Sonne
Sonne սինգլ Mutter ալբոմից | ||||
---|---|---|---|---|
Rammstein-ի | ||||
Թողարկված | ![]() | |||
Ձայնագրված | Studio Miraval, Ֆրանսիա, 2000 | |||
Ժանր | Neue Deutsche Härte, Ինդաստրիալ մետալ | |||
Տևողություն | 4:32 | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Լեյբլ | Motor Music | |||
Պրոդյուսեր | Յակոբ Հելլներ, Rammstein | |||
Rammstein-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Sonne (գերմ.՝ Արև), գերմանական Rammstein խմբի իններորդրդ սինգլն է, և առաջինը «Mutter» ալբոմից։ Թողարկվել է 2001 թ. փետրվարի 12-ին[1]։ Ի սկզբանե երգը գրվել էր ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի համար և պետք է հնչեր մարտերից առաջ[2]։ Երգի նախնական անվանումներն էին «Klitschko» կամ «Der Boxer».
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը նկարահանված է «Ճերմակաձյունիկը և յոր թզուկներ» հեքիաթի ազատ մեկնաբանությամբ։ Ճերմակաձյունիկի դերը ստանձնել է ռուս մոդել Յուլիա Ստեպանովան, իսկ խմբի մասնակիցները թզուկների դերերում են, որոնք քրտնաջան աշխատում են հանքերում՝ Ճերմակաձյունիկի համար թմրանյութ (ըստ այլ տարբերակի՝ ոսկե փոշի) ստանալու համար։ Մի օր աղջիկը թմրանյութի չարաշահումից մահանում է, և ողբացած թզուկները դնում են նրա դիակը ապակե դագաղի մեջ։ Այդ դագաղը թզուկները պատրաստվում էին թողնել բլուրի գագաթին, բայց հենց դագաղը դիպչում է հողին՝ կողքին գտնվող ծառից մի խնձոր է ընկնում, ջարդում ապակին, և Ճերմակաձյունիկը վերակենդանանում է։
Կենդանի կատարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ երգը կատարվել է 2000 թ. ապրիլի 16-ին «Klitschko» աշխատանքային անվանմամբ՝ Բեռլինի «Knaak» ակումբում, որտեղ խումբը պարբերաբար հանդես էր գալիս։ Երգը շատ էր տարբերվում հետագայում Mutter ալբոմում տեղ գտած տարբերակից։ Երգի վերջնական տարբերակը կատարվեց 2001 թ. հունվարին «Big Day Out» փառատոնի ընթացքում։ 2001 թ. մայիսից երգը կատարվում է խմբի բոլոր համերգներին։ Այս երգի կատարմամբ են սկսում Made in Germany 1995-2011 շրջագայության համերգները։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Sonne» (գերմ.՝ Արև) | 4:32 |
2. | «Adios» (իսպ.՝ Ցտեսություն) | 3:48 |
3. | «Sonne (Clawfinger K.O. Remix)» | 4:10 |
4. | «Sonne (Clawfinger T.K.O. Remix)» | 5:49 |
5. | «Sonne (Instrumental)» | 4:31 |
Ծանուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսահոլովակը YouTube կայքում
- ↑ Till Lindemann: Interview
- ↑ «Rammstein Press: Maternity Leave. The number one source for Rammstein». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.