Text

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sublime Text
Изображение логотипа
Տեսակտեքստային խմբագրիչ, ծրագիր և ծրագրային ապահովում
Նախագծումը՝Ջոն Սկիներ և Sublime HQ?
Գրված է՝C++[1][2][3] և Python[1]
ՕՀԼինուքս, մաքՕՍ և Windows
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝հունվարի 28, 2011
Պլատֆորմx86_64, Apple Silicon? և A64
Կարդագող ֆայլերի ֆորմատSublime Text Workspace?, Sublime Text Project?, Sublime Text Mouse settings? և Sublime Text Snippets?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատSublime Text Workspace?, Sublime Text Project?, Sublime Text Snippets? և Sublime Text Mouse settings?
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր[4]
Կայքsublimetext.com(անգլ.)
 Sublime Text Վիքիպահեստում

Sublime Text-ը Python ծրագրային լեզվի կիրառական ծրագրավորման միջերես ունեցող ելակետային կոդի միջհարթակային խմբագրիչ է։ Այն ի սկզբանե օժանդակում է ծրագրավորման և նշարկման բազմաթիվ լեզուներ։ Lրացուցիչ ֆունկցիաները կարող են ավելացնել խրվակների օգնությամբ։

Խմբագրիչի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս անվճար և անսահմանափակ ժամանակով լիարժեք օգտվել ծրագրից՝ ծանոթանալու նպատակով, սակայն գործնական, շահութաբեր գործունեություն ծավալելիս այն օգտագործելու համար անհրաժեշտ է թույլատրագիր գնել։

Տարբերակների պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թողարկված տարբերակների պատմությունը
Ամսաթիվ Տարբերակը
հունվարի 28, 2011 Ալֆա-տարբերակ Sublime Text 2
հուլիսի 1, 2011 Բետա-տարբերակ [5]
հունիսի 26, 2012 Sublime Text 2-ի վերջնական տարբերակ [6]
հուլիսի 14, 2012 Sublime Text 2.0.1 [7]
հունվարի 29, 2013 Sublime Text 3.0 Բետա-տարբերակ [8]
մարտի 12, 2013 Sublime Text 3.0.3019 [9]
մայիսի 10, 2013 Sublime Text 3.0.3033 [10]
հունիսի 28, 2013 Sublime Text 3.0.3049 [11]
հուլիսի 8, 2013 Sublime Text 2.0.2 [12]
դեկտեմբերի 17, 2013 Sublime Text 3.0.3059 [13]
օգոստոսի 29, 2014 Sublime Text 3.0.3065
մարտի 26, 2015 Sublime Text 3.0.3083 [14]
... ...
սեպտեմբերի 13, 2017 Sublime Text 3.0.3143 [15]

Ծրագրի առաջին տարբերակը նախատեսված էր միայն Windows օպերացիոն համակարգի համար։ Հնարավորությունները.[16]

  • Ավոտմատ պահպանում,
  • Ֆայլերի գլխագրեր,
  • Մինիքարտեզ՝ ընթացիկ կոդի ամբողջական դիտում,
  • Կոդի մի քանի բաժինների ընտրելու հնարավորություն,
  • Փոփոխություն կատարել մի քանի պանելներում;
  • Ծրագրավորման 27 լեզուների ներկառուցված առաջկցություն,
  • Փնտրում և փոխարինում,
  • Համապատասխան փակագծեր, ավտոլրացում,
  • Աջակցում Python ծրագրային լեզվի հավելվածներին;
  • Օգտագործողի թեժ ստեղներ։

2-րդ տարբերակից սկսած Sublime Text-ը հասանելի դարձավ մյուս օպերացիոն համակարգերի համար։ Թողարկվեցին տարբերակներ Mac OS X և Լինուքս համակարգերի համար[17]։

Նորարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Go ծրագրավորման լեզվի կոդի լուսավորում,
  • Արագ անցումը կոդի հատվածներին,
  • Ազատ ամբողջական էկրանի վիճակ,
  • Հրամանների պնակ,
  • Աջակցում OS X Lion համակարգին։

Լեզուների աջակցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Sublime Text-ն աջակցում է ծրագրավորման բազմաթիվ լեզուների[18] և հնարավորություն ունի լուսավորել հետևյալ լեզուների կոդերը. C, C++, C#, CSS, D, Dylan, Erlang, HTML, Groovy, Haskell, Java, JavaScript, LaTeX, Lisp, Lua, Markdown, MATLAB, OCaml, Perl, PHP, Python, R, Ruby, SQL, TCL և XML։ Ծրագրային այն լեզուներից բացի, որոնց աջակցումն ապահովված է ծրագրային փաթեթում, օգտագործողը հնարավորություն ունի այլ լեզուների աջակցման համար բեռնել հավելվածներ։

Sublime Text ծրագրային փաթեթում ներառված են 22 տարբեր թեմաներ։ Օգտագործողը հնարավորություն ունի հավելվածների միջոցով ավելացնել նոր թեմաներ։

Օգտագործողն էկրանի աջ հատվածում տեսնում է ծրագրի ընթացիկ կոդը, որի միջոցով հնարավորություն ունի արագ անցում կատարել կոդի տարբեր հատվածներ։

Sublime Text-ով աշխատանքի ժամանակ ծրագիրը՝ կախված ծրագրավորման լեզվից, առաջարկում է գրառումն ավարտելու տարբերակներ, որը մեծացնում է կատարվող աշխատանքի արագությունը։

Կոդի լուսավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Sublime Text-ի մուգ ֆոնը նախատեսված է կոդն ավելի ակնառու դարձնելու համար։ Կոդի տարբեր հատվածներ ունեն տարբեր լուսավորում, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ զանազանել կոդի հատվածները։

Sublime Text 3-ի բետա-տարբերակը թողարկվել է 2013 թվականի հունվարի 29-ին։ Սկզբում այն հասանելի էր միայն գրանցված օգտագործողների համար, որոնք արդեն գնել էին Sublime Text 2-ի լիցենզիան։ Սակայն հետո այն հասանելի դարձավ բոլորի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://forum.sublimetext.com/t/sublime-text-2-scrolling-in-os-x/1205/4#p7238
  2. https://news.ycombinator.com/item?id=2822114
  3. https://www.sublimetext.com/blog/articles/2013/01
  4. End User License Agreement
  5. Skinner, Jon. «Sublime Text 2». Sublime HQ Pty Ltd. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  6. Skinner, Jon. «Sublime Text 2.0». Sublime HQ Pty Ltd. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  7. Skinner, Jon. «Sublime Text 2.0.1». Sublime HQ Pty Ltd. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  8. «Sublime Text 3». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Sublime Text 3.0». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  10. «Sublime Text 3.0». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  11. «Sublime Text 3.0». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  12. «Sublime Text 2». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Sublime Text 3.0». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  14. «Sublime Text 3 Public Beta 3083».
  15. «sublimetext.com».
  16. «Sublime Text: Features». Sublime HQ Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  17. «Sublime text 2 public alpha». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  18. «Features». 1stwebdesigner. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]