Starman
«Starman» | |
---|---|
Դեյվիդ Բոուիի երգը | |
Ժանր | գլեմ ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 256 s |
Լեյբլ | RCA Records |
Հեղինակ | Դեյվիդ Բոուի |
Պրոդյուսեր | Դեյվիդ Բոուի և Ken Scott? |
«Starman», Դեվիդ Բոուիի սինգլը, որը թողարկվել է 1972 թվականի ապրիլին։ Թողարկումից առաջ երգը ներառվել է The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars ալբոմում, RCA Records-ի աշխատակից Դենիս Քաթցի համառությամբ, ով լսել է դեմո ձայնագրությունը և սիրել երգը՝ հավատալով, որ այն կարող է հիանալի հիթ դառնալ[1]։ Ալբոմի երգը փոխարինել է հին ռոքնռոլի քավեր-տարբերակը՝ Չաք Բերիի «Round and Round»[2]։
Երաժշտություն և տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեքստը նկարագրում է Զիգգի Սթարդաստը, որը ռադիոյի միջոցով երկրի երիտասարդությանը տալիս է հույս և փրկություն, խոստանում, որը տվել է այլմոլորակային՝ «Աստղային մարդը»(անգլ.՝ Starman)։ Պատմությունը պատմվում է երիտասարդների տեսանկյունից, ովքեր լսում են Ziggy-ին։ Ըստ Դեիդ Բոուիի, ինչպես նա ասել է 1973 թվականին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում, Զիգգի Սթարդաստն այդ «Աստղային մարդը» չէ, նա ընդամենը իր դեսպանորդն է երկրի վրա՝ հակառակ տարածված կարծիքի, որ Զիգգին այլմոլորակային է։ Երգը ոգեշնչել է տարբեր մեկնաբանությունների՝ Քրիստոսի երկրորդ գալստյան ակնարկներից[3] մինչև «Երրորդ աստիճանի սերտ կապեր» ֆիլմի սյուժեի ճշգրիտ կանխագուշակումը (1977 թվական)[4]։
Երգի երաժշտությունը փափուկ փոփ ռոք է, որը չի տարբերվում Բոուիի նախորդ՝ «Hunky Dory» ալբոմից։ Կրկներգի մեղեդին հիշեցնում է Հարոլդ Արլենի «Over the Rainbow» երգի մեղեդին՝ «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմից։ Այլ երգեր, որոնք հնարավոր է ազդել են «Starman»-ի վրա ներառում են T. Rex-ի «Telegram Sam» և «Hot Love» կոմպոզիցիաները, ինչպես նաև Holland–Dozier–Holland հեղինակային տրիոյի՝ «You Keep Me Hangin' On» երգը։
Թողարկում և հետագա ճակատագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրային տեսանկյունից, «Starman»-ը դարձել է Բոուիի կարիերայի կարևոր ուղենիշ։ Այն դարձավ առաջին հաջող հիթը, երեք տարվա «Space Oddity» սինգլից հետո։ NME-ի քննադատներ Ռոյ Քարն ու Չարլզ Մյուրեյը գրել են․
շատերը կարծում էին, որ դա եղել է իր առաջին ձայնագրությունը Space Oddity-ից հետո։ |
Նրանք ենթադրում էին, որ այն դարձել է նրա ավելի վաղ սինգլի շարունակությունը[5]։
Ձայնագրման մասնակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեն Սքոթ
- Դեվիդ Բոուի
Երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեվիդ Բոուի։ վոկալ, ակուստիկ կիթառ
- Միկ Ռոնսոն։ սոլո-կիթառ, դաշնամուր
- Թրևոր Բոլդեր։ բաս կիթառ
- Միկ Վուդմանսի։ հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nicholas Pegg (2000). The Complete David Bowie: p.203
- ↑ Nicholas Pegg (2000). Ibid: pp.276-277
- ↑ David Buckley (1999) Strange Fascination — David Bowie: The Definitive Story: pp.148-151
- ↑ Roy Carr & Charles Shaar Murray (1981). Bowie: An Illustrated Record: p.44
- ↑ Roy Carr & Charles Shaar Murray (1981). Ibid: p.8
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pegg, Nicholas, The Complete David Bowie, Reynolds & Hearn Ltd, 2000, ISBN 1-903111-14-5
|